User Tag List

Էջ 32 90-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #466
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    murmushka ցանկացած պայքարին ղեկավար է պետք, իսկ ԼՏՊ-ից բացի այլ նշմարելի, շոշափելի ղեկավարներ այս պահին գոյություն չունեն, հետևաբար պայքար շարունակելը իրականությանը շատ մոտ չէ: Եթե գտնվի մի մարդ, որն ի վիճակի լինել տանել զանգվածներին, ապա վերջիվերջո հնարավոր է շատ ավելի մարդ հավաքի իր կողքին քան ԼՏՊ-ն, բայց դա շա ավելի բարդ է լինելու, քան թե 2 տարի առաջ...

    Իհարկե ապագայի համար պայքարը շատ լավա, բայց տվյալ դեպքում չես կարծում, որ ապագայի համար պայքարը ասիմիլացվել է ենթակվել Լևոն-Սերժ պայքարին ու արտաքուստ ապագայի մասին բաներ խոսելով պայքարը գնում է հենց նշված ուղղությամբ?
    Վերջին խմբագրող՝ ministr: 12.06.2009, 10:49:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. #467
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում murmushka;1714047[B-ի խոսքերից
    ]սխալվում եք, որովհետև ի դեմս երիտասարդության մի մեծ զանգվծաի կան մարդիկ, որոնք շարունակելու են պայքարը անգամ եթե այսօր երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանը ասի[/B], որ ամեն ինչ ավարտվեց ու գնում ենք տուն
    սա Լևոնի ու սերժի պայքարը չէր, հասկացեք վերջապես, սա մեր պայքարն է, մեր ապագայի համար
    ու այն դեռ նոր է սկսվում
    Սա է ամենամեծ ֆակտորը… մնացածները երկրորդական են… Մենք այստեղ Լևոնին քննադատում ենք, նշում ենք նրա բոլոր սայթակումներն ու սխալները մոռանալով մի բան… եթե ժողովուրդը քնած է այսօր, անտարբեր է և հավատ չունի, դա միայն ու միայն ժողովրդի մեղքն է… ժողովուրդը ինքն է կերտում իր քաղաքական գործիչներին, նրա ակտիվությունից է կախված առաջնորդների հրապարակ գալը… և բարդել ամեն ինչ Լևոնի կամ Սերժիկի վրա սխալ է…

    Ժամանակն է արդեն զբաղվել ինքնաքննադատությամբ "համբերատարությունն ու հանդուռժողականությունը" մեզ հասցրեց ողորմելիության աստիճանի… կանգնած կողքից նայում ենք թե Լևոնը ինչ սխալ է թույլ տալու ինչ պիտի աներ որ չարեց կարծես մեզ չի վերաբերվում այս ամենը, մոռանալով, որ խոսքը ոչ թե Լևոնի կամ Սերժիկի մասին է այլ մեր կյանքի… Լևոնի կարող է ապրել աշխարհի ցանկացած անկյունում առանց պրոբլեմների, այդ մենք ենք մեր գոյությունը քարշ տալու այս երկրում, որի կառուցմանը զլանում ենք (լայաղ չենք անում) մասնակցել…

    Այո, եթե պայքարը մարեց, կամ մեռավ, ասել է թե ժողովուրդը մարեց կամ մեռավ

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (12.06.2009), Tig (12.06.2009), Ձայնալար (12.06.2009)

  4. #468
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեֆ ջան ժողովուրդը ինչիա մեղավոր.. ինքն իրան չի կարա զարթնի գործեր անի... կազմակերպող ուժա պետք ու նենց ուժ որ հավատ ներշնչի, որ ժողովուրդը հավատա, որ էդ ուժի հետ կարողա ինչ որ բան փոխի: Չնայած չէի ասի թե ժողովուրդը քնած է, ուղղակի էլի անցնումա ադապտացման, որը բնականա, եթե պայքարով բան չի փոխվում, կռիվ տալն անիմաստ ա դառնում, ապա ստիպված պետք ա հարմարվել ու դիմանալ, մինչև նոր կռիվ, որը պարբերաբար կրկնվումա ու դեռ նույն արդյունքով:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. #469
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը

    Մինիստր ջան, բա ո՞վ ա մեղավոր… ինչու՞ ուրիշ նորմալ երկրներում էս վիճակը չի… շատ պարզ, "ժողովուրդը թույլ չի տա"… իսկ դա ի՞նչ է նշանակում… դա նշանակում է, որ եթե Մարտի 1-ի նմամ մի բան լինի, կամ մեր "ընտրությունների" նման մի բան, ժողովուրդը միանշանակ դուրս է գալիս ու պատրաստ է լինում ամեն քայլի, "պահանջում" որ իրեն առաջնորդեն… նա չի հանգստանում մինչև չգտնի այն առաջնորդին, որը կհասցնի գործը հաղթական ավարտիրն… Հիմա կմտածեք, թե Լևոնին քննադատում եմ… այո քննադատում եմ, բայց նաև հաշվի եմ առնում, որ նրա գործողություններն ու որոշումները մեծապես կախված են մեր ժողովրդի "առանձնահատկություններից" ՝ այն է "ձեռքերը լվանալ " ու անել մի անգամ, ոչ ավել, մեր շուչը չի հերիքում երկարատև պայքարի համար (Արարատ-73 էլ մի անգամ եղավ ու երբեք չի կրկնվի)… մեր ժողովրդի գլխում դեռևս տեղավորվում է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և սրա համար ոչ իշխանություններն են մեղավոր ոչ էլ որևէ քաղաքական գործիչ… "մեկ ա ոչ մի բան չի փոխվելու", "ինչ ա, հո իշխանությունը չեն տալու ձեզ", սրանք արտահայտություններ են որոնք որևէ կոնկրետ քաղաքական գործչի չեն պատկանում, սրանք ժողովրդական խոսքեր են…

    Ժողովուրդը (երկիրը) հողն է, քաղաքական գործիչը՝ (կամ անհատը) սերմը… մեր հողի վրա սերմը չի աճում, իսկ հողն ամենակարևորն է, հող եթե եղավ սերմը միշտ էլ կգտնվի, օրինակները բազմաթիվ են… մեր ժողովրդի տաղանդավոր լինելը դա մեր շնորքը չի դա էն երկրի շնորհքն է որը վեր է հանում այդ տաղանդը… մեր տաղանդավոր երիտասարդներն ու գլուխներն այսօր դրսում են, մինչդեռ մենք ներսում հանցագործ անտարբերությամբ նայում, իսկ իշխանությունները սառնասրտությամբ իրականացնում են մեր ժողովրդի ֆիզիկական և հոգևոր սպանդը… դե հիմա ասա ո՞վ ա մեղավոր… էսօր ոչ Ստալին կա, ոչ Լենին, կա, ոչ Թալեաթ, ոչ Շահ Աբաս ոչ էլ մնացած "մեղավորները" ու մենք էլի սենց ողորմելի ենք ոնց որ միշտ, աչքներս խալխի ձեռին, հույսներս էլ մեզ սպանողի խղճահարությանը… իսկ մեզանից "լավագույներն էլ" երևակայական թշնամու հետ են կռիվ տալիս (պանթուրքիզմի, մասսոնների, հրեաների)… Լևոնն ի՞նչ անի, որ մենք հավ ենք, Սերժը մեղավոր չի որ մեր լամպուշկին չի…

    եթե տեց չի, ասենք տենց չի… մինչև էս ամեն ինչը չասվի չի լինելու , բայց մենակ ասելով չի…

    Էսօր էն մեր էնտուզիաստ ջահելությունը, ըմբոստ կնանիքն ու բիձեքն են էս երկրի տերը և վերջը հաղթելու են, իսկ մնացածին սկի մարդահամարին չարժի հաշվել, դրանք տենց ստորաքարշությամբ էլ սողալու են դեպի իրենցը շիրիմը…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (12.06.2009), Rammer (12.06.2009), Հայկօ (12.06.2009), Ձայնալար (12.06.2009)

  7. #470
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Mephistopheles, եթե գաղտնիք չէ, դու անձամբ ի՞նչ ես անում իրավիճակը փոխելու համար։

  8. #471
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Վերնագրում սխալ կա: Նախագահն ասաց, որ ինքը գործիք ա

  9. #472
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինիստր ջան, բա ո՞վ ա մեղավոր… ինչու՞ ուրիշ նորմալ երկրներում էս վիճակը չի… շատ պարզ, "ժողովուրդը թույլ չի տա"… իսկ դա ի՞նչ է նշանակում… դա նշանակում է, որ եթե Մարտի 1-ի նմամ մի բան լինի, կամ մեր "ընտրությունների" նման մի բան, ժողովուրդը միանշանակ դուրս է գալիս ու պատրաստ է լինում ամեն քայլի, "պահանջում" որ իրեն առաջնորդեն… նա չի հանգստանում մինչև չգտնի այն առաջնորդին, որը կհասցնի գործը հաղթական ավարտիրն… Հիմա կմտածեք, թե Լևոնին քննադատում եմ… այո քննադատում եմ, բայց նաև հաշվի եմ առնում, որ նրա գործողություններն ու որոշումները մեծապես կախված են մեր ժողովրդի "առանձնահատկություններից" ՝ այն է "ձեռքերը լվանալ " ու անել մի անգամ, ոչ ավել, մեր շուչը չի հերիքում երկարատև պայքարի համար (Արարատ-73 էլ մի անգամ եղավ ու երբեք չի կրկնվի)… մեր ժողովրդի գլխում դեռևս տեղավորվում է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և սրա համար ոչ իշխանություններն են մեղավոր ոչ էլ որևէ քաղաքական գործիչ… "մեկ ա ոչ մի բան չի փոխվելու", "ինչ ա, հո իշխանությունը չեն տալու ձեզ", սրանք արտահայտություններ են որոնք որևէ կոնկրետ քաղաքական գործչի չեն պատկանում, սրանք ժողովրդական խոսքեր են…

    Ժողովուրդը (երկիրը) հողն է, քաղաքական գործիչը՝ (կամ անհատը) սերմը… մեր հողի վրա սերմը չի աճում, իսկ հողն ամենակարևորն է, հող եթե եղավ սերմը միշտ էլ կգտնվի, օրինակները բազմաթիվ են… մեր ժողովրդի տաղանդավոր լինելը դա մեր շնորքը չի դա էն երկրի շնորհքն է որը վեր է հանում այդ տաղանդը… մեր տաղանդավոր երիտասարդներն ու գլուխներն այսօր դրսում են, մինչդեռ մենք ներսում հանցագործ անտարբերությամբ նայում, իսկ իշխանությունները սառնասրտությամբ իրականացնում են մեր ժողովրդի ֆիզիկական և հոգևոր սպանդը… դե հիմա ասա ո՞վ ա մեղավոր… էսօր ոչ Ստալին կա, ոչ Լենին, կա, ոչ Թալեաթ, ոչ Շահ Աբաս ոչ էլ մնացած "մեղավորները" ու մենք էլի սենց ողորմելի ենք ոնց որ միշտ, աչքներս խալխի ձեռին, հույսներս էլ մեզ սպանողի խղճահարությանը… իսկ մեզանից "լավագույներն էլ" երևակայական թշնամու հետ են կռիվ տալիս (պանթուրքիզմի, մասսոնների, հրեաների)… Լևոնն ի՞նչ անի, որ մենք հավ ենք, Սերժը մեղավոր չի որ մեր լամպուշկին չի…

    եթե տեց չի, ասենք տենց չի… մինչև էս ամեն ինչը չասվի չի լինելու , բայց մենակ ասելով չի…

    Էսօր էն մեր էնտուզիաստ ջահելությունը, ըմբոստ կնանիքն ու բիձեքն են էս երկրի տերը և վերջը հաղթելու են, իսկ մնացածին սկի մարդահամարին չարժի հաշվել, դրանք տենց ստորաքարշությամբ էլ սողալու են դեպի իրենցը շիրիմը…
    Ու մեր երկիրը ինչի տարար դրեցիր նորմալ երկրների շարքում Մեֆ ջան? Որ Եվրոպայի առաջնություններին ենք մասնակացում ուրեմն եվրոպացի ենք? Միգուցե հույսեր կային որ դառնայինք, բայց դառանք զռ ասիական երկիր:
    Դե հենա դուրս էր եկել, հողն էլ կար սերմն էլ կար... ծեծվեցին ու մի հատ ընդվզեցին, ինքնաբուխ գնացին ֆրանսիական դեսպանատան մոտ, ըտեղ էլ 10 զոհ տվեցին: Ժողովուրդը գիտես երբ էլի դուրս կգար, եթե Մարտի 1-ից հետո մի բանի հասներ, եթե իմանար որ քյալլա տա կկարողանա մի բան փոխի, ոչ թե իզուր զոհ կտա: Իսկ թե ինչի կարող էր հասնել էդ ժամանակ դա արդեն իրենից չէր կախված, այլ քո ասած սերմերից:

    Մեր ժողովրդին դժվարա տեղից շարժել, պատմության ընթացքում սրա նրա լծի տակ գտնվելով, սովորելա հարմարվելով ապրել, հարմարվելովա որ եկել հասել ենք 21-րդ դար: Կռիվ տայինք հմի մնացել էինք պատմության գրքերում: Ու դառելա սովորություն, մինչև դանակը ոսկորին չի հասնում փոքր Մհերին չեն հիշում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (13.06.2009), One_Way_Ticket (13.06.2009)

  11. #473
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ամեն դեպքում չի կարելի Լևոնի արած գործը թերագնահատել, նա այն շեփորի ձայնն էր, որ ազդարարեց այն երիտասարդների պայքարի սկիզբը, որոնք այս օրերի համար էլ եկել են այս թշվառ մարդկությանը օգնելու և քնից արթնացնելու:
    Լևոնը այնքան գիտակից է, որ նա գիտի երբ է էստաֆետը հանձնելու այս երիտասարդներին ու թողնի ասպարեզը, իսկ տիեզերքը վակում չի սիրում, նա մի անգամից լրացնելու է լիդերի թափուր մնացած տեղը:
    Ինչպես ասում են, եթե ուզում էս նոր շոր գնես, սկզբից տեղ ազատի ( «գարդիրոֆում» էս բառի հայերենը չգիտեմ) ու կտեսնես թե ինչպես է հնարավորություններ ստեղծվում նոր շորեր գնելու, թեկուզ որ առաջի հայացքից թվում էր, թե միևնույննա դու ոչ մի հնարավորություն էլ չունես նոր շոր գնելու:
    Ես համաձայն եմ այն մտքի հետ որ սա, այլևս Լևոնի և Սերժի պայքարը չէ, սա այն երիտասարդների պայքարն է, որոնք ներքին զգագողությամբ գիտակցում են որ իրենք չեն կարող իրենց հայրերի և պապաերի նման «ստրուկ» լինել: Նրանք եկել են Ապրելու համար, ոչ թե գոյատևելու և տրտնջալու:
    Այս ձնագնդին արդեն սկսել է գլորվել ողջ աշխարհով մեկ, և սրա դեմը այլևս ոչ ոք իվիճակի չէ կանգնել:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  12. #474
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Mephistopheles, եթե գաղտնիք չէ, դու անձամբ ի՞նչ ես անում իրավիճակը փոխելու համար։
    անձնավորել իհարկե չարժե, բայց որ հարցնում ես ասեմ…մտածում եմ այնպես ինչպես գրում եմ, չեմ հանդուրժում ու չեմ կռռում որ ոչինչ չի փոխվելու… կարծում եմ այսքանը բավական է որովհետև մեր ժողովրդից հենց այսքան էլ պահանջվում է, պարզապես չհանդուրժել, ոչ պահանջվում է ՀԱԿ-ի անդամ լինել ոչ էլ ակտիվիստ… պարզապես կրիմինալն ու անարդարությունը չհանդուրժել

  13. #475
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մեր երկիրը ինչի տարար դրեցիր նորմալ երկրների շարքում Մեֆ ջան? Որ Եվրոպայի առաջնություններին ենք մասնակացում ուրեմն եվրոպացի ենք? Միգուցե հույսեր կային որ դառնայինք, բայց դառանք զռ ասիական երկիր:
    Դե հենա դուրս էր եկել, հողն էլ կար սերմն էլ կար... ծեծվեցին ու մի հատ ընդվզեցին, ինքնաբուխ գնացին ֆրանսիական դեսպանատան մոտ, ըտեղ էլ 10 զոհ տվեցին: Ժողովուրդը գիտես երբ էլի դուրս կգար, եթե Մարտի 1-ից հետո մի բանի հասներ, եթե իմանար որ քյալլա տա կկարողանա մի բան փոխի, ոչ թե իզուր զոհ կտա: Իսկ թե ինչի կարող էր հասնել էդ ժամանակ դա արդեն իրենից չէր կախված, այլ քո ասած սերմերից:

    Մեր ժողովրդին դժվարա տեղից շարժել, պատմության ընթացքում սրա նրա լծի տակ գտնվելով, սովորելա հարմարվելով ապրել, հարմարվելովա որ եկել հասել ենք 21-րդ դար: Կռիվ տայինք հմի մնացել էինք պատմության գրքերում: Ու դառելա սովորություն, մինչև դանակը ոսկորին չի հասնում փոքր Մհերին չեն հիշում:
    ճիշտ ես գրում, բայց արդարացում չի… կամ էլ կարելի է ասել ճիշտ ես ասում ու լրիվ արդարացված է, բայց փաստը մնում է փաստ որ այսպես ենք ապրում, ինչ արադարցում էլ լինի տուժողը մենք ենք… պիտի փոխվենք, հակառաակ դեպքում չի լինելու

  14. #476
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Երբ որ մի քիչ սովորենք անկախությանը միգուցե էդ ժամանակ էլ կփոխվի ինչ որ բան: Դրա համար սերնդափոխություններ են պետք, պետական մտածողությամբ առաջնորդներ են պետք, որ օրինակ ծառայեն: Ոնց նայում եմ Հայաստանում նման մարդիկ չկան, սաղի տակը մի բան կա, սաղ կեղտի մեջ թաղված են, կամ էլ ի վիճակի չեն երկու հոգի կողքները հավաքեն ու հավատ ներշնչեն: Ստացվումա, որ պետք ա ներմուծել դրսից, որտեղ դեռ հնարավորա մի քիչ մաքուր հայ մարդիկ գտնել:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #477
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    անձնավորել իհարկե չարժե, բայց որ հարցնում ես ասեմ…մտածում եմ այնպես ինչպես գրում եմ, չեմ հանդուրժում ու չեմ կռռում որ ոչինչ չի փոխվելու… կարծում եմ այսքանը բավական է որովհետև մեր ժողովրդից հենց այսքան էլ պահանջվում է, պարզապես չհանդուրժել, ոչ պահանջվում է ՀԱԿ-ի անդամ լինել ոչ էլ ակտիվիստ… պարզապես կրիմինալն ու անարդարությունը չհանդուրժել
    Ի՞նչ է նշանակում չհանդուրժել: Օրինակ, նայի Լոս_ԿվարտաԼոսի բլոգում տեղադրված վիդեոն: Երիտասարդները չէին հանդուրժում: Դրանից ինչ-որ բան փոխվե՞ց: Կարծում եմ, որ ոչ մի բան էլ չփոխվեց:
    Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի պայմաններում քո մոտեցումը չի աշխատի: Մեզ պետք է ղեկավար: Ղեկավար, որը կմտածի ազգի, և ոչ թե իր գրպանների հաստության մասին, և կկարողանա իր ետևից տանել ժողովրդին: Երբ Լևոնը վերադարձավ, շատերին, այդ թվում և ինձ, թվաց, որ նա այդ ղեկավարն է: Սակայն չստացվեց: Հիմա արդեն առավել ևս չի ստացվի, նրա ետևից գնացողների թվաքանակը էապես կրճատվել է: Հույս ունեմ` մի օր կհայտնվի ուժեղ ղեկավար, որի մոտ դա կստացվի:

  16. #478
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Թիքեթ ջան, ախր հլը մի պահ պատկերացրու, թե ինչքան հեշտ ա էդ մի մարդուն դավաճան սարքելը: Հազար ու մի ազդեցություն կա սկսած ռուսական ԿԳԲ-ից, վերջացրած տեղական մաֆիայով: Մի հոգու վրա ազդելը մի քանի օրվա գործ ա՝ Ռոբերտն ու Սերժը տենց հակապետական չէին լույս աշխարհ եկել, էդ մենք ենք թողել, որ իրանք տենց դառնան, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Լևոնին ենք թողել հակաժողովրդավարական քայլերի գնալ: Ասածս էն ա, եթե ժողովուրդը ոչխարի պես նայում է թե առաջնորդն ինչ է անում, միշտ էլ կգտնվի մեկը, ով էդ առաջնորդին կստիպի գնալ ժողովրդի դեմ, իսկ ժողովրդին ոչ ոք ոչինչ չի կարող ստիպել, եթե առկա է որոշակի գիտակցական մակարդակ: Աչքներիս դեմը մեզ թալանում են ձեն չենք հանում, մտնում են ջեբներս ձեն չենք հանում, ապրանքներն անվեջ թանկանում են, դրամի փոխարժեքի հետ ինչ ուզում անում են ՁԵՆ ՉԵՆՔ ՀԱՆՈՒՄ: Դու հլը նայի եվրոպական երկրներում ինչ են անում, եթե հանկարծ մեկը որոշում ա 5 % -ով հարկերն ավելացնել, բենզինը թանկանում ա, բունտ են անում, միհատ օրենք ա ընդունվում, որ մարդկանց ինչ-որ խմբի դուր չի գալիս, բունտ են անում: Իրանց բունտն էլ մեր խաղաղ ցույցերը չեն է, տալիս վառում են քաղաքի կեսը ու էդ արվում ա ԱՆԿԱԽ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՆՁԻՑ: Այ տենց հասարակություն ա պետք ստեղծել, ոչ թե սպասել հրաշագործ առաջնորդների:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.06.2009), dvgray (13.06.2009), Mephistopheles (13.06.2009), Աբելյան (13.06.2009)

  18. #479
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանց բունտն էլ մեր խաղաղ ցույցերը չեն է, տալիս վառում են քաղաքի կեսը ու էդ արվում ա ԱՆԿԱԽ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՆՁԻՑ: Այ տենց հասարակություն ա պետք ստեղծել, ոչ թե սպասել հրաշագործ առաջնորդների:
    իսկ ով որ ասում ա թե սահմանադրական պայքար ու նմանատիպ բաներ, ինքը կամ խաղեր ա տալիս /կարևոր չի թե ինչ խաղեր/ կամ էլ բան չի հասկանում ու խաղալիք է էտ խաղեր տվողի ձեռին:

    Սերժենք ու իրա ախպերացուները վաղուց ասել են որ առանց արյուն իշխանույուն տվողը չեն: Մնում ա էտ արյունը /իրանց արյունը ինկատի ունեմ/ թափել. իսկ իրանց սեփականությունն էլ վառել:

  19. #480
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ձայնալար ջան, մեզ մոտ խնդիրը նրանում է, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մի խմբի ձեռքում: Եվս մեկ անգամ վերադառնամ Լոս_ԿվարտաԼոսի բլոգում տեղադրված վիդեոյին: Ի՞նչ կաներ եվրոպացին նման իրավիճակում: Դատի կտար ու էդ ոստիկաններին կհեռացնեին աշխատանքից ու գուցե նաև բանտ կնստեցնեին: Մեզ մոտ դա չի աշխատի վերոհիշյալ պատճառով: Հիմա մեր միակ ճանապարհը հեղափոխությունն է: Իսկ հեղափոխություն առանց ուժեղ առաջնորդի չի լինի:

Էջ 32 90-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •