Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Սխալվում ես: Պայքարող ժողովրդին (որպես այդ ժողովրդի մի մասը՝ ինձ իրավունք եմ վերապահում սա ասելու) արևմտյան արժեքներ պետք չեն: Արևմտյան արժեքները թող մնան արևմուտքցիներին: Մեզ պետք են հայկական արժեքներ՝ Հայաստանում: Եթե ինչ-որ տեղ այդ արժեքները հատվում են, շատ լավ: Եթե տարբերություններ կան, ի՞նչ արած, իրենք եվրոպացի են, մենք՝ հայ: Սակայն հիմնարար դրույթները ամեն տեղ նույնն են, քան որ մարդիկ են ամեն տեղ նույնը. ազատություն, հավասարություն և այլն: Պնդել, թե մենք կուրորեն ձգտում ենք արևմտյան արժեքներին, առնվազն շփոթություն է և այդ արժեքները հասկանալու ցանկության բացակայություն: Ինչու՞ պետք է հայը, ասենք, հրաժարվի խոսքի ազատությունից. քանի որ դա այսօր համարվում է գլխավորապես արևմտյան արժե՞ք: Այդ ո՞ր օրվանից արժեքի՝ «արևմտյան» լինելը դարձավ քննադատելի: Ինչու՞ պիտի ես ազատ մրցակցային շուկայից ու արդար արդարադատությունից (ներողություն տավտալոգիայի համար) փախչեմ. միայն ու միայն խուսափելու համար «արևմտյան» պիտակի՞ց: Բնավ ոչ, չեմ անի:
Ինձ թվում է՝ դու իմ գրածը ուշադիր չկարդացիր։ Կամ չհասկացար։ Կամ չուզեցար հասկանալ։ Եթե էլի համաձայն չես, փորձիր հիմնավորել քո հիմնարար դրույթները (ցիտատի մեջ հենց այնպես չեմ այդ մասն ընդգծել, դա առանցքային պահ է)։