User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու քեզ համարում ե՞ս մերժված մարդ. մերժված ժողովրդի մասնիկ։
    Հակոբ ջան, ես ինձ համարում եմ ստրկացված երկրի ազատ մտքով քաղաքացի, բայց քո հարցից մեկ ա բան չհասկացա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակոբ ջան, ես ինձ համարում եմ ստրկացված երկրի ազատ մտքով քաղաքացի, բայց քո հարցից մեկ ա բան չհասկացա
    Ես ուրախ եմ քեզ համար։ Իսկ դու չե՞ս ուզում պայքարել ստրկության դեմ։ Արտակ ջան, թող Լեւոն Տեր Պետրոսյանը չլինի, թող որ լինես դու։ Ես քեզ կհարգեմ, իսկ Լեւոնին, ոչ։

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուրախ եմ քեզ համար։ Իսկ դու չե՞ս ուզում պայքարել ստրկության դեմ։ Արտակ ջան, թող Լեւոն Տեր Պետրոսյանը չլինի, թող որ լինես դու։ Ես քեզ կհարգեմ, իսկ Լեւոնին, ոչ։
    Հակոբ, ես ու իմ նման տասնյակ հազարավոր քաղաքացի պայքարում են ստրկական համակարգի, ավազակապետական համակարգի դեմ վաղուց: Ու այդ պայքարը առաջնորդում է Տեր-Պետրոսյանը: Դու կարող ես հարգել կամ չհարգել ինձ կամ Տեր-Պետրոսյանին, դա քո իրավունքն է, բայց չընդունել, որ այդ պայքարը գնում է, նշանակում կամ խաբել դիմացինին, կամ ինքդ քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Եթե Լևոնը պատերազմ հաղթել իմանար ապա վաղուց հաղթած կլիներ Սերժին ունենալով այսքան ռեսուրսներ ու այսքան աջակիցներ:

    մինչև հիմա չեք հասկացել թե ինչ տեսակ մարդ է Լևոնը՞

    Նա քուրմի տեսակ է:
    Նա սիրում է խոսալ ու փիլոսոփայել, բայց կոնկրետ որևէ կազմակերպչական գործեր անել չի սիրում:
    Նա սպասում է որ իր քարոզների ազդեցության տակ կծնվեն նվիրյալներ որոնք ինքնամոռաց կտրվեն գործին ու առաջ կտանեն այն : Դա է նրա ֆենոմենը:

    Էն հին եգիպտական քրմերից է որ արևի խավարումով ժողովրդին հիպնոսացնում էր... ու մղում կամ հնազանդության կամ էլ ապստամբության:

    Բայց քուրմը անզոր է եթե նրա հավատացյալների բանակի մեջ չկա աստծվածային կայծ ունեցող մարդիկ: 1988-ին այդ մարդիկ կային ու մենք հաղթեցինք... հիմա տեսնենք :
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (06.06.2009), Հակոբ Գեւորգյան (06.06.2009)

  6. #5
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Marduk ես ուրախ եմ որ դու այդպես ես մտածում Լեւոն Տեր Պետրոսյանի մասին։ Ես եզրակացնում եմ այն, որ դու գիտես թե ինչի են ընդունակ քուրմի պես մարդիկ։ Ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր անցյալում ավարտել են հատուկ մի դպրոց. սովետական շրջանում դա մի շատ հատուկ դպրոց էր։ Այնտեղ մարդուն սովորեցնում էին խոսել վարժ, խոսելուց շարժել ձեռքերը, թափ տալ ձեռքը, կազմել հստակ նախադասություններ իր ենթակետերով…մի խոսքով խոսել այնպես, որպեսզի մարդ նախ ստիպված լինի լսել, եւ հետո որոգայթի մեջ ընկնելով՝ չհասկանալով ասվածն ամբողջությամբ, հիպնոզանալ։ Դա մի հնարք է, որին ես ծանոթացա իմ ընկերոջից. իմաստուն պապիկից։ Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 06.06.2009, 11:16:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.06.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk ես ուրախ եմ որ դու այդպես ես մտածում Լեւոն Տեր Պետրոսյանի մասին։ Ես եզրակացնում եմ այն, որ դու գիտես թե ինչի են ընդունակ քուրմի պես մարդիկ։ Ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր անցյալում ավարտել են հատուկ մի դպրոց. սովետական շրջանում դա մի շատ հատուկ դպրոց էր։ Այնտեղ մարդուն սովորեցնում էին խոսել վարժ, խոսելուց շարժել ձեռքերը, թափ տալ ձեռքը, կազմել հստակ նախադասություններ իր ենթակետերով…մի խոսքով խոսել այնպես, որպեսզի մարդ նախ ստիպված լինի լսել, եւ հետո որոգայթի մեջ ընկնելով՝ չհասկանալով ասվածն ամբողջությամբ, հիպնոզանալ։ Դա մի հնարք է, որին ես ծանոթացա իմ ընկերոջից. իմաստուն պապիկից։ Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    Շատ զվարճալի է, փաստորեն դու՝ Հակոբդ պնդում ես, որ մասնավորապես ես՝ Վիշապս լսում եմ Լևոնի ճառը, ասվածը այդքան էլ լավ չեմ հասկանում, բայց նայելով թե Լևոնը ինչպես է շարժում ու թափահարում ձեռքերը, հիպնոսանում եմ… Ապեր բայց հաճախ ես Լևոնին չեմ էլ նայում, մենակ լսում եմ, նույնիսկ որ միտինգի չէի գնում, ապա կարդում էի ինտերնետով, թե ինչ է ասել, ու մեկ ա «հիպնոսանում էի»: Բա էդ ֆենոմենը ո՞նց կբացատրես Հակոբ ջան, չլինի՞ նախադասությունների ու բառերի դասավորությունը հատուկ այնպիսի կրկնություններով է դասավորում, որ հիպնոսացնող հաճախությունների հարմոնիկներ են ձևավորվում մեր ուղեղի հիպնոսազգայուն հատվածներում… Ապեր ես ստեղի որոշ գրառումներ եմ կարոդում ու ավելի շատ եմ հիպնոսանում ու շշմում քան թե Լևոնի ամենահոգեխանգարող ճառը: Մարդիկ կորցրել են հավատը առհասարակ մարդկայինի նկատմամբ: Այսինքն մարդը Լևոնի պայքարը կարող է կապել ինչ հետ ուզես, սկսած թալանելու նոր մղումից, վերջացրած արևմտյան մասսոնների գրոհով ու անհայտ ուժերի Հայաստանն ուտելու բուռն ցանկությամբ, բայց երբեք ոչ երկրում ինչ-որ դրական բան փոխելու մարդկային ցանկությամբ: Այսինքն այսուհետ բոլոր իսկական ընդդիմությունների նպատակները հետին են լինելու՝ թալան, պառակտում, գրավում, նվիրում թշնամիներին: Կարծում եմ խայտառակ բան է, երբ մարդը կորցնում է հավատն առ մարդկություն առհասարակ: Ախր դուք բա ի՞նչ հույսով եք ապրում, բազմանում, շնչում, արտաշնչում, եթե գրոշի չափ վստահություն այլևս չունեք մարդկանց հանդեպ: Ո՞նց եք տենց կասկածների ու սարսափի մեջ ապրում: Թե՞ վստահություն կա, բայց մենակ Չոռնիին ու Սերժին եք վստահում: Իրենք մասոններին դիմադրում են հա՞ փաստորեն: Իսկ այդ արևմուտքը Լևոնին ուղարկել է, սակայն Հայաստանի ընտրությունները հիմնականում ազատ ու դեմակրատական է տեսնում: Տրամաբանության խրոնիկական դեֆիցիտի նշաններ կան, տանձ շատ կերեք, հարգելի պայծառատեսներ, ու հիվանդագին կասկածամտությանը վերջ տվեք, թուլացեք: Ու առհասարակ առանց երկար-բարչակ մտածելու փորձեք չբլթացնել, որով մարդկանց վիրավորում եք, մասնավորապես ինձ՝ կամ անհասկացող զոմբիի տեղ եք դնում, թալանելու կամ արևմուտքին ծախվելու մղում ունեցողի: Նույնն է թե բան կորցրած լինեք ու առաջին հանդիպած մարդուն գողի տեղ դնեք: Զզվելի է:
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.06.2009), Kuk (06.06.2009), Mephistopheles (07.06.2009), Հայկօ (06.06.2009), Մարկիզ (06.06.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հավատում եմ քեզ… Դու չէիր կարող ներկա լինել Լեւոն Տեր Պետրոսյանի ճառարտասանությանը։ Իմ ասած հիպնոսացված մարդիկ Երեւանի այն բնակիչներն էին, ովքեր ցրտի եւ նեղվածության մեջ ցքցքում էին պարերի եւ աերոբիկայի ազդեցության տակ։

    Իսկ քեզ ո՞վ ասաց, որ մարդ համակարգչի էկրանից կարդալուց չի հիպնոսանում։ Հիպնոսանում է, էնել ոնց։ Տես Չուկին, օրը քսանչորս ժամ մոնիտորի դիմաց է։ Ախր իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են ձեզ պես լույսի պես երեխաներ կորչում գնում։ Կամակոր եք, բայց դա ձեր սերնդի բուն գծերից է…դա անհնար է փոխել։ Եվ չեմ էլ կարող թաքցնել այն, որ դուք եք լինելու երկրի փրկիչները։
    Հակոբ, ի՞նչ ես կարծում, ի վերջո ավելի շատ ո՞վ է հիպնոսացել, խնդիրներ տեսնող քաղաքացի՞ն, որը ակտիվորեն մասնակցել է Տեր-Պետրոսյանի միտինգին՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը, բնականաբար նաև երգել ու պարել է, հնարավոր չի օրուգիշեր միայն կանգնել ու գոռգոռալ, թե՞ դու, որ ասենք Լույսվորդ կայքում կարդացել ես, թե այնտեղ՝ հրապարակում զոմբիները կրակ են վառել ու խրախճանք են սարքել:
    Ինձ թվում է ավելի շատ հիպնոսանում են այն մարդիկ, ովքեր տրամաբանություն ու ինքնուրույն վերլուծելու ունակություն չունեն:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.06.2009), Որմիզդուխտ (07.06.2009)

  12. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk ես ուրախ եմ որ դու այդպես ես մտածում Լեւոն Տեր Պետրոսյանի մասին։ Ես եզրակացնում եմ այն, որ դու գիտես թե ինչի են ընդունակ քուրմի պես մարդիկ։ Ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր անցյալում ավարտել են հատուկ մի դպրոց. սովետական շրջանում դա մի շատ հատուկ դպրոց էր։ Այնտեղ մարդուն սովորեցնում էին խոսել վարժ, խոսելուց շարժել ձեռքերը, թափ տալ ձեռքը, կազմել հստակ նախադասություններ իր ենթակետերով…մի խոսքով խոսել այնպես, որպեսզի մարդ նախ ստիպված լինի լսել, եւ հետո որոգայթի մեջ ընկնելով՝ չհասկանալով ասվածն ամբողջությամբ, հիպնոզանալ։ Դա մի հնարք է, որին ես ծանոթացա իմ ընկերոջից. իմաստուն պապիկից։ Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    քո ընկերը հենց ընտրություններից առաջ պիտի քեզ հետ զրուցեր իր ձեռքերի շարժումներով՝ արտաբերելով նախադասություններ՝ իր ենթակետերով?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    քո ընկերը հենց ընտրություններից առաջ պիտի քեզ հետ զրուցեր իր ձեռքերի շարժումներով՝ արտաբերելով նախադասություններ՝ իր ենթակետերով?
    Աստղ ջան, իմաստ չունի նման խոսակցություններին ուշադրություն դարձնելը նույնիսկ: Միտինգի ժամանակ ո՞վ ա Լևոնին նայում. շատ քիչ մարդ, էն էլ հեռվից. էլ ինչի՞ մասին ա խոսքը: Վիշապը պարզ ասեց, էլ ավելացնելու բան չկա: Բազմահազար Լևոնի համակիրներ նույնիսկ ձայնը չեն լսում, տպագիր մամուլի միջոցով են իմանում, թե ինչ է ասել. հիմա ի՞նչ, էդ մարդիկ տառերից հոգեխանգարվում ե՞ն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (06.06.2009)

  15. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk ես ուրախ եմ որ դու այդպես ես մտածում Լեւոն Տեր Պետրոսյանի մասին։ Ես եզրակացնում եմ այն, որ դու գիտես թե ինչի են ընդունակ քուրմի պես մարդիկ։ Ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր անցյալում ավարտել են հատուկ մի դպրոց. սովետական շրջանում դա մի շատ հատուկ դպրոց էր։ Այնտեղ մարդուն սովորեցնում էին խոսել վարժ, խոսելուց շարժել ձեռքերը, թափ տալ ձեռքը, կազմել հստակ նախադասություններ իր ենթակետերով…մի խոսքով խոսել այնպես, որպեսզի մարդ նախ ստիպված լինի լսել, եւ հետո որոգայթի մեջ ընկնելով՝ չհասկանալով ասվածն ամբողջությամբ, հիպնոզանալ։ Դա մի հնարք է, որին ես ծանոթացա իմ ընկերոջից. իմաստուն պապիկից։ Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    Ժող, մի հատ պատկերացրեք Լևոնի դեմքի արտահայտությունը, երբ իր մասին սենց բաներ ա կարդում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    Քանի որ այս պնդումը համարում եմ բացահայտ զրպարտություն և դեմագոգիա, պահանջում եմ այդ օրինակը նորից գրել այստեղ, այս թեմայում, որպեսզի բոլորը ակնհայտ տեսնեն քո մտքի փայլատակումը ու իրականության խեղաթյուրելուդ, մոդերավորումն այլ գույներով ներկայացնելուդ փաստը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Լևոնը պատերազմ հաղթել իմանար ապա վաղուց հաղթած կլիներ Սերժին ունենալով այսքան ռեսուրսներ ու այսքան աջակիցներ
    կնշես մի քանի ռեսուրս?


    մինչև հիմա չեք հասկացել թե ինչ տեսակ մարդ է Լևոնը՞

    Նա քուրմի տեսակ է:
    Նա սիրում է խոսալ ու փիլոսոփայել, բայց կոնկրետ որևէ կազմակերպչական գործեր անել չի սիրում:
    Նա սպասում է որ իր քարոզների ազդեցության տակ կծնվեն նվիրյալներ որոնք ինքնամոռաց կտրվեն գործին ու առաջ կտանեն այն : Դա է նրա ֆենոմենը
    բա վատ է, որ ծնվեն նվիրյալներ՝ սկսած գործը ավարտին հասցնելու համար? հենց այդ նվիրյալներն են կառուցելու վաղվա Հայաստանը

    Էն հին եգիպտական քրմերից է որ արևի խավարումով ժողովրդին հիպնոսացնում էր... ու մղում կամ հնազանդության կամ էլ ապստամբության:
    Բայց քուրմը անզոր է եթե նրա հավատացյալների բանակի մեջ չկա աստծվածային կայծ ունեցող մարդիկ: 1988-ին այդ մարդիկ կային ու մենք հաղթեցինք... հիմա տեսնենք :
    էլի եմ ասում՝ Ազատ, անկախ Հայաստան բառերը արևի խավարմանը այդքան նման են?
    երնեկ Լևոնին, որ դուք 88-ին իր կողքին էիք...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. #13
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Որ շատ չխորանանք գործընթացների մեջ, ընդունենք, որ ԱՄՆ-ը գնում է բուրգային համակարգի փլուզմանը, իսկ Ռուսաստանում հենց բուրգային համակարգ է. սա ասում եմ նաև, որ չմտածեք, թե բուրգային համակարգը հենց Լևոնն է հորինել: Դա հորինվածք չէ, իրականությունն է:
    Իսկ ո՞վ է ասել, որ ոչ բուրգային համակարգն ավելի լավն է։ Մի քիչ փիլիսոփայություն կարդացեք։

    Պատերազմը մի կողմ դրեք, դա ուղղակի Վրաստանի կողմից թույլ տված սխալ էր. ճիշտ չէր հաշվարկել քայլերը և հնարավոր հանգուցալուծումը:
    Ես այլ կարծիքի եմ։ Իմ կարծիքով Ամերիկան հրահրեց Վրաստանին պատերազմի։ Առանձնապես շատ բան չկորցրեց․ այդ տարածքները առանց այն էլ Ռուսաստանն էր ղեկավարում։ Փոխարենը հաղթելով տեղեկատվական պատերազմը՝ համարյա ամբողջ աշխարհին դեմ տրամադրեց "ագրեսսոր" Ռուսաստանին։ Ո՞վ ամենաշատ տուժեց պատերազմի արդյունքում։ Իհարկե վրաց ժողովուրդը։ Ու՞մ պատճառով։ Կարծում եմ՝ Ամերիկայի։

    Նրան, որ Լևոնը սրտանց ուզում է հայ ժողովրդին ազատել այսօրվա բռնապետ իշխանությունից, չեմ հավատում։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.06.2009)

  20. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ է ասել, որ ոչ բուրգային համակարգն ավելի լավն է։ Մի քիչ փիլիսոփայություն կարդացեք։
    իսկ ով ասաց՝ չենք կարդացել? ավելին ասեմ. ավտորիտարին մոտ ռեժիմներն են նորանկախ պետություններին դարձրել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եղել են լեգիտիմ իշխանություններ: Բայց Հայաստանի դեպքում սա արդեն միայն ավտորիտար չի, իշխանությունն էլ լեգիտիմ չէ, գործողությունները զուրկ են որևէ տրամաբանությունից: Այդպիսի քաղաքականություն կարող է վարել միայն գրագետ, փորձառու.... անձը, ինչպիսին չի հադիսանում սերժը

    Ես այլ կարծիքի եմ։ Իմ կարծիքով Ամերիկան հրահրեց Վրաստանին պատերազմի։ Առանձնապես շատ բան չկորցրեց․ այդ տարածքները առանց այն էլ Ռուսաստանն էր ղեկավարում։ Փոխարենը հաղթելով տեղեկատվական պատերազմը՝ համարյա ամբողջ աշխարհին դեմ տրամադրեց "ագրեսսոր" Ռուսաստանին։ Ո՞վ ամենաշատ տուժեց պատերազմի արդյունքում։ Իհարկե վրաց ժողովուրդը։ Ու՞մ պատճառով։ Կարծում եմ՝ Ամերիկայի։
    դե էդ ա էլի. Վրաստանը սխալվեց հաշվարկներում.. ԱՄՆ-ը միայն արևմտյան ճամբարում ապահովեց իր պրոպագանդան, Ռուսաստանը արդեն Չեչնիայի հետ պատերազմող Ռուսաստանը չէր... ինքն էլ հասկանում է քարոզչությունից. պատերազմի ընթացքում ինֆորմացիայի հանդեպ վերահսկողությունը բարձր մակարդակի վրա էր

    Նրան, որ Լևոնը սրտանց ուզում է հայ ժողովրդին ազատել այսօրվա բռնապետ իշխանությունից, չեմ հավատում։
    սրտանց ուզելը որն է? մենք իդեալներ չենք սարքում. Լևոնը քաղաքական գործիչ է, իսկ ՀԱԿ-ում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, որոնք ունեն տարբեր գաղափարախոսություններ, տարբեր կուսակցական նպատակներ, բայց միավորվել են մի ընդհանուր նպատակի շուրջ՝ հաստատել Հայաստանում արդար ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն: Հասարակությունը այնքան ժամանակ կլինի Լևոնի հետ, ինչքան ժամանակ Լևոնը արտահայտի հասարակության շահերը" Քաղաքականություն = շահերի խտացված արտահայտություն. սա բոլորին է հայտնի.. երևի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    իսկ ով ասաց՝ չենք կարդացել? ավելին ասեմ. ավտորիտարին մոտ ռեժիմներն են նորանկախ պետություններին դարձրել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եղել են լեգիտիմ իշխանություններ: Բայց Հայաստանի դեպքում սա արդեն միայն ավտորիտար չի, իշխանությունն էլ լեգիտիմ չէ, գործողությունները զուրկ են որևէ տրամաբանությունից: Այդպիսի քաղաքականություն կարող է վարել միայն գրագետ, փորձառու.... անձը, ինչպիսին չի հադիսանում սերժը
    Աստղ ջան, դու կարդացել ես (ես ընդհանրապես բարձր կարծիքի եմ քեզ մասին), իսկ լևոնականների մինիմում 90%-ը չի կարդացել և դեմոկրատիան ու արևմտյան արժեքները ընդունում է որպես միակ ճիշտ ուղղություն։ Խոսքը հիմանականում երիտասարդության մասին է, սովետի դարաշրջանում մեծացած մարդկանց մեջ արժեքների փոփոխությունն այդքան հեշտ տեղի չի ունենա։ Եվ վատը գիտե՞ս որն է։ Հետդարձ ճանապարհը շատ դժվար է, եթե այն ընդհանրապես գոյություն ունի։ Մարդը, որը զգացել է ազատությունը, արդեն երբեք չի կարողանա հրաժարվել այդ ազատությունից։ Իզուր չէր որ ԽՍՀՄ-ը երկաթե վարագույր էր անցկացրել, որ մարդիկ չիմանային թե ինչ է այդ ազատությունը։ Իսկ չափազանց ազատությունը, երբ մարդ ունի այն ամենն ինչ ուզում է, տանում է հոգևոր դատարկության։ Ես արդեն բավական մոտ եմ այդ վիճակին։

    Ես Սերժի կողմանկից չեմ, ի դեպ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.06.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •