User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս կարդացել ես

    Ինչու ԼՊՏ սկսեց այս շարժումը
    1. Մասսոնիզմ, այսինքն, դա մասսունների դավադրաբար գործընթացն է, նրանք ծրագրեր ունեն, և դրանց իրականացումը կապում են ԼՊՏ-ի հետ
    2. Հայերի թշնամիների շպիոն, հատուկ մեր բնակչությանը պառակտելու համար
    3. Ավազակապետերն արդեն իրեն էլ են զզվացրել, վերջապես ժամանակն է պայքարել դրա դեմ
    4. Իր անունի բարի համբավի վերականգնում, պատմության մեջ մտնելով որպես նոր զարթոնքի ազդարարող
    5. Այլ պատճառ
    Սրանք այն պատճառներն են, որոնք լսել եմ երկու դաշտերի կողմից էլ:
    1. կետը համարում եմ քիչ հավանական, քանզի կարծում եմ, որ կան այնպիսի ուժեր, որոնք թույլ չէին տա երկրորդ անգամ տեղի ունենար այդպիսիք: Այն որ նա կապ ունի հրեական, ասել է թե գաղտնի կազմակերպությունների հետ, դա բնական է, կարծում եմ այդպիսիք կապեր ունեն գրեթե բոլոր երկրների նախագահները և մասամբ ենթարկվում են նրանց տարբեր ճնշումների:
    2. կետը էլ առավել անհավանական է, քանզի այդ դեպքում ԼՊՏ-ն վաղուց ձերբակալված կլիներ, իսկ այդպիսի կարծիք հայտնողներն այն մարդիկ են, որոնց թվում է թե իրենք գիտեն աշխարհում կատարվող ամեն մի իրադարձության պատճառը:
    3. Սա նույնպես համարում եմ ոչ հավանական: Նախ քանի որ դա ասում է հենց ԼՊՏ-ն, իսկ այդպիսի պարագայում արվում են արտահայտություններ, որոնք ամենաշատն են հուզում ժողովրդի լայն շերտերին: Պարզապես կոպիտ սխալ էր էլ ավելի խորացնել Ղարաբաղցի Երևանցի խոսակցությունները: Մի քանի հոգու խնդիրները չպետք է տարածել ժողովուրդների հարաբերությունների վրա: Հենց այս հարցի շոշափումը, կարծում եմ հիմնավորում է այն տեսակետը, որ ԼՊՏ-ի կողմից արվող հայտարությունները պարզապես գործիքներ են ավելի լայն շերտեր ներգարվվելու իր շարժման մեջ: Որովհետև վերջինիս կիրառումը մեծ ռիսկ է:
    Բայց փաստը մնում է փաստ, ԼՊՏ-ին անհրաժեշտ է իշխանություն և բնականաբար նրա հակառակորդները ներկայիս իշխանություններն են: Ու նրա քայլերը կարծում եմ գրագետ են:
    4. Սա էլ է քիչ հավանական, քանզի այդ քայլերի դիմումը մեծ ռիսկ է, և արդյուքը հնարավոր էր լրիվ հակառակ պատկերը տալ: Այնուամենայնիվ քաղաքական ակտիվություն նկատվեց երիտասարդության մեջ, բայց ցավոք նրանց կողմնորոշվածությունը հեռու է ազգային հիմքերից, այսինքն հիմքում ազգային գաղափարախոսությունը չէ, այլ շաբլոն դառած ազատություն վանկարկումները, խոսքի ազատությունները և այլն… Կարծում եմ, որ չպետք է թույլ տալ, որ ամերիկաեվրոպական մտածելակերպը մուտք գործի Հայաստան:
    5. Ես կարծում եմ հենց 5 կետն է ամենից հավանականը, այսինքն, 5 կետի իրագործման համար են արվում բոլոր անհրաժեշտ քայլերը: Դժվարանում եմ ասել, թե դա որքանով է բխում հայ ժողովուրդի շահերից: Պարզապես ցավալին այն է, որ եթե նույնիսկ դա դրական է հայերիս համար, ապա արդեն ունեցել է իր բազմաթիվ նաև բացսական հետևանքները:
    Հնարավոր է դատողությունները լինեն քիչ հիմնավորված, ես պարզապես փորձեցի մոտավոր ձևակերպել իմ տեսակետը, նշված հարցերի շուրջ:
    ես լրիվ համաձայն եմ Տուրոջանի հետ, քանզի այլ պատճառները հանդես են գալիս այնպիսի հանգամանքներում, երբ պայմանները սկսուն են առաջ քաշել անհարաժեշտություն մի երևույթի, որն ընհանրապես անհավանական է, սակայն նման իրադրություններում համապատասխան միջավայրի հնարավոր առաջացման և զարգացման նախադեպը պայմանավորվում է արտաքին և ներքին հակասությունների անրհաժեշտ առաջացման և թեժացման մթնոլորտում միայն: Սա շատ պարզ սակայն խրթին պրոցես է, որը կարող է ընթանալ այնպիսի նախադրյալների առկայության դեպքւմ ինչպիսին ես արդեն վերը շարադրեցի, սակայն ԼՏՊ-ի մոտ դա բոլորովին այլ գունավորում ունի. ըստ էության դա ախուսափելի էր դարձնում նախապայմանների առկայության դեպքում պրոցեսի ինքնբուխ ընթացքը և կարծում եմ սա բավականին հաջողված է, եթե այլ հանգամանքներ առաջ չգան կապված այլ պատճառների (5րդ կետ) հետ…

    Հույսով եմ հստակ շարադրեցի միտքս

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (05.06.2009), Հայկօ (05.06.2009), Մարկիզ (05.06.2009), Սամվել (05.06.2009), Վիշապ (05.06.2009), Տրիբուն (08.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •