Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մամլո ասուլիսը, որի մասին ես ասացի, դրա ժամանակ Լևոնը ներկայացրել ա դեպքերի մանրամասներ: Ու եթե ավելին ուզենար ասել, կասեր ավելին, եթե ոչ, ուրեմն իրեն ոչ ոք չէր կարողանա ստիպել, որ ավելին ասեր: եթե քոչին չեն հարցաքննել, որովհետև դուխ չեն ունեցել, Լևոնին էլ չեն հարցաքննել, որովհետև դա պետք է լիներ ձևական, ախր իրենք են էդ ամեն ինչն արել, իրենք գիտեն բոլոր մանրամասները բոլորից լավ, ա իրենց պետք չէր: Իսկ Լևոնին հո չէին կարա ծեծեին, որ ավելին պատմեր: Մաքսիմալ, որ կարողացել են անել, դա Լևոնին ձեռքերն ոլորած տուն տանելն ա եղել: Նա աձեռնմխելի անձ ա, ցմահ անձեռնմխելի, սա մի մոռացեք:
Նենց բան ես ասում, որի մասին վիճելն անիմաստ զբաղմունք ա: Դու հիմա կարո՞ղ ես նշել մի անձի անուն ու պաշտոն, ով կարող էր հստակ ինֆորմացված լինել այդ օրվա կազմակեպվելիք սպանդի մասին, կարող էր Լևոնին հայտնել այդ մասին ու չի արել: ես ասում եմ, ինքս նման լուրեր լսել եմ տարբեր օրերի, լսել եմ ժամկետային զինծառայողներից, լսել եմ զինվորականներից, բարձր պաշտոն զբաղեցնող անձանցից:
Ու մի բան էլ. նրանք այդ ամենն արել են խիստ գաղտնի ու խիստ կտրուկ: Սուտ լուրերը տարբեր օրերի տարածելուց հետո իրենց համար ակնհայտ դարձավ, որ ժողովուրդը չի վախենում բռնի ուժից, որոշեցին դիմել վանդալիզմի: Նրանց նպատակն արդեն ոչ միայն ազատության Հրապարակը ցուցարարներից ազատելն էր, այլ նաև նրանց վախեցնելն այնպես, որ նրանք այլևս չմասնակցեին հանրահավաքների: Դրա վառ ապացույցն է, որ Ազատության Հրապարակը լքած մարդկանց հետապնդում էին մինչև Հանրապետության Հրապարակ, նույնիսկ մինչև կրկեսի մոտ և դաժան ծեծի ենթարկում. նկարահանված կարերը, կարծում եմ, տեսած կլինես:
Kuk ջան բա ինչի նման լոյալ մոտեցում չցուցաբերեցին մյուս լիդերների նկատմամբ? Իրանք ամենից լավ գիտեն չէ ում գլխին են սարքում ինչ են անում? Ու եթե Լևոնը իրանց մազոլը ըտենց ուժեղ տրորում էր, անպայման չէր ծեծեին, մի հատ կբերեին թեթևի մեջ գոնե կհարցաքննեին, թեկուզև էդ մարդու հեղինակությունը գցելու նպատակով: Բայց դա չի արվում: Հարգանքնա շատ? Չէ ստեղ հաստատ ուրիշ պատճառ կա, որի մասին խաբար չենք:

Հա էդ կադրերը տեսել եմ: Ահավոր էր: Ոնց որ սումգայիթի ջարդը լիներ նենց էին վազում հետևներից ու խփում: