Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Էլմո ջան, համ էլ փետրվարին, որ շուրջօրյա էին հանրահավաքները, մարդիկ օրվա տարբեր ժամերի, ում երբ հարմար էր գալիս էին, հո ըտեղ միշտ նույն մարդիկ չեն եղել, փախվում էին: Համ էլ ճանապարհները փակելն էդ ժամանակ էնքան արդյունք չէր տալիս, ինչ որ հիմա: Էն ժամանակ օրվա տարբեր ժամերի մարդիկ տարբեր պատճառաբանություններով գալիս էին: Նույնիսկ դեպք ա եղել, որ մի հատ ծանոթ կատաֆալկա են ճարել, դեմից էդ ա քշել՝ առանց մեռելի(), հետևից մի 30 ավտո լիքը մարդկանցով կարողացել են գալ: Այսինքն էն ժամանակ երկար էր ժամանակը, մարդիկ մի բան մտածում, դասավորում գալիս էին, իսկ հիմա շաբաթը մեկ հո նույն ավտոները չեն վերածվի թաղումի ժողովրդի ու գան:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չէ տենց չի լինում: 2 անգամ մարտի 1 չի լինում:
Բայց ենթադրենք էդ ճանապարհը փակ ա, այսինքն անհնար ա: Հիմա ի՞նչ ա անում Լևոնը:
Ո՞նց ա պատրաստվում իշխանափոխություն անի: Կամ ինքը հայտարարե՞լ ա , որ «սիրելի ժողովուրդ, մենք ուզում ենք շուրջօրյա նստացույց անել, բայց վախենում ենք, որ էս իշխանությունները նորից մարդ կսպանեն»: Չեմ հիշում տենց բան:
Կամ ասենք տարբերակ կա՞ միջազգային հանրությանը դիմել: Ասի այ ալամ աշխարհ, ստեղ մենք խաղաղ նստացույց ենք անում, վրա կրակում են ի՞նչ անենք:
էսպես չի մնա
Ապեր, էդ մարդիկ իրանց կամքով են դա արել: Եթե իրանք միտինգի գալու համար ծեծվել են մենթերի կողմից, էդ միտինգին եկել են իրանց կամքով, ի տարբերություն դաշնակների միտինգների, որ զոռով մարդկանց քշում լցնում են ավտոբուսները ու բերում են իրանց չստացված միտինգներին: Եթե վատ վիճակի մեջ են, դրա մեղավորներն ու պատասխանատուները նաև դաշնակներն են, որ մտել են իշխանական կրիմինալ կոալիցիայի մեջ ու ընդդիմադիր ուժերին ամեն տեսակ վատ վիճակի մեջ են գցում, ծեծուջարդից մինչև տնտեսական տեռոր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
էսպես չի մնա
Էլմօ ջան ճիշտ ես մի տարվա մեջ երկու հատ մարտի մեկ լինել չի կարող...Բայց կարող է լինել ասենք հոկտեմբերի 3...
Եթե դու կասկածում ես, որ Սերժը կամ Քոչարյանը իրենց իշխանության վտանգ զգացին սաղ ազգը չեն փրթի թափի, ուրեմն չափազան լավատես ես...Նրանց դա մի անգամ արել են ու ոչինչ չի խանգարի ևս 10 անգամ անել...Իսկ միջզգային հանրության որ ասում ես, էտ որն ա որ?
Չեմ հասկանում...Ինչի երբ ա Լևենը ասել եկեք իմ հետևից սաղիտ պաշտոն եմ բաժանելու...Մենք մեր համար ենք պայքարում այլ ոչ թե Լևոնի...Լևոնը ընդամենը էս պահի համար ամենահարմար գործիքն ա...Բայցցցցցց...Քաղբանտարկյալնների կոմիտեն, առանջին անհատներ և անձամբ Լևոնը ով դիմել է, նույնսիկ նրանք ովքեր չեն դիմել, ինչով կարողացել են օգնել են...
Էլմո ջան, լինում ա, էն էլ ոնց ա լինում, երկուս էլ, երեք էլ: Ամեն օր մարտի մեկ ա: Մի՞թե մենք էնքան մազոխիստ ենք, որ մարտի մեկ, այսինքն ողբերգություն պետք ա համարենք միայն այն օրերը, երբ մարդիկ են գնդակահարվում: Էդ որ փողոցում մենթերը խաղաղ ցույց անող մարդկանց ծեծում են, էդ մարտի մեկ չի՞, որ քաղաքական հայացքների համար մարդիկ ազատազրկվում են, էդ մարտի մեկ չի՞, որ ավտոմատներով զինված անասունները մտնում են տները, երեխեքի աչքի առաջ հորը ծեծում, մորը ծեծում դուրս են գալիս, սա մարտի մեկ չի՞, սենց էնքան բան կա թվարկելու, շատ-շատ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 03.06.2009, 17:17: Պատճառ: Պայքար, պայքար մինչև վերջ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սամվել (03.06.2009)
քանի չեմ արգելափակվել, գրեմ ու գնամ
փորձեմ ներել... պարտադիր չի ՀԱԿ-ի գաղափարախոսությունը աշխարհացունց լինի, կարևորը Հայաստանի համար ճիշտ լինի
Համակրում եմ ոչ թե անձը, այլ գաղափարըինքը խարիզմա ունի, էլ դու սուս: Ու դա պատահական չի: Երբ ամբողջ օրը հեռուստացույցով ժողովուրդը լսում է կիսագրագետ ու անգրագետ տարրերի ելույթները, իրոք գրավվում է Լևոնի գրագետ խոսքով:
իմ համար ինքը գործիքի կարգավիճակով է, բնականաբար, շատերի համար էլ. ոչ ոք Լևոնի համակիրներից նպատակ չունի սրբացնել նրան, ոչ ոք
լավ մնացեք, հետո կմիանամ քննարկմանը![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ