Lևոն Տեր Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր, այդ կառույցի լիդերներից: Հենց «Ղարաբաղ» կոմիտեին ենք պարտական մեր անկախության համար մղված պայքարում հաջողության համար: Սա՝ առաջին հերթին: Լևոն Տեր- Պետրոսյանը, լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կարո՞ղ է դեմ լիներ Արցախի անկախացմանը: Ոչ, ընդհակառակը՝ նա ունեցել է ամենգործուն մասնակցությունն այդ ամենի համար: Այլ է, որ այդ տարիներին Հայաստանում կային բավականին շատ քաղաքական պատեհապաշտ գործիչներ: Ի՞նչ աներ Լևոն Տեր- Պետրոսյանը… Հո ավտոմատ չէր վերցնելու, գնա սահման: Նա երկրի նախագահ էր, ընտրվել էր մաքուր, ազատ ու արդար ընտրություններով՝ հավաքելով մոտ իննսուն տոկոս քվե: Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ էր միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ ժողովուրդը պատերազմելով Արցախում, պայքարում է իր անկախության իրավունքի համար: Այլ ոչ թե՝ ագրեսոր ենք: Դրա համար պետք էր լինել շատ ճկուն դիվանագետ: Լևոն Տեր- Պետրոսյանը հիանալիորեն կատարեց իրեն վերապահված դերակատարումը՝ երկրի նախագահի: Ես չեմ հաշվում այդ տարիներին Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցած անարդարությունների մասին: Ես խոսում եմ այդ ժամանակ հայ ժողովրդի համար կարևորագույն ձեռքբերման մասին:
Այդ այժմ է, որ մեր հետագա ղեկավարների արտաքին հարաբերություններում կատարած սխալ ու անհեռատես քաղաքականության արդյունքում, ներկայումս ԼՂՀ-ն բանակցության կողմ չէ… Իսկ Հայաստանը բազմաթիվ երկրների կողմից այժմ համարվում է մեկ այլ երկրի ամբողջականությունը խախտած երկիր՝ պարզապես այն բանի համար, որ այնտեղ ապրել ու ապրում են ոչ հայաստանաբնակ հայեր:
Ահա, թե ով է Լևոն Տեր- Պետրոսյանն ու ով են մյուսները…
Էջանիշներ