Դե եթե այնտեղ, որտեղ եմ ապրել եմ ես օրեկան երկու- երեք հարյուր գրադից արձակած արկերով ռմբակոծությունն անվանում ես պարզապես կռիվներ…
Արցախն իհարկե, շատ արհավիրքներ տեսավ, ամենադժվարը եղել է հենց այնտեղ: Բայց մեր հայկական ինքնապաշտպանական հիմնական զորամիավորումներն այդ տարիներին գտնվում էին Արցախում… Ադրբեջանցիները, տեսնելով, որ Արցախն ազատագրվում է, իրենց հաճախակի ու կատաղի հարձակումներով փորձում էին հայկական ուժերի ուշադրությունը շեղել դեպի հայաստանյան այլ շրջաններ: Լավ, չմանրամասնեմ… միայն ասեմ, որ այդ տարիներին (հատկապես՝ պատերազմի սկզբում) ադրբեջանցիները ավելի լավ էին զինված, մասնավորապես նրանք ունեին հեռահար կրակի համար նախատեսված միջոցներ՝ գրադ կայանքներ, հաուբիցներ, որոնցով ռմբակոծում էին բնակելի հատվածները՝ մարդկանց հուսահատեցնելու, թիկունքին վնաս հասցնելու համար:
Իսկ պատերազմում հաղթեց հայ ժողովուրդը: Չնայած պետք է փաստել, որ պատերազմում տարած հաղթանակը դեռևս չի ամրագրվել դիվանագիտական ճամբարում…






Մեջբերել

Էջանիշներ