Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
բա եթե տենց բան չկա, ուրեմն ինչու եք նվազեցնում էդ մարդու վաստակը պատերազմում հաղթանակ տանելու գործում?
ասեմ, որ ԱՊՀ-ի պահով ճիշտ էր նշված: Իրոք, Լևոնը սկզբում փորձում էր կոմպլեմենտար /հայերեն ոնց-որ՝ հավասարակշռողական/ քաղաքականություն վարել, բայց չստացվեց. քանի որ էական աջակցություն չեղավ արևմուտքից: Ու հաշվի առնելով նաև այն, որ ռուսները ադրբեջանցիներին էին օգնում, Լևոնը ճիշտ կողմնորոշվեց դեպի Ռուսաստան...
բայց եկեք ընդունենք, որ եթե Լևոնը ցանկանար, ոչ մի հայ էլ ՀՀ տարածքից օգնության չէր գնա Արցախ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Lևոն Տեր Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր, այդ կառույցի լիդերներից: Հենց «Ղարաբաղ» կոմիտեին ենք պարտական մեր անկախության համար մղված պայքարում հաջողության համար: Սա՝ առաջին հերթին: Լևոն Տեր- Պետրոսյանը, լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կարո՞ղ է դեմ լիներ Արցախի անկախացմանը: Ոչ, ընդհակառակը՝ նա ունեցել է ամենգործուն մասնակցությունն այդ ամենի համար: Այլ է, որ այդ տարիներին Հայաստանում կային բավականին շատ քաղաքական պատեհապաշտ գործիչներ: Ի՞նչ աներ Լևոն Տեր- Պետրոսյանը… Հո ավտոմատ չէր վերցնելու, գնա սահման: Նա երկրի նախագահ էր, ընտրվել էր մաքուր, ազատ ու արդար ընտրություններով՝ հավաքելով մոտ իննսուն տոկոս քվե: Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ էր միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ ժողովուրդը պատերազմելով Արցախում, պայքարում է իր անկախության իրավունքի համար: Այլ ոչ թե՝ ագրեսոր ենք: Դրա համար պետք էր լինել շատ ճկուն դիվանագետ: Լևոն Տեր- Պետրոսյանը հիանալիորեն կատարեց իրեն վերապահված դերակատարումը՝ երկրի նախագահի: Ես չեմ հաշվում այդ տարիներին Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցած անարդարությունների մասին: Ես խոսում եմ այդ ժամանակ հայ ժողովրդի համար կարևորագույն ձեռքբերման մասին:
Այդ այժմ է, որ մեր հետագա ղեկավարների արտաքին հարաբերություններում կատարած սխալ ու անհեռատես քաղաքականության արդյունքում, ներկայումս ԼՂՀ-ն բանակցության կողմ չէ… Իսկ Հայաստանը բազմաթիվ երկրների կողմից այժմ համարվում է մեկ այլ երկրի ամբողջականությունը խախտած երկիր՝ պարզապես այն բանի համար, որ այնտեղ ապրել ու ապրում են ոչ հայաստանաբնակ հայեր:
Ահա, թե ով է Լևոն Տեր- Պետրոսյանն ու ով են մյուսները…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ