Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
Արմատական ընդդիմությունը երեկ որոշել է, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուն լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ավելի շուտ կարելի է ասել, որ այդ բանը որոշել է հենց ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նորություն չէ, որ արմատական ընդդիմության շարքերում ամեն ինչ հենց նա է որոշում եւ միայն վերջին պահերին են նրա որոշումները հայտնի դառնում այդ ընդդիմության առաջնորդներին:
Ինչի որտեղա գրված, որ ցանկացած միտք հենց ծնվելու պահից սկսած պետք է բարձրաձայն հայտարարել ի լուր ուզողների և չուզողների? Դա էլա դառել քննադատելի?
Էն, ինչ որ գրել ես, շատ խելոք ռազմավարությունա, որն էլ իրականացնումա ԼՏՊ-ն, ու ցանկացած կուսակցություն երջանիկ կլիներ նման քաղաքական գործիչ ունենար իր գլխին: Տեսնես էն ժողովրդին ծեծելու որոշումը, կամ պարբերաբար ՀՅԴ-ի ընդդիմություն-իշխանություն դառնալու լուրերը ինչի ենք վերջին պահին իմանում?

Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
Այս անգամն էլ բացառություն չի եղել եւ այժմ արդեն կարելի է ասել, որ երեկ չէ առաջին օրը նախագահ, երեկ նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր արդեն քաղաքապետի թեկնածու է: Այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում, վերջիվերջո Տեր-Պետրոսյանը երեւի թե կդառնա ինչ-որ մի գյուղի գյուղապետի թեկնածու:
Ավելի լավ է լինել մկան գլուխ, քան փղի պոչ... ենթադրություններն էլ թողնում եմ քեզ: