«Հոդված»ագրի անունն է «ԻԶԱԲԵԼԼԱ ԼԱԶՐՈՒՆԻ», այլ կերպ ասած սա կեղծանուն է, և որտեղի՞ց վստահությունը, որ այդ կեղծանվան տակ հենց տիկին է թաքնված, այլ ոչ թե ասենք օրիորդ կամ պարոն:
Ազատամտություն թերթը հայտնի է զուտ ատելության վրա խարսխված «հոդված»ներով, թերթը որքան գիտեմ պատկանում է Շիզոլինիին՝ Արտյոմ Խաչատրյանին, ով հայտնի է Սերժի փեսա Միշիկի անձնական օգտագործման կլիենտ լինելու իր պիտակով: Թերթը այսպես կոչված «սերժական» է, նրանում երբևէ առկա չէ եղել արդարացի կամ նորմալ լուսաբանում որևէ նյութի, աչքի է ընկնում ապատեղեկատվության մեծ ծավալներով, տրամաբանական նյութի բացակայությամբ: Ավելացնելու ոչինչ չկա:
հետգրության կարգով
Ստորև մեջբերում եմ մի հատված առավոտի մի հոդվածից, մեկնաբանությունները թողնելով ընթերցողի դատին.
Արտյոմ Խաչատրյանը նաեւ գրել է. «Համբալ է եւ կատարյալ անասուն այն հայը, որը Վազգենին ի սրտե, անկեղծորեն հերոս է համարում եւ խոնարհվում նրա առջեւ», ու հավելել. «Արձանագրում եմ փաստ. հայ ժողովուրդը բաղկացած է հիմնականում համբալներից, անասուններից եւ ստրկամիտներից, եւ հենց սա է մեր բոլոր խնդիրների պատճառը»:
Էջանիշներ