Հազար ներողություն, ինքս այս խոսակցության մեջ մտնելու հավես չունեմ: Հոգնել եմ արդեն
Իսկ հոդվածը կարդա օրինակ այստեղ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քո հետ ինչից խոսում են բողոքում ես հոգնածությունից... եթե իմ հարցին ինչ-որ տեղ արդեն պատասխան կա էս ֆորումում կամ արդեն անդրադարձել ես հղումը կտաս?
Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ շնորհակալություն հոդվածի համար:
Վերջին խմբագրող՝ ministr: 22.10.2008, 20:10: Պատճառ: Գրառման ավելացում
Չէ, ես չեմ անդրադարձել՝ առնվազն խորքային վերլուծություններով, բայց վստահ եմ, որ որոնելու դեպքում առնվազն 10 տարբեր թեմաներում (կարուսելային սկզբունքով) կգտնես: Իսկ ես պարզապես հոգնել եմ այս հարցերը քննարկելուց, քանի-որ պրակտիկան ցույց է տալիս, որ զրուցակիցների 99%-ը չի լսում քննարկող մյուս կողմի տեսակետը, չի փորձում վերլուծել, մնում է իր տեսակետին՝ անկախ հակառակի համոզիչ լինել-չլինելուց![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նման "խուլ" բանավեճեր լինում են հակառակ բևեռներում գտնվող մարդկանց միջև:
Ես ԼՏՊ-ի վերջին մեկ տարվա ելույթներում երբեք չեմ լսել իմ հարցի պատասխանը, համենայն դեպս չեմ հիշում նման բան: Հարցս ավելի կոնկրետացնեմ: Պատերազմ թե խաղաղություն հոդվածը վերաբերում է 98 թվականի առաջարկվող լուծմանը և այնտեղ կար մի հետաքրքիր միտք:
Փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը: Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը: Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են: Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ:
Հայաստանի դիրքերը ակնհայտորեն թուլացել են 10 տարվա ընթացքում, հետևաբար ինչ լուծում է տեսնւմ ՀՀ առաջին նախագահը այս պահի համար?
Ministr, էլի փոխզիջումային, այլ տարբերակ գոյություն չունի, մնացածը ինքնախաբեություն է: Իսկ կոնկրետ մեխանիզմները ես բնականաբար չեմ կարող հստակ իմանալ, կարող եմ ենթադրել, իսկ դրանցով խոսելը ճիշտ չէ: Համենայն դեպս որոշակի բաներ հասկացնում է նաև վերջին ելույթում, մասնավորապես հստակեցվող հարցերի պահով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համաձայն եմ , որ այլ տարբերակ գոյություն չունի, ամբողջ հարցը նրանում է թե ինչ կարգավիճակով ու ինչ ամրության պաշարով ենք գնում փոխզիջումների, ինչից էլ հետևում է թե առավելագույնը ինչ կարող ենք ստանալ ու ինչ տալ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ