Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ վերաբերվում է նրան թե որքանով է օրենքը շրջանցելն ու ֆռացնելւ ազգային հատկանիշ, ապեր, կարծեմ այս թեմայով մի անգամ մի հատ երկարաշունչ պոեմ էի գրել: Կարճ կապելով ասեմ ապեր, նիխտ, չեմ հավատում որ մենք ազգովի "գենետիկորեն" ավելի կարգազանց ենք, քան վայրի վիկինգների հետնորդ նորվեգները: Համակարգի ճիշտ գործելու դեպքում ու օրենքների լիարժեք կիրառության դեպքում մի տարում կդառնանք աշխքիս ամենակարգապահ ազգը:
Ամեն ինչ կախված է նրանց, թե որ կարգերը զանց առնելու մասին է խոսքը: Եթե դրանք այն կարգերն են, որին պատրաստակամորեն հետևում են նորվեգները, ապա դրանք, եթե ոչ անպիտան, ապա գոնե "լավը" չեն հայերի համար: Լավագույնը, ինչին հայերը կարող են հասնել այդ օրենքին ու կարգին կուրորեն հետևելու այդ ամբողջ խառնաշփոթում, դա, ասենք "Ասիայի ամենաօրինավոր ազգը" պատվավոր կոչումին արժանանալն է:
Եթե հարգարժան նորվեգացին, օրենքին հետևելով, պատրաստ է անցնել իր հոր վրայով, ապա հայը իր հոր մեկ խոսքով պատրաստ է հարյուրավոր օրենքներ խախտել, և դրա պատճառը այն է, որ արդարության, ոչ արդարադատության, մասին հայը իր սեփական պատկերացումը ունի, որը ավելի մոտ է "Աստծու Արդարություն" հասկացողությանը, ինչը մեղմ ասաց այնքան էլ համահունչ չէ երկրների սահմանադրություններին և օրենքների դրույթներին:
Դեռ Պողոս առաքյալն էր ասում, որ օրենքները ի հայտ են եկել մեղքերի շատության պատճառով, և ի հայտ գալով, այդ օրենքներն է առաջ բերեցին անիրավությունը կամ կարգազանցություն: Մարդիկ սովորաբար ներքուստ ձգտում են խախտել այդ օրենքները, իսկ հայերը առանձնահատուկ կերպով են դա անում, քանի որ նրանք օրենքից առաջ ուխտի վրա հիմնված արդարություն են ունեցել, որը մինչ այժմ ավելի հոգեհարազատ է մնացել նրանց: