User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
    «Վերջին երեք ամիսները ցույց տվեցին, որ իշխանական այրերի եւ ժողովրդի հոգին այդպես էլ չմերձեցավ: Նախագահը(Սերժ Սարգսյանը-խմբ) որպես մայր մեղու հասարակական փեթակի կողմից չընդունվեց: Ավելի լակոնիկ ասեմ` «դուշի վիկինգով ի նարոդա նյե պոռադնիլիս»,- այսօր ցավով ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

    Լրագրողներից մեկն անմիջապես գտավ հայտնի երգը եւ ասուլիսն ընդհատվեց Ալեգրովայի երաժշտութամբ: Երաժշտական ընդմիջումից հետո Հայաստանի թիվ մեկ մարքսիստը շարունակեց անդրադառնալ հայ ազգի առաջ ծառացած խնդիրներին եւ հատուկ իշխանական լրատվամիջոցների համար պարզաբանեց. «Իշխանական ճամբարը ժողովրդին անվանում է ՀՀՇ-ական, իսկ մենք այն անվանում ենք` ժողովրդահայրենասիրական այլանս»:

    Նա խոսք ուղղեց նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնց իշխանություններն անվանում են «ՀՀՇ-ական». «Ոչ թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, այլ` ժողովրդահայրենասիրական միացյալ ուժերին: Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը կայանում է նրանում, որ նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն կատալիզատորը, որը 1988-89թթ.-ին դարձավ ազգային զարթոնքի կատալիզատոր»: Նա գտնում է, որ այսօր Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը գաղափական, նոր, հզոր ուղեղներին քաղաքական ուղեծիր հանելն է, որը նա սրբությամբ կկատարի. «Որքան էլ իշխանական ճամբարի վիկինգների քաղաքական լակեյներն զուռնա փչեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը անցյալն է վերադարձնում կամ անցյալի ռեւանշն է. դա կատարյալ խաբեություն է»:

    Խոսելով ազգի առաջ ծառացած խնդիրներից` նա նշեց. «Ամենակարեւորը ազգի քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրն է: Այսօր ԱԺ պատգամավորներին հարցնես, թե ինչ է պետությունն ու պետականությունը` չեն կարողանա պատասխանել: 15 տարի է` նույն մորդաներն(դեմքերն են-խմբ) են ԱԺ-ում եւ նույն երգն են երգում»:

    Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծարել ԱԺ-ն եւ վստահեցնում է, որ իշխանություններն այլընտրանք չունեն: «Մեզ անհրաժեշտ է նոր տնտեսական քաղաքականություն: Մենք տեսնում ենք մեր իշխանությունների տկարամտության արդյունքը: Այն, ինչ ասում է նախագահը, վարչապետը` ողբերգություն է: Ողբերգություն է, երբ պետությունը արտաքին գնագոյացման պրոցեսների դեմ մնացել է անպատրաստ»:

    Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի` սփյուռքի բոլոր գործարարներին Ծաղկաձոր հրավիրելու փաստին` Դավիթ Հակոբյանն ասաց.«Վարչապետը հրավիրում է դալնիյ ախպարիկներին, թե ով ինչ ողորմություն կտա: Կատարյալ հիմարություն եւ խաբեբություն: Երկիրը արտադրողական ուժերը պահանջում են սկզբունքային նոր մեքենա»:

    Այստեղ Դավիթ Հակոբյանը հարկ համարեց ներկայացնել գործող իշխանություններին տված Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» գնահատականը.«Քաղաքական լեկսիկոնների բառարանում «ավազակապետություն» հասկացողության տակ գրված է.«Պետական մեքենա, որը չի մասնակցում նյութական բարիքների վերարտադրման պրոցեսներին, այլ տզրուկային ձեւով զբաղվում է ավարությամբ եւ ավարավաճառությամբ: Այսինքն` Սովետական Հայաստանից ավար վերցրած ողջ արտադրական պետենցիալը` շենքերը, հողը, բնական հարստությունների առք ու վաճառքով: Իսկ գանձարանը նստած է 100 տոկոսանոց հարկահանության վրա»: Նրա հաշվարկներով` անհրաժեշտ է 10 միլիոն դոլար` նոր տնտեսական քաղաքականություն սկսելու համար.«Եթե նույնիսկ Ռոբերտն ու Ազատիչը հեռանան` միեւնույն է պետական մեքենան մնում է ավազակապետական»:


    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ

    Երկխոսության մասին եվրոպական կառույցների առաջարկները Դավիթ Հակոբյանը համարում է հոխորտանք եւ ասում. «Ես ձեզ հարց եմ տալիս` աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»: Մարքսիստը գտնում է, որ Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում տեղի են ունեցել ոչ թե ընտրություններ, այլ իշխանագողություն. «Բոնապետարիզմի, խունտիզմի, քաղաքական ավանտյուրիզմի եւ տեռորիզմի ճանապարհով»: Այսօր ներողություն խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանից` Դավիթ Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը սկսվել է նրա պաշտոնավարության ընթացքից. «Հատկապես դավալվեցի տղան: Այո, մեր ազգային հերոս Վազգենը, որը երեք պետական հեղաշրջումների հեղինակն է»:

    Այսօր Դավիթ Հակոբյանը խուսափեց «ժողովրդավարություն» բառի օգտագործումից` նշելով. «Այդ բառն արդեն բռնաբարվել է Հայաստանում: Պետք է ձեւավորել նոր սահմանդրական եւ ընտրական իրավունք: Ես վստահ եմ, որ երկու կողմերի երկխոսություն այսօր չի լինելու»: Նա վստահեցրեց, որ գործող իշխանությունները չեն կարող գոյատեւել մեկ տարուց ավել.«Քաղաքական, տնտեսական, գաղափարական ռեսուրս այս իշխանությունները չունեն: Վիկինգների դիկտատուրան մեկ տարուց ավել չի ձգի»: Անդրադառնալով Քոչարյանի վարած քաղաքականությանը` մարքսիստն ասաց. «Ասում են Քոչարյանը շատ է ուզում քաղաքապետ կամ վարչապետ դառնալ: Նրանից ամեն ինչ սպասելի է : Ինչպես ասում է Մարքսը` տգետները չափից ավելի համարձակ են ու վտանգավոր»: Իսկ Քոչարյանին Դուք համարո՞ւմ եք տգետ` «Ա1+»-ի հարցին` Հակոբյանը պատասխանեց.«Ես այդ մարդու տգիտության մասին վաղուց եմ ասել: Իվան Գրոզնին մի լավ խոսք ունի. «Տոտ, կոտորիյ պոդնիմայետ ռուկու նա նարոդ, էտո նյե վերնիյ պյոս: Այդպիսին է դաժան պատմությունը»:

    ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԶՈՀ

    Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր ցավակցեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հարազատներին եւ մտերիմներին ` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ եւ ասաց.«Ողբում եմ եւ ցավում: Անդրանիկ Հովակիմյանը իշխանությունների բարոյահոգեբանական տեռորի զոհ դարձավ: Զոհերը միայն մարտի 1-ի 10 զոհերը չեն կամ 300 ֆիզիկապես ջարդվածները, ազգի կեսն այսօր գտնվում է բարոյահոգեբանական տեռորի ազդեցության տակ: Ազգը նորմալ աշխատել, գործել այսօր չի կարող»: Բարոյահոգեբանական տեռորը դադարեցնելու համար Դավիթ Հակոբյանը իշխանություններին կոչ արեց վեհություն ցուցաբերել. «Իսկ իշխանություններմ այսօր անում են ստորություն, ստորություն, ստորություն: Հեռուստեսությամբ անընդհատ մատ թափ տալ` պատժելու եմ, պատժելու եմ, պատժելու եմ, չի կարելի: Ես սա ասում եմ, որ Ազատիչի խորհրդատուները խելքները գլուխները հավաքեն: Բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատություն տալուց հետո, նոր կարելի է երկխոսություն սկսել»:
    22/05/2008
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayazn (17.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •