Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե մի փոքր խորը նայենք, ապա կտսնենք, որ 1994թ ռազմական արդյունքին հասել ենք մեծապես այն բանի շնորհիվ, որ մեզ զենք են տվել։ Թե ինչի դիմաց և ինչ պայմաններով ենք ստացել այդ զենքը՝ մանրամասներ չգիտեմ։ Միայն հստակ է, որ պատերազմի սկզբում մենք հերոսբար դիմադրելով, այնուամենայնիվ նահանջում էինք։
Վարզոր ջան, էդքան միանշանակ չի՝ զենքը մեզ տվել ե՞ն, թե՞ մենք ենք վերցրել:

Սովետի փլուզման տարիներին ու դրանից հետո էլ՝ մինչև Ելցինի նախագահության ավարտը (99թ.), Ռուսաստանում, մեղմ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում:
Ճիշտ ա՝ Չեռնոմիրդինը մի քիչ փորձում էր թարազուի բերել, բայց համարյա ողջ ստվերային տնտեսությունը կենտրոնացած էր Բերեզովսկու ձեռքերում ու փողով տառացի ցանկացած հարց կարելի էր լուծել:

Սովետից հետո անտեր ու կանտռոլից դուրս մնացած զորամասերից մինչև անգամ ԱՄՆ-ի սև շուկա էին գերգաղտնի զենքեր արտահանում:

Մերոնք էլ՝ մասամբ համոզելով, մասամբ էլ՝ ուժով (օրինակ՝ Հեթանոս Գագոյենք) ՀՀ տարածքում մնացած զենքը թույլ չտվեցին դուրս հանել ու իրանցով արեցին (նու՝ նույնն էլ ազերիներն իրենց մոտ էին անում):
Հետո արդեն «դելեգացիա»-ներ բուն ՌԴ տարածք էին թռնում՝ զենք ճարելու:
Այ թե ոնց էին ճարում՝ իրական ձևերը միայն իրենք գիտեին ու հիմնավոր պատճառներ կան կասկածելու, որ էլի «տակից կպցնում» բերում էին՝ ոչ թե ինչ-որ խոստումների դիմաց ստանում էին:
Օրինակ ասում էին, որ էն վախտերով Սերժն էլ ա ահագին զենք իրա կանալներով բերել:
Հետո խոսք կար, որ Սվո Ռաֆն էլ իրա կանալներով ա էլի ահագին ճարել ուղարկել: