User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, այո, իրա հիմնական ուղերձն էր, որ Արցախում իրավիճակը շատ նուրբ ա՝ նման ցույցեր անելու համար։ Ուղերձը հղված էր հիմնականում քաղաքական դաշտին, ոչ միայն Նիկոլին ու Բակոյին, ու հիմնականում տեղ հասավ։ Ժողովրդի մեջ էլ էդ հարցը քննարկվեց, ու անկախ նրանից դու ինչ դիրքորոշման եկար, լավ ա որ քննարկեցիր։

    Նիկոլի՝ «այլ երկրի» ներքաղաքականությանը խառնվելն եկավ ապացուցելու, որ ինքն էլ ա հասկանում, որ էնտեղ սենց ցնցումային տարբերակ պետք չի։

    Բակոյի՝ անհապաղ գործելու խոստումները ցույց են տալիս, որ Արցախի ղեկավարությունն էլ ա էդ հասկանում։

    Ավելի ասեմ, Արցախի ղեկավարությունը դա հասկանում ա առանց Լևոնի կոչի էլ։ Կարծում եմ, որ Նիկոլն էս ընթացքում էնքան մանրուքների ու փաստաթղթերի ա ծանոթացել, որ ինքն էլ էր հասկանում առանց Լևոնի կոչի էլ։ Ու եթե Լևոնը չխոսեր էլ, հավանական ա, որ Նիկոլը մեկ ա էս ուղերձն ունենար։ Չնայած որոշակի խթան հաստատ Լևոնի կոչն էլ եղավ էդ հարցում։

    Էն, որ քաղաքական շրջանակները Լևոնի խոսքից հետո անցան քննարկումների ու մեծ մասը եկավ իր մոտեցմանը, խոսում ա էն մասին, որ կոչի հրապարակային լինելը կարևոր էր։

    Էն, որ Լևոնը ցույց տվեց, որ կան անձինք, ովքեր հանրային պատասխանատվություն վերցնեն, էլի լավ ա։ Էն որ էդ հանրային պատասխանատվությունը վերցրեց Նիկոլը՝ հրաշալի ա, ու իր համար պատվաբեր։ Էն, որ Ռոբն ու Սերժը չվերցրին, էլի լավ ա, ու էլի սահմաններ ա գծում, որը շատ կարևոր ա։

    Էն որ Լևոնը խոսեց Սյամոյի ազատ արձակելու անհրաժեշտության մասին, էլի կարեոր ուղերձ ա։

    Էն որ դուք տենց էլ չհասկացաք, իմ համար խիստ ցավալի ա։ Էն որ դու անձով պայմանավորված ես հետևություններդ անում՝ պայմանավորված ա էս հասարակ քաղաքական խոսքն ու քայլը չընկալելովդ։
    Արտ ջան, սկսենք նրանից, որ ես էն կարծիքին չեմ, թե Նիկոլը չպիտի որևէ ձևով խառնվեր։ Արցախը Հայաստանից անկախ պետություն չի, ինչքան էլ արտաքին ատյաններում ձև բռնենք։ Հայաստանը հազար ձևի ակտիվ մասնակցում ա Արցախյան պատերազմին հետևաբար լրիվ նորմալ ա, որ միջամտեր, գոնե էն ֆորմատով, որով Նիկոլը միջամտեց էս ընթացքում։

    Իհարկե հետին թվով հեշտ ա խոսելը, բայց համենայն դեպս ենթադրելի էր, որ Նիկոլը էս ընթացքում ոչ հրապարակային Բակոյի հետ էս հարցը քննարկում ա, որ հենց բանը հասնի կոչ անելուն, կոչ էլ կանի։

    Այսինքն՝ ըստ իս, քաղաքական էլիտային Լևոնի կոչը չէր, որ հարց լուծեց, էլիտային խելքի բերեց։ Լևոնի կոչից տակը մնաց ժողովրդին հասած «մեր պես պատերազմական երկրում ցույցեր չի կարելի անել» անդուր մեսիջը։ ՈՒ չէ, քաղաքական շրջանակներում մեծ մասը չեկավ իր մոտեցմանը։ Բարեբախտաբար մեծ մասը չեկավ «պատերազմական երկրում ցույցեր չի կարելի անել» մոտեցմանը, մեծ մասը չեկավ «ոստիկանության պետ գործից հանելով Արցախը կկորցնենք» ապոկալիպտիկ եզրակացությանը։

    Ինչ վերաբերվում ա Ռոբ ու Սերժին, բնական ա, որ Ռոբ ու Սերժը էս պահին ոչ մի բան չէին անելու, որովհետև ոչ Նիկոլը իրանց կարիքը ուներ, ոչ էլ բանը հասել էր էն ապոկալիպտիկ, օրհասական վիճակին, որ երկրի բոլոր նախկին ու ներկա ղեկավարներով իրար ձեռ բռնած ժողովրդի առաջ կոչ անեին։ Եթե տենց իրար ձեռ բռնելը ազդեցիկ էլ կարար լիներ, էս հաստատ դրան գնալու պահը չէր․ եթե նույնիսկ պոտենցիալ կար հասնելու (ինչում խիստ կասկածում եմ), դեռ շա՜տ հեռու էր հասնելուց։

    Իսկ էս պահին Լևոնի կողմից Սերժին ու հատկապես Ռոբին կոչ անելու միակ քյարը անհարկի իրանց կշիռ տալն եղավ, քան իրանք արժանի էին։
    Մարդը որին Լևոնը վախտին Հաագայի դատարանում ուզում էր դատեր որպես մարդկության նկատմամբ հանցագործություն արած մարդ, ում մեղադրել ա սահմանադրական խախտմամբ իշխանությունը զավթելու մեջ, հիմա հրավիրում ա ներկա քաղաքականության մեջ խառնվելու։ Նույնիսկ օրհասական, «սարդարապատային» իրավիճակում Ռոբի օգնությանը դիմելու օգուտ ու վնասը վիճելի ա։
    Մի խոսքով, իրավիճակի դրական փոփոխության վաստակը Լևոնին վերագրելուդ հիմքեր չեմ տեսնում։ Տվյալ դեպքում Լևոնից անդուր շեշտադրումներ մնացին մենակ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •