User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ։Ճ

    Ծլնգ․ Հետհեղափոխական զավեշտալի վտանգ

    Ցանկացած հեղափոխություն ունենում է նաև զավեշտալի հետևանքներ։ Դրանցից թերևս ամենավտանգավորն է նախկին ղեկավարների կողմից իրենց մարած արժեթուղթ դարձած քաղաքական անձը կրկին շրջանառության մեջ դնելու փորձերը։ Ահա այս երևույթն է, որին ականատես ենք այսօր։ Հանրապետության համարյա բոլոր լուրերը հանրային մեկնաբանության են արժանանում առաջին նախագահի կողմից, ով մամուլում տպագրված իր հոդվածներով ուղիղ կենակցության մեջ է մտնում մարդկանց գլուխների հետ՝ հղիացնելով կործանարար ու խավար մտքերով։

    Բայց նախկին նախագահի կողմից հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք․ այսօրվա հայ ժողովուրդը զարթոնքի մեջ է, իսկ հաղթանակի ցնծությունը իրենց գլխների հետ կենակցողների վախենալու մտքերի դեմ արդյունավետ բեղմնականխման միջոց է։

    Ցանկացած մարած արժեթուղթ դարձած քաղաքական գործչի գլխավոր չափանիշը իր արժանապատիվ տեղը գտնելն է պետական արժեթղթերի հնագիտական թանգարանում։ Եթե մարած լինելու հանգամանքը չընդունվի իր իսկ կողմից, և փորձեր արվեն հետ շրջանառության մեջ մտնելու, ոչ մի քաղաքական գործիչ, նույնիսկ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ գործչի ակտիվացմանը։ Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ ժամանակին հարգանքի արժանացած պետական այրը կարող է ուղղակի հեռացվել նույնիկ հնագիտական թանգարանի փոշեծածկ ցուցափեղկից, իր նկատմամբ ցանկացած վերաբերմունք մատնելով լիակատար անտարբերության։

    Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նախկին նախագահի արժանապատվության հանդեպ։ Ութանասունականների վերջին համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ էր արձանագրել` տապալել էր Հայաստանի 70-ամյա բռնապետությունը և դրան հաջորդած ղեկավարության օրոք հայ ազգը պատմական հաղթանակ էր նվաճել արցախյան պատերազմում: Սրանով արդեն Տեր-Պետրոսյանը արժանի տեղ էր զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի ըստ արժանվույն ապրել իր թոշակի շրջափուլը` պատմության մեջ իր պատվավոր տեղը լրիվ տանուլ չտալու համար:
    Հ․Գ․
    Եթե հարկ ես համարում ասածներիդ վերջում դրդապատճառներիդ «միայնումիայն» հատկանիշները նշելու համար, ուրեմն արդեն պիտի իշմարը հասկանաս, որ մի բան նենց չես անում։

    Հ․Հ․Գ․
    Արդարությունը պահանջում է նշել, որ առաջին նախագահի հոդվածները չափավոր զվարճալի էլ են դառնում․ ցիկլոպի մարազմը ապակենտրոնացման փուլից անցնում է կուռ, կարգապահ կառավարման մեթոդներով փուլին։ Նենց որ, Չուկ ջան, пеши исчо!

    Հ․Հ․Հ․Գ․
    Նախորդ հետգրության մեջ «ցիկլոպը» նենց բնական եկավ, հավաստիացնում եմ, որ ոչ մի միտում չունեմ և չունեի ֆիզիկական արատը ծաղրելու։ Ցիկլոպ մականունը Լևոնի համար լայն շրջանառություն է ունեցե՞լ, թե ես եմ սենց չարը։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •