User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Որոշեցի մի հատ քայլերի հաջորդականություն գրեմ, որ ամեն ինչ ավելի պարզ լինի: Էս էլ գրեմ ու ավարտեմ, իմ, ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի թիմի մասին:

    Գյումրիից-Երևան քայլարշավը սկսվելուց մեկ օր առաջ ես հրավիրվել եմ ՔՊ գրասենյակ՝ քննարկելու իրենց մշակած ծրագրեր: Հանդիպմանը ներկա էի լինելու ոչ միայն ես: Ցավոք գնալ չէի կարող, հաջողություն եմ մաղթել ու հայտնել իրենց հրապարակային ակցիաներին աջակցելու պատրաստակամությունս: Քայլարշավի մասին խոսել եմ թերահավատ՝ չհավատալով դրա արդյունավետությունը:

    Նույն օրերին ՀԱԿ-ն իր փոխնախագահների շուրթերով, տարբեր լրատվականներով, հայտնել է ՀԱԿ դիրքորոշումը, որ թերահավատ է, որ հիմա հնարավոր է լուրջ պրոցես սկսել: Միաժամանակ հաջողություն են մաղթել պայքարի դուրս եկածներին, ասելով, որ հնարավոր է «մենք սխալվում ենք ու հնարավոր է լուրջ պրոցես սկսել, այդ դեպքում մենք մեր միջոցներով կաջակցենք շարժմանը, կմիանանք պոչից ու չենք ունենա որևէ հավակնություն»:

    Քայլերթին, փաստացի, ՀԱԿ-ը չի մասնակցել: Երևան հասնելու ու Երևանում միջոցառումները սկսելուն պես ՀԱԿ-ի ակտիվ մասսան մասնակցել է բոլոր հրապարակային միջոցառումներին: Սկզբի օրերին ևս չէր երևում, որ շարժումը կարող է լուրջ թափ ստանալ, բայց մենք բոլոր հնարավոր միջոցներով մասնակցում ու նպաստում էինք:

    Շարժման առավել թափ առնելու ժամանակ, բայց երբ դեռ էսկալացիան չկար, հանրահավաքներին սկսել է մասնակցել նաև ՀԱԿ ղեկավարությունը: Հենց հանրահավաքի տեղից ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Ազատություն» լրատվականին հարցազրույցով տալով հայտնել է, որ ընդունում ենք, որ սխալվել ենք, որ իսկապես հնարավոր էր ժողովրդին հնարավոր էր այս պահին մոբիլիզացնել, որ մեր խոստման համաձայն մենք միանում ենք շարժմանը, բայց չունենք որևէ հավակնություն լինել հարթակում, պարզապես անվերապահ աջակցում ենք:

    Շարժման ընթացքում ՀԱԿ-ը այս թեմայով երեք հայտարարություն է տարածել, որոնցով հայտնել է ոտի ելած ժողովրդին ու շարժմանն իր անվերապահ աջակցությունը: Հայտարարություններից մեկը եղել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուց հետո, իր բնույթով քաղաքական դաշտում այդ իրադարձության հետ կապված եղել է առաջին ուղերձը, եղել է կոշտ, պահանջվել է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին ու մյուս ձերբակալվածներին, ապահովել խաղաղ ցույցերի ընթացքը, չդիմել ագրեսիայի:

    Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ընտրության ընթացքում Տեր-Պետրոսյանը հրապարակել է երկու նամակ, որոնք քաղաքական ուղերձներ էին: Առաջնային թիրախը դրանց էն էր, որ իշխանությունը չխոչընդոտ իր պատգամավորների ազատ ընտրությանը՝ նրանց նկատմամբ վարչական ռեսուրսի կիրառմամբ: Սա անվերապահ աջակցություն էր շարժմանն ու Նիկոլին, չնայած շատերը դա էդպես էլ չհասկացան:

    Նիկոլի վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Լևոն Զուրաբյանը Ազատության եթերով շնորհավորել է ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, Նիկոլին՝ վարչապետ ընտրվելու: Լևոն Զուրաբյանը ՀԱԿ փոխնախագահն է և արտահայտում է, ըստ էության, ինչպես ՀԱԿ-ի, էնպես էլ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը: Կոնգրեսականներիս մի մասը կուզեր տեսնել այլ տեսակի շնորհավորանք, բայց այնուամենայնիվ շնորհավորանքն եղել է:

    Տեր-Պետրոսյանի երրորդ նամակը, որն էլի բազմաշերտ էր, իմ ընկալմամբ նորից աջակցություն է շարժմանը, վերահաստատում է շարժման հիմնական նպատակների՝ արտահերթ արդար ընտրությունների, նոր ընտրական օրենսգիրք ստանալու կարևորությունը, և իր ենթատեքստերով ուղերձ է ՀՀԿ-ին՝ երկրի ճակատագրի հետ չխաղալ, չփորձել ձախողել այս պրոցեսը, ինչը, կարծես թե, ՀՀԿ-ն պատրաստվում է անել:


    Սրանք հրապարակային քայլերն են: Ներկուլիսայինի մասին լռում ենք, լռում ենք, լռու՜մ )))
    Հուսամ գոնե այս գրածս ինչ-որ լույս կսփռի, կբավարարի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (12.05.2018), Mephistopheles (12.05.2018), Տրիբուն (12.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •