Միանշանակ ..... ինչի նորությու՞ն ա, որ հաղթողն ա միշտ ճիշտ: Կարաս անունները քաղաքական գործիչ չդնես, դնես հիվանդանոցի պահակ, իմ համար մեկ ա: Էտ «քաղաքական գործիչ» տերմինը մտածել են իմ ու քո նման հարիֆներին շշկռացնելու համար:
Ամեն դեպքում, Սերժն ու Ռոբը հստակ հաշվի են առել հայկական իրողությունները ու բոլոր ուժեղ ու թույլ կողմերը, հստակ հաշվել էին, թե որ պահին ինչ ու ոնց պիտի անեն: Ամեն ինչ արել են իրանց համար ու իրանց իշխանությունը պահելու համար, բայց արել են: Ապեր, իջի երկնքից, մենք ապրում ենք իրական աշխարհում, ու էս պահին Սերժիկն ու Ռոբիկը ռուլիտ են անում ու ժողովրդի ճակատագիրն են որոշում, իսկ Լևոնը լքված ա ու գրեթե մոռացված: Իսկ թե ուր կտանեն Սերժիկն ու Ռոբիկը Հայաստանը, էտ հարցի մյուս կողմն ա: Ամենայն հավանականությամբ տանում եմ դեպի գրողի ծոցը, բայց դրանից Լևոնի արժեքը չի բարձրանում: Ընդհակառակը՝ ընկնում ա: Քանի որ դեբիլ Ռոբիկն ու Սերժիկը մի անգամ 1998-ին հաջողացրեցին խելացի Լևոնին ուղարկեն թոշակի, ու մի անգամ էլ ուղիղ 10 տարի հետո նույն բանը արեցին:
Էջանիշներ