Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Լուզեռ չէ, Տրիբուն ձյա, համաձայն չեմ:Թեև իրա սխալներից մենք շատ-շատ ենք տուժել:
Ինձ թվում ա մեր երկրի քաղաքական իրադրությունը դիտարկելուց մենք միշտ պետք ա հաշվի առնենք, որ պայքարը գնում ա ոչ թե կլասիկ իմաստով պետական ապարատի դեմ, այլ մի կուշկա թալանչի, ուռող-ծակվող, մարդակեր, սրբություն չունեցող շոգեքարշի զավակների դեմ, ովքեր իմաստության ու սեղանատամներով իրանց աթոռներից կառչած ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի, որ ամենախելացի ծրագիրն անգամ իրանց դեմ չաշխատի: Ու շատ երկար ժամանակ կապ չի ունենա՝ ինչ կարգի խելացի մարդիկ են դա կազմակերպելու:
Չէ, լուզեռ ... ու հարցը մենակ վերջին 5-6 տարիներին չի վերաբերվում: Մենակ լուզեռը կարար նախագահ լինելով իրան շրջապատեր մարդկանցով, որոնք իրան պիտի ստիպեին մի անգամ էլ դառնալ նախագահ, ու հետո հանեին նախագահությունից: