Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Էլմո ջան, ախպեր ջան, էս ինչ սիրուն աշխարհ ես գծել, էտ որ երկրի մասին խոսքը?
Ախպերս բա որ զարմանում ես ասածներիս վրա: Այսինքն համարում ես, որ Հայաստանում իմ նկարագրածի պես չի եղել ու չի էլ լինի: Այսինքն ստեղ միշտ անօրինություն ու բարդակ ա տիրել, միշտ օրենքը չի գործել ու աննորմալ համակարգ ա ձևավորվել, բա ո՞նց էս էսքանի մեջ պրեզիդենտ ման գալիս:

Որ ասում եմ պրեզիդենտ չենք ունեցել, հենց էդ էլ ի նկատի եմ ունեցել: Չենք ունեցել ու չունենք ոչ կառավարություն, ոչ սահմանադրություն, ոչ օրենք, ոչ էլ պրեզիդենտ:
Եկրը բարդակ ա, բայց պրեզիդենտը՝ նորմալ: Տենց բան չի լինում: Եթե մի կազմակերպությունում բարդակ ա տիրում, ապա դա հենց տնօրենից ա գալիս: Եթե մի երկրում բարդակ ա տիրում, ապա առաջին մեղավորը հենց պրեզիդենտն ա: Ուրեմն նա իր տեղում չի, ուրեմն էդ տեղը իրանը չի: Իսկ Հայաստանում անօրենության, ամենաթողության, ալան-թալանի ու մարդկանց ունեցվածքը խլելու թրևույթների պակաս երբեք չի զգացվել: Ոչ Լևոնի ժամանակ, ոչ էլ նրան հաջորդածների: