Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ես չեմ անդրադարձել՝ առնվազն խորքային վերլուծություններով, բայց վստահ եմ, որ որոնելու դեպքում առնվազն 10 տարբեր թեմաներում (կարուսելային սկզբունքով) կգտնես: Իսկ ես պարզապես հոգնել եմ այս հարցերը քննարկելուց, քանի-որ պրակտիկան ցույց է տալիս, որ զրուցակիցների 99%-ը չի լսում քննարկող մյուս կողմի տեսակետը, չի փորձում վերլուծել, մնում է իր տեսակետին՝ անկախ հակառակի համոզիչ լինել-չլինելուց
Նման "խուլ" բանավեճեր լինում են հակառակ բևեռներում գտնվող մարդկանց միջև:
Ես ԼՏՊ-ի վերջին մեկ տարվա ելույթներում երբեք չեմ լսել իմ հարցի պատասխանը, համենայն դեպս չեմ հիշում նման բան: Հարցս ավելի կոնկրետացնեմ: Պատերազմ թե խաղաղություն հոդվածը վերաբերում է 98 թվականի առաջարկվող լուծմանը և այնտեղ կար մի հետաքրքիր միտք:

Փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը: Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը: Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են: Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ:

Հայաստանի դիրքերը ակնհայտորեն թուլացել են 10 տարվա ընթացքում, հետևաբար ինչ լուծում է տեսնւմ ՀՀ առաջին նախագահը այս պահի համար?