Արտ ջան, սկսենք նրանից, որ ես էն կարծիքին չեմ, թե Նիկոլը չպիտի որևէ ձևով խառնվեր։ Արցախը Հայաստանից անկախ պետություն չի, ինչքան էլ արտաքին ատյաններում ձև բռնենք։ Հայաստանը հազար ձևի ակտիվ մասնակցում ա Արցախյան պատերազմին հետևաբար լրիվ նորմալ ա, որ միջամտեր, գոնե էն ֆորմատով, որով Նիկոլը միջամտեց էս ընթացքում։
Իհարկե հետին թվով հեշտ ա խոսելը, բայց համենայն դեպս ենթադրելի էր, որ Նիկոլը էս ընթացքում ոչ հրապարակային Բակոյի հետ էս հարցը քննարկում ա, որ հենց բանը հասնի կոչ անելուն, կոչ էլ կանի։
Այսինքն՝ ըստ իս, քաղաքական էլիտային Լևոնի կոչը չէր, որ հարց լուծեց, էլիտային խելքի բերեց։ Լևոնի կոչից տակը մնաց ժողովրդին հասած «մեր պես պատերազմական երկրում ցույցեր չի կարելի անել» անդուր մեսիջը։ ՈՒ չէ, քաղաքական շրջանակներում մեծ մասը չեկավ իր մոտեցմանը։ Բարեբախտաբար մեծ մասը չեկավ «պատերազմական երկրում ցույցեր չի կարելի անել» մոտեցմանը, մեծ մասը չեկավ «ոստիկանության պետ գործից հանելով Արցախը կկորցնենք» ապոկալիպտիկ եզրակացությանը։
Ինչ վերաբերվում ա Ռոբ ու Սերժին, բնական ա, որ Ռոբ ու Սերժը էս պահին ոչ մի բան չէին անելու, որովհետև ոչ Նիկոլը իրանց կարիքը ուներ, ոչ էլ բանը հասել էր էն ապոկալիպտիկ, օրհասական վիճակին, որ երկրի բոլոր նախկին ու ներկա ղեկավարներով իրար ձեռ բռնած ժողովրդի առաջ կոչ անեին։ Եթե տենց իրար ձեռ բռնելը ազդեցիկ էլ կարար լիներ, էս հաստատ դրան գնալու պահը չէր․ եթե նույնիսկ պոտենցիալ կար հասնելու (ինչում խիստ կասկածում եմ), դեռ շա՜տ հեռու էր հասնելուց։
Իսկ էս պահին Լևոնի կողմից Սերժին ու հատկապես Ռոբին կոչ անելու միակ քյարը անհարկի իրանց կշիռ տալն եղավ, քան իրանք արժանի էին։
Մարդը որին Լևոնը վախտին Հաագայի դատարանում ուզում էր դատեր որպես մարդկության նկատմամբ հանցագործություն արած մարդ, ում մեղադրել ա սահմանադրական խախտմամբ իշխանությունը զավթելու մեջ, հիմա հրավիրում ա ներկա քաղաքականության մեջ խառնվելու։ Նույնիսկ օրհասական, «սարդարապատային» իրավիճակում Ռոբի օգնությանը դիմելու օգուտ ու վնասը վիճելի ա։
Մի խոսքով, իրավիճակի դրական փոփոխության վաստակը Լևոնին վերագրելուդ հիմքեր չեմ տեսնում։ Տվյալ դեպքում Լևոնից անդուր շեշտադրումներ մնացին մենակ։
Էջանիշներ