User Tag List

Էջ 9 90-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #121
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ ես պարտաոր չեմ կարդալ թե ինձնից առաջ ինչ են գրել, ում ձանձրացնում ա կարա չկարդա...
    Դա քո պրոբլեմն ա: Իհարկե ում ձանձրացնում են քո գրառումները, կարող ա և չկարդա… Ո՞վ չգիտի:

    դե եթե 96-ին բարին էտ եր որ Մանուկյանը չդարձավ նախագահ, չնայած որ ընտրվել էր, նույն հաջողությամբ ես հիմա կարամ ասեմ, որ մեր բախնը ահաոր բերեց որ Լեվոնը չդարձավ նախագահ...
    Բայց ո՞վ է ասում, որ Մանուկյանն ընտրվել էր:

    մի բան էլ ասեմ, ես ստեղ դատախազ չեմ, որ ապացուցեմ Լեվոնն ա սպանել Գալստյանին, փաստը էն ա, որ Լեվոնի դեմ ա խոսացել ու սպանվել ա....
    Էնքան մարդ ա էդ տարիներին Լևոնի դեմ խոսացել, բա ինչու չեն սպանվել: Այսինքն՝ տեսակետդ, որ նախկին իշխանություններն են մեղավոր եղել ապացուցված չէ: Ավելին, կրկնում եմ, եթե Լևոնի մատը այդտեղ խառը լիներ, կարող ես չկասկածել, այսօր դա կօգտագործվեր նրա դեմ ու ամեն օր կօգտագործվեր:
    Ղարաբաղի առաջին նախաագահն էլ սպանվեց, որը դաշնակ էր, բայց դե ասեցին զենքը մաքրելուց միամիտ կրակել ա ինքը իր վրա...2 անգամ...
    Տեսնում եմ, որ իրոք լավ չես տեղեկացված: Արթուր Մկրտչյանի սպանությունից լրիվ այլ մարդիկ շահեցին:

    իսկ որ ասելա տականք ա ով իմ կողքին չի, էտ ինձ հեռուստացույցից չի որ հայտնի ա, ինձ ընդեղ ետ պահին գտնվողներից են ասել, ու հետաքրքիր ա ինչ՞ն ա ուրիշ բան նկատի ունեցել,
    Նկատի է ունեցել քաղաքական գործիչներին, այն մարդկանց ովքեր լծակներ ունեն: Հաստատ հասարակ քաղաքացիներին նկատի չի ունեցել:

    էտ ինչ ԿՌՈՒՏԻՏՆԵՐ Ա ԱՆՈՒՄ ԼՅՈՎԻԿԻԿԸ....սխալ ընդունելը որս ա է???լավ ա էլի ու հեշտ ա էլի ասել վայ սխալվել եմ...
    ամեն մարդ իրա սխալի համար(նման սխալ-ի) համար պիտի պատժվի խստագույնս...
    Ինչի՞ համար պատժվի: Որ Քոչարյանին վարչապետ է նշանակել: Բայց ինչու՞ պատժվի… Ո՞ր «օրենքներով»…

    մենակ չասեք, որ Լեվոններից մեկը, կոնկրետ չեմ հիշում ով, ասեց որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա յա....
    Սխալ ես հիշում: Ասվել է « ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորի է»: Համաձայն չես՞ այս մտքի հետ:
    մեկ էլ որ ես Լեվոն-ի ւ Լեվոն ժակամակների մասին բան եմ գրում, ինձ մի ասեք բա Սերժը, կամ բա հիմա...ես 2-ից ել զզվում եմ, բա որ ասեց Լյովիկը Վանոն ժամանակակից հայ մեծագույն բանաստեղծն աուղակի գիտեք ինչ, հայերեն նոր եմ սկսել գրել(computerov), նենց երկար ու դժվարուրթյամբ եմ գրում, հեսա ձեռքս սովորի ավելի մանրամասն կգրեմ
    վերջում ել կխնդրեմ, որ ոչ մեկ ոչ ինձ խորհուրդ տա, ոչ էլ ուղղություն
    Բայց ի՞նչ կա դրա մեջ: Նորեկ ես այստեղ: Չասե՞նք այս օրինակ՝ այս թեմայում նպատակահարմար չի խոսել: Չասե՞նք, որ մինչև քո գրելը հազար հոգի արդեն գրել են քո մտքերը…

    Վերջում, հավելեմ. որևիցե մեկը չի փորձում արդարացնել նախկին իշխանությունների գործած սխալները, որոնք բազմաթիվ են: Սխալներ շատ են եղել… Ուղղակի այն ամենն ինչ դու ես ներկայացնում հայլուրի ու հայոցաշխարհների ծամած թեմաներն են, որոնք բազմիցս/այդ թվում նաև այս ֆորումում/ հիմնավորապես ժխտվել են:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 17.03.2009, 20:29:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (17.03.2009)

  3. #122
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, դու մտքի թռիչքը չես ընկալում - միայն դաշնակ լինելն անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է որ սպանեն: Էտ մարդը համ դաշնակ էր, համ էլ դեմ ա խոսացել: Սրանից լավ մոտիվացիա ե՞ս ուզում…
    Չէէէէ, դեմ Գալստյանն ա խոսել, դաշնակը էտի Ղարաբաղի նախագահն էր…
    Si vis pacem, para bellum

  4. #123
    Սկսնակ անդամ Fabolous-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2009
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ինչպե՞ս կարձագանքի ցանկացած նորմալ, ողջամիտ մարդ, երբ հայրենական լրատվամիջոցներում կարդա կայսր-իմպերատոր– թագավոր հորջորջվող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հհշական ընդդիմադիրների՝ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո վարած հեռախոսազրույցների ձայնագրությունը:

    Ըստ իս՝ պատասխանն ակնհայտ է. նորմալ, ողջամիտ մարդը կսարսափի, քանզի, երբ գաղտնիքը ջրի երես է դուրս եկել, իսկ իրականությունն ակնհայտ է, քիթը ցցել, ականջները խցանել և աչքերը փակել հնարավոր չէ. ժանտահոտն ահավոր է, ականջդ սղոցում է, աչքդ՝ ծակում:

    Սակայն այստեղ էլ գտնվեցին ոմանք, ովքեր իրավիճակին արձագանքեցին սովորույթ դարձած՝ «սարքած ա» արտահայտությամբ: Նկատե՞լ եք հոգեբույժների ուշադրությանն արժանի այդ տարօրինակ օրինաչափությունը: Նախագահական ընտրություններից առաջ և հետո որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը վարկաբեկեն իրենց, Լևոնի ապազգային էությունն ապացուցող ինչ իրադարձություններ էլ կատարվեն, նրա հետևորդները հիպնոսացվածների նման պնդում են՝ «սարքած ա»:

    Մոլեռանդների և աղանդավորների վերաբերմունքը չի տարբերվում, քանի որ միան մոլեռանդներն ու աղանդավորները կարող են լսել, բայց չընկալել, դիտել, բայց չտեսնել, տեսնել, բայց չվերլուծել... Ընկերներիցս ոմանք դարձել են թունդ լևոնական, և նրանց հետ խոսելն անհնար է: Խոսքն ամենևին էլ քաղաքական հայացքների տարբերության մասին չէ (ո՞վ ասաց, որ դրանք անպատճառ պետք է համընկնեն): Խնդիրն այն է, որ ցանկացած փաստարկ կարող են մերժել՝ «չի կարող պատահել, որովհետև երբեք նման բան չի կարող պատահել» կամ իրենց նվիրական՝ «սարքած ա» արտահայտություններով: Խելացի, ինտելիգենտ մարդիկ են... Իսկ ո՞վ ասաց, որ աղանդավոր են դառնում միայն հիմարներն ու տհասները:

    Ապշեցուցիչ է, բայց երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքներում ապազգային ելույթներ էր ունենում և «ազգի տականք» էր անվանում Հայաստանի երեք միլիոն (գուցե և ավելի) քաղաքացիներին, նրա հետևորդներից շատերը, միանգամայն հայրենասեր մարդիկ, որսալով իրենց կուռքի յուրաքանչյուր բառը, հետո զարմանում էին, երբ իրենց վերապատմում էին լևոնական ճառերի բովանդակությունը: Ասում էին, որ ամեն ինչ լսել են, բայց... «չի կարող պատահել, որովհետև երբեք նման բան չի կարող պատահել»:

    Իսկ հիմա դարձյալ նույն բանն է՝ լևոնական ընդդիմության հանցագործ գործունեությունը բացահայտող՝ Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի հեռախոսազրույցների հրապարակման առնչությամբ... Քաղաքացիները ախտորոշման պես պնդում են՝ «սարքած ա», իսկ հհշական մամուլն աղաղակում է, թե որքան անազնիվ, անբարո և անվայելուչ է ուրիշների խոսակցության գաղտնալսումը:

    Իսկ բարոյակա՞ն է այնքան ստոր լինելը, որ ուրախանաս կազմակերպված արյունահեղությամբ: Վայելո՞ւչ է «համընդհանուր ատելություն» սերմանելու հաջողությամբ չարախնդալը: Եվ ինչո՞ւ հհշական մամուլը չի խորհրդածում պատվի և բարոյականության շուրջ՝ իր թագավորի անբարո կերպարի դիրքերից: Կամ գոնե չի անդրադառնում Լ.Տ.–Պ.–ի և նրա զինակիցների՝ ալիկների, նիկոլների և այլոց հոգեկան վիճակին: Քանզի հեռախոսազրույցների գաղտնալսումների թեկուզև հատվածաբար ընթեցումից այնպիսի զգացողություն ես ունենում, կարծես զրուցում են «6-րդ պալատի» հիվանդները... «Նախագահը հրամայեց...», «նախագահն ասաց...», Լ.Տ.–Պ.–ն նրանց համար մե՛կ նախագահ է, մե՛կ թագավոր՝ մի՞թե սա չի փաստում հոգեկան խանգարման մասին: Ինչո՞վ են վատ այն մարդիկ, որ իրենց նապոլեոններ կամ ալեքսանդր մակեդոնացիներ են համարում: Ինչո՞ւ որոշ մարդիկ հոգեբուժարան են ընկնում, մյուսները՝ հեղափողության հորձանուտը:

    Վերջերս մի հեղափոխական տիկին, նրանցից, որ սիրում են քարշ գալ Հյուսիսային պողոտայում և կպչել ոստիկաններին՝ վերջիններին կոպտության մղելով, ասաց. «Ի՞նչ էլ որ Լևոնն անի (համ էլ՝ սաղ սարքած ա), մեկ ա, ավելի լավն ա, քան ներկա ղեկավարությունը, և ամեն ինչ կանենք, որ վաղ թե ուշ նա իշխանության գա: Մեզ ո՞վ կարա խանգարի»:

    Հիշեցի տիկ. Նովոդվորսկայայի՝ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որտեղ այդ էպատաժային տիկինը, իրեն հատուկ գողական ժարգոնով, սիրո խոստովանություն էր անում Լ.Տ.–Պ.–ին: Լևոնը խելացի է և հրաշալի մարդ: Երբ իշխանություն ուներ, ագահություն չարեց՝ հողը տվեց գյուղացուն, բայց հազիվ թե նա կրկին նախագահ դառնա, քանի որ հայ ժողովուրդը սևեռված է Ղարաբաղի վրա, իսկ Լևոնը երազում է, թե երբ է Ղարաբաղը հանձնելու...
    Դե ինչ, մի հարցում Նովոդվորսկայան բացարձակապես իրավացի է. հայ ժողովուրդն իսկապես «սևեռված է» Ղարաբաղի վրա, և, փառք Տիրոջը, որ «սևեռված է»... Ահա և հեղափոխական տիկնոջ հարցի պատասխանը: Ի դեպ, նրան և նման հարցեր տվողներին պարզապես ուզում ես ի սրտե խորհուրդ տալ՝ քաղաքացիներ, բթամտորեն «սարքած ա» ասելու փոխարեն, վերջապես, լայն բացեք ձեր աչքերն ու ականջները...
    Ազատամտություն(c)

  5. #124
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարձագանքի ցանկացած նորմալ, ողջամիտ մարդ, երբ հայրենական լրատվամիջոցներում կարդա կայսր-իմպերատոր– թագավոր հորջորջվող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հհշական ընդդիմադիրների՝ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո վարած հեռախոսազրույցների ձայնագրությունը:

    Ըստ իս՝ պատասխանն ակնհայտ է. նորմալ, ողջամիտ մարդը կսարսափի, քանզի, երբ գաղտնիքը ջրի երես է դուրս եկել, իսկ իրականությունն ակնհայտ է, քիթը ցցել, ականջները խցանել և աչքերը փակել հնարավոր չէ. ժանտահոտն ահավոր է, ականջդ սղոցում է, աչքդ՝ ծակում:

    Սակայն այստեղ էլ գտնվեցին ոմանք, ովքեր իրավիճակին արձագանքեցին սովորույթ դարձած՝ «սարքած ա» արտահայտությամբ: Նկատե՞լ եք հոգեբույժների ուշադրությանն արժանի այդ տարօրինակ օրինաչափությունը: Նախագահական ընտրություններից առաջ և հետո որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը վարկաբեկեն իրենց, Լևոնի ապազգային էությունն ապացուցող ինչ իրադարձություններ էլ կատարվեն, նրա հետևորդները հիպնոսացվածների նման պնդում են՝ «սարքած ա»:
    Մինչ «սարքած ա» ասողներին վիրավորելը, ապացուցիր, որ սարքած չի: Եթե մեղադրում են նրանց տվյալ արարքի համար, պարտավոր են ապացուցել մեղքը, մեղադրվողը պարտավոր չի արդարանալ: Եթե ասում ես, որ դա իրական է, ապացուցիր, հավատանք, եթե չես ապացուցում, եթե ոչ ոք չի ապացուցում, ուրեմն տեղին է ասելը` «սարքած ա»:
    Գաղտնալսումները, եթե իհարկե, եղել են, ապօրինի են: Կամ եթե դրանք իրական են, ինչո՞ւ չեն ապացուցում ու չեն պատժվում այդ անձիք հենց այդ մեղադրանքներով: Կոծկո՞ւմ են հանցագործությունը: Ինչո՞ւ չես մեղադրում նրանց, ովքեր պարտավոր են պատժել այդ հանցագործներին. չէ՞ որ հանցագործության վրա աչք փակելը, հանցագործությունը պարտակելը նույնպես հանցագործություն է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #125
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոլեռանդների և աղանդավորների վերաբերմունքը չի տարբերվում, քանի որ միան մոլեռանդներն ու աղանդավորները կարող են լսել, բայց չընկալել, դիտել, բայց չտեսնել, տեսնել, բայց չվերլուծել... Ընկերներիցս ոմանք դարձել են թունդ լևոնական, և նրանց հետ խոսելն անհնար է: Խոսքն ամենևին էլ քաղաքական հայացքների տարբերության մասին չէ (ո՞վ ասաց, որ դրանք անպատճառ պետք է համընկնեն): Խնդիրն այն է, որ ցանկացած փաստարկ կարող են մերժել՝ «չի կարող պատահել, որովհետև երբեք նման բան չի կարող պատահել» կամ իրենց նվիրական՝ «սարքած ա» արտահայտություններով: Խելացի, ինտելիգենտ մարդիկ են... Իսկ ո՞վ ասաց, որ աղանդավոր են դառնում միայն հիմարներն ու տհասները:
    Տեսե՞լ ես այն կադրերը, որ դիմակավորները կրակում են ցուցարարների վրա, տեսնո՞ւմ ես այդ կադրերը, ինչպե՞ս ես մեկնաբանում դա, իրակա՞ն է, թե՞ սարքած է: Տեսե՞լ ես այն կադրերը, որ մարտի մեկի առավոտյան ժամը յոթի կողմերը Հանրապետության Հրապարակում ոստիկանական համազգեստով «անձիք» ծեծում են գետնին ընկած քաղաքացուն, ինչպե՞ս ես մեկնաբանում այդ կադրերը, իրակա՞ն են դրանք, թե՞ սարքած են:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #126
    Սկսնակ անդամ Fabolous-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2009
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    իսկ ո՞վ ասեց, որ չեմ մեղադրում...դե եթե տենց ա ապացուցիր ինձ, որ օրինակ Սերժը կազինո ա խախում, համոզված եմ, տենց ես մտածում, կամ որ մարտի 1-ը իշխանությունների սարքած գործն ա

  8. #127
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ո՞վ ասեց, որ չեմ մեղադրում...դե եթե տենց ա ապացուցիր ինձ, որ օրինակ Սերժը կազինո ա խախում, համոզված եմ, տենց ես մտածում, կամ որ մարտի 1-ը իշխանությունների սարքած գործն ա
    Ես պատասխանատու եմ իմ ասածների համար, բեր իմ գրառումներից մի հատված, որտեղ ես ասել եմ` Սերժը կազինո ա խաղում, ես պատասխան տամ ասածիս, տվյալ դեպքում` գրածիս համար:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #128
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապշեցուցիչ է, բայց երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքներում ապազգային ելույթներ էր ունենում և «ազգի տականք» էր անվանում Հայաստանի երեք միլիոն (գուցե և ավելի) քաղաքացիներին, նրա հետևորդներից շատերը, միանգամայն հայրենասեր մարդիկ, որսալով իրենց կուռքի յուրաքանչյուր բառը, հետո զարմանում էին, երբ իրենց վերապատմում էին լևոնական ճառերի բովանդակությունը: Ասում էին, որ ամեն ինչ լսել են, բայց... «չի կարող պատահել, որովհետև երբեք նման բան չի կարող պատահել»:
    Հիմա ամենայն անկեղծությամբ, խնդրում եմ` մեջբերես Լևոնի այն ելույթը, որտեղ նա «ազգի տականք» է անվանում Հայաստանի երեք միլիոն (գուցե և ավելի) քաղաքացիներին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #129
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա դարձյալ նույն բանն է՝ լևոնական ընդդիմության հանցագործ գործունեությունը բացահայտող՝ Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի հեռախոսազրույցների հրապարակման առնչությամբ... Քաղաքացիները ախտորոշման պես պնդում են՝ «սարքած ա», իսկ հհշական մամուլն աղաղակում է, թե որքան անազնիվ, անբարո և անվայելուչ է ուրիշների խոսակցության գաղտնալսումը:
    Իսկ դու ինչպե՞ս ես մեկնաբանում ուրիշի խոսակցության գաղտնալսումը, ինչպե՞ս կանվանես այդ արարքը` բարոյակա՞ն, վայելո՞ւչ, ազնի՞վ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #130
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ ես պարտաոր չեմ կարդալ թե ինձնից առաջ ինչ են գրել, ում ձանձրացնում ա կարա չկարդա...դե եթե 96-ին բարին էտ եր որ Մանուկյանը չդարձավ նախագահ, չնայած որ ընտրվել էր, նույն հաջողությամբ ես հիմա կարամ ասեմ, որ մեր բախնը ահաոր բերեց որ Լեվոնը չդարձավ նախագահ...մի բան էլ ասեմ, ես ստեղ դատախազ չեմ, որ ապացուցեմ Լեվոնն ա սպանել Գալստյանին, փաստը էն ա, որ Լեվոնի դեմ ա խոսացել ու սպանվել ա....
    Ղարաբաղի առաջին նախաագահն էլ սպանվեց, որը դաշնակ էր, բայց դե ասեցին զենքը մաքրելուց միամիտ կրակել ա ինքը իր վրա...2 անգամ...Ջանգիրյանի պահով մի բան կասեմ իմ ասած-ի պահով...մարդ գիտեմ որ տենց խուսափել ա բանտարկությունից... իսկ որ ասելա տականք ա ով իմ կողքին չի, էտ ինձ հեռուստացույցից չի որ հայտնի ա, ինձ ընդեղ ետ պահին գտնվողներից են ասել, ու հետաքրքիր ա ինչ՞ն ա ուրիշ բան նկատի ունեցել, էտ ինչ ԿՌՈՒՏԻՏՆԵՐ Ա ԱՆՈՒՄ ԼՅՈՎԻԿԻԿԸ....սխալ ընդունելը որս ա է???լավ ա էլի ու հեշտ ա էլի ասել վայ սխալվել եմ...ամեն մարդ իրա սխալի համար(նման սխալ-ի) համար պիտի պատժվի խստագույնս...մենակ չասեք, որ Լեվոններից մեկը, կոնկրետ չեմ հիշում ով, ասեց որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա յա....մեկ էլ որ ես Լեվոն-ի ւ Լեվոն ժակամակների մասին բան եմ գրում, ինձ մի ասեք բա Սերժը, կամ բա հիմա...ես 2-ից ել զզվում եմ, բա որ ասեց Լյովիկը Վանոն ժամանակակից հայ մեծագույն բանաստեղծն աուղակի գիտեք ինչ, հայերեն նոր եմ սկսել գրել(computerov), նենց երկար ու դժվարուրթյամբ եմ գրում, հեսա ձեռքս սովորի ավելի մանրամասն կգրեմ
    վերջում ել կխնդրեմ, որ ոչ մեկ ոչ ինձ խորհուրդ տա, ոչ էլ ուղղություն
    Պարտավոր չես, բայց եթե որոշել ես մասնակցել քննարկմանը հետաքրքիր չի էդ թեմայով մարդիկ ինչ են գրել կամ արդեն ինչա խոսացվել??? Չէ հլա մեր բախտը ահավոր չի բերել, սպասի մի տարուց ավելի վառ կերևա բախտներս ոնց ա բերել: Դառնալու ենք աշխարհի ամենաբախտավոր պետությունը... Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես դա ասել էի ոչ ԼՏՊ-ի նկատմամբ անհուն սիմպատիայից ելնելով: Կարծում եմ հասկանում ես ինչ ի նկատի ունեմ շատ չմանրանամ:
    Նման սպանությունների շատ երկար ու մոնոտոն աճող շարք կա, որոնցից և ՈՉ ՄԵԿԸ չի բացահայտվել դրա համար արի էդ սպանությւնների շարքը թողնենք հանգիստ:
    Մարդ նշանակելու համար պատիժ կա???Ու որնա? Իսկ եթե կոնկրետ հանցակազմ գիտես ասա մենք էլ իմանանք ներս մի գցի
    Վանոն իրոք լավ բանաստեղծ էր, ու դա նար գրողների կարծիքնա: Մեծագույնը հաստատ չէր, բայց լավն էր:
    Խորհուրդ տալուց ավելի անշնորհակալ գործ չկա հույս չունենաս

  12. #131
    Սկսնակ անդամ Fabolous-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2009
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պատասխանատու եմ իմ ասածների համար, բեր իմ գրառումներից մի հատված, որտեղ ես ասել եմ` Սերժը կազինո ա խաղում, ես պատասխան տամ ասածիս, տվյալ դեպքում` գրածիս համար:
    դե ապացուցի ինձ եթե դժվար չի

  13. #132
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ապացուցի ինձ եթե դժվար չի
    Fabolous, պարզ եմ գրել. ցույց տուր, որ ես ինչ որ տեղ գրել եմ, թե Սերժը կազինո ա խաղում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #133
    Սկսնակ անդամ Fabolous-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2009
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    ես էլ պարզ ասեցի, որ ըստ իս դու ենթադրում կամ ասում ես դա, կոնկրետ ես չեմ տեսել...լավ, սենց հարցնեմ, Սերժի որևէ հանցագործություն կասե՞ս ինձ

  15. #134
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ պարզ ասեցի, որ ըստ իս դու ենթադրում կամ ասում ես դա, կոնկրետ ես չեմ տեսել...լավ, սենց հարցնեմ, Սերժի որևէ հանցագործություն կասե՞ս ինձ
    Ֆեյբլս, քեզ տարօրինակ չի՞ թվում, որ ընդդիմության ամեն նախաձեռնությունից առաջ, ասենք հերթական հանրահավաքից, կամ հիմա էլ Տեր-Պետրոսյանի որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելուց, ինչ-որ մեկը մտնում է Ակումբ ու սկսում ագրեսիվ հայտարարություններ անել, մեջ բերել սերժանտների «Ազատամտություն» թերթից, «Լույսվորդից», առաջին հերթին մեղադրել Տեր-Պետրոսյանին ազգի բոլոր դժբախտությունների համար, հետո բարոյախրատական քարոզչություն կարդալ, կամ էլ բոլորին քննադատել... լավ շեղվեցի, կներես... Սերժի որևէ հանցագործությու՞ն, օրինակ մարտի մեկին 10 հոգի նիզաշտո սպանվեցին, ու սպանության համար որևէ քրեական գործ չի հարուցվել, սա գիտե՞ս ինչ է: Հանցագործության կոծկում պետական մակարդակով: Սեժի հետ ինչ կապ ունի՞, ճիշտ այնքան կապ, ինչքան Սերժը ունի պետության հետ:
    Si vis pacem, para bellum

  16. #135
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Fabolous-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ պարզ ասեցի, որ ըստ իս դու ենթադրում կամ ասում ես դա, կոնկրետ ես չեմ տեսել...լավ, սենց հարցնեմ, Սերժի որևէ հանցագործություն կասե՞ս ինձ
    Ապեր մի հատ մի քիչ անձնական հարց տամ.. քանի՞ տարեկան ես
    Loading your personal settings....

Էջ 9 90-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •