Իրար չհասկացանք ))
Իմ ասածն էն ա, որ էդ ինքնորոշումը, ճիշտ ա, տեղ ունի միջազգային իրավունքում, բայց շատը՝ ձևի համար:
Օրինակն էլ գերտերությունների վրա բերեցի, որոնցից շատերը հենց իրենք լիքը ազգային փոքրամասնություններ ունեն ու մի քիչ անհասկանալի ա, թե ինչի պիտի էդ հարցը մեր օգտին հենց էդ ձևով լուծեն, եթե էսօր մեկ, վաղը երկու՝ լիքը տենց ինքնորոշվելու հավակնորդներ կարող ա շարք կանգնեն:
Հենց նույն ՌԴ-ում, օրինակ, 180-ից ավել էթնիկ խմբեր կան, որոնց մեծ մասը՝ իրա ավտոնոմիայով, զինանշանով-բան, խորհրդարանով ու մայրաքաղաքով ու շատ ավելի մեծ թվաքանակով, քան Արցախն ու Հայաստանը միասին վերցրած:
Իսկ էդ ինքնորոշման իրավունքին ազրփեյչանը տարածքային ամբողջության իրավունք ա հակադրում, որն ավելի ծանրակշիռ փաստարկ ա՝ բանից պարզվեց:
ՈՒ ասածս էն էր, որ հայերն էլ՝ հանձինս ժամանակի ԼՏՊ-ի իշխանության, պիտի Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր բարձրացնեին՝ 1 ազգին 2 նախագահ ու 2-ին էլ մեկ գառշոկ տունտունիկի փոխարեն:
Էս ասածիս դու արձագանքեցիր, թե «ոչ մի իրավական հիմք չունեինք», ես էլ՝ էդ իրավական հիմքերն էի բերում..
Ինչ էլ վերաբերում ա մնացած բանակցային գործընթացին՝ հա, էլի տայիր ու առնեիր, խոսքի Քարվաճառն ու Քաշաթաղը պահեիր, Վարանդան կամ Ջրականը՝ Շահումյանի հետ փոխեիր,
խաղեր տայիր, մի բան անեիր..
բայց նախապես խնդիրը ճիշտ ձևակերպած լինեիր ու էդ սաղ հողերը քո տարածքային ամբողջականություն հայտարարած լինեիր:
Էդ դեպքում՝ էդ 7 շրջանն էլ վիճելի տարածքի ստատուս կունենար ու հանգիստ բազար կանեիք:
Թե չէ սենց դու գլխանց ասում ես՝ ախպեր էդ 7 շրջանը թուրքինն ա, մնացածը վիճելի ա, քելեք վիճենք..
Մարդիկ էլ ասում են՝ հոպ, թուրքինն ա՝ ուրեմ հլա նաղդ էտի հետ տուր թուրքին, մնացածի մասին հետո կմտածենք
Էջանիշներ