Իմ կարծիքով էս Ղարաբաղի մասնակցել-չմասնակցելու բազարները հավայի իրար ցեխոտելու թեմա է, ու խոշոր հաշվով տարբերություն չկա, քանի որ Ադրբեջանը բազմիցս պետական մակարդակով Հայաստանը զավթելու (Սևանում ոտ լվանալ, Երևանը ադրբեջանական պատմական տարածք, և այլն) սպառնալիքներ ու պրոպագանդա է արել և պրակտիորեն էլ հրետանակոծել է ՀՀ սահմաններն ու գյուղերը, որը Հայաստանին ավտոմատ դարձնում է հակամարտության կողմ ու Ղարաբաղի հարցն էլ դարձնում է Հայաստանի անվտանգության հարց: Ու ըստ էության Ադրբեջանի դիրքորորոշումը առնվազն Ալիևների դինաստիայի գոյության պայմաններում չի փոխվելու անկախ, թե մենք Հայաստանը հակամարտության կողմ համարենք, թե ոչ: Չհամարելը տվյալ պարագայում անիմաստ թոզ փչոցի է: Ադրբեջանը պաշտոնապես տարածքի բազար է տանում առհամարելով տարածքի վրա ապրող ժողովդրի գոյությունն ու գոյության իրավունքը, Հայաստանը պիտի առհասարակ տարածքների մասին չխոսի, քանի որ հիմնական հարցը ժողովդրի անվտանգությունն է: Տարածքների վերաբերյալ բազարների մեջ մտնելը վերջին երեք նախագահների կողմից իմ կարծիքով առնվազն ոչ կոմպետենտության մասին է խոսում:
Էջանիշներ