Ինչքան են մարդիկ սիրում պարզունակ դատողություններով, վերլուծություններով խոսել, հոդվածներ գրել... ցավոք, առաջիկայում դատարկ հոդվածների հոսք է լինելու, ամեն մի տեղից վեր կացողն իր պարտքն է համարելու վերլուծել Տեր-Պետրոսյանի խոսքը: Տարօրինակաբար այս բոլորի վերլուծություններն իրար հակասելու են: Դե դա նորմալ է: Այն որ Տեր-Պետրոսյանը բարձր կալիբրի քաղ. գործիչ, վերլուծաբան, դիվանագետ է, բոլորին է հայտնի ու նրա յուրաքանչյուր նախադասությունը սենսացիա է առաջացնում, խոսակցություններ են սկսվում: Մինչդեռ այս անգամ գործ ունենք ոչ թե նախադասության, այլ բոլորովին արտասավոր՝ Տեր-Պետրոսյանին հատուկ ոչ յուրահատուկ քաղաքական որոշման հետ:

Բայց թերևս ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի է ենթադրել: Մի քանի ամսվա ընթացքում ամենն իր տեղը կնկնի: Ի դեպ, հանրապետական թևի մի քանիսի խոսակցություններից ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը նորից նշանակետին է խփել թե վերլուծություններով, թե առաջին հայացքից արտասովոր որոշմամբ