Racer-ի խոսքերից
Տիբուն, քեզ հասկանում եմ, ես էլ եմ դժգոհ մեր երկրում արդեն քանի տարի տիրող իրավիճակից: Բայց տվյալ պարագայում ԼՏՊ-ն ու իր կողմնակիցները սխալվեցին նրանում որ որ կկարողանան օրինական ձևով իրագործել իշխանափոխություն մի երկրում ուր ոչ օրենքն ա գործում ոչ մարդկայնությունը: Ոնց կարողացավ ԼՏՊ-ն բազմահազարավոր մարդկանց կյանքը վտանգի ենթարկել, որովհետև կարծում եմ գիտակցում էր, որ կարող են ժողովրդի հանդեպ բռնություն գործադրել ու նույնիսկ զենք կիրառել: Եթե ինքը ամեն ինչ «տակից» աներ, ում պետք ա՝ առներ, ում պետք ա՝ ծախեր, ապա արդյունքում, ասենք հեղաշրջում իրագործելով կգար իշխանության ու նորից նրա կողքին կլինեին ՍՍ-ից ու ՌՔ-ից զզված մարդիկ կամ: Առաջին տարբերակը հաստատ չանցավ իսկ երկրորդը ինքը չփորձեց: Եթե ենթադրենք ընտրակեղծիքները բացառվեին ու ինքը իրոք անցներ, ապա ժողովուրդը կիմանար որ ընտրությունների միջոցով կարող է իշխանափոխություն իրականացնել: Բայց դա տեղի չունեցավ թե նախագահական և թե դրան նախորդած պառլամենտական ընտրությունների ժամանակ (ինչպես նաև դրանց նախորդած ընտրություններում, բացառությամբ երբ ԼՏՊ-ն ընտրվեց 1-ին նախագահ): Այսինքն՝ ի սկազբանէ ակնհայտ էր որ հաստատ կեցծիքներ լինելու են ու հաստատ իշխող ռեժիմը փորձելւո է ամեն գնով պահել իր աթոռը: Հիմիկվա շարժման ու ԼՏՊ-ի գլխավոր պրոբլեմը այն է, որ իմ կարծիքով բացի ԼՏՊ-ական մասսայից (այսինքն՝ հակա-ՍՍ-ական, ԼՏՊ-ամետ և ԼՏՊ-ին որպես գործիք դիտարկող մասսան) կա նաև մեկ այլ մասսա (հակա-ԼՏՊ-ական + հակա-ՍՍ-ական) որե կարծում է , որ ԼՏՊ-ի նոր ռեժիմը ոչնչով չի տարբերվում (կամ չի տարբերվելու) ներկայիս գործող ռեժիմից:
Հարցի լուծումը ընդհանուր առմամբ տեսնում եմ նոր որակի ազգային գաղափարախոսության և արժեհամակարգի ձևավորման մեջ, որպեսզի երկրի իխանական, ուժային, օրենսդիր, կատարողական, մշակութային և այլ կառույցներում կարողանան գործել իրոք հայրենասեր, պատասխանատու և պրոֆեսիոնալ գործիչներ, և բացառվի տարբեր ժուլիկների, հեղինակությունների, զոռբաների, ստահակների իշխանական լծակներին հասնելու հնարավորությունը:
Ցավոք, չենք կարող անտեսել նաև մեր երկրի և մեր տարածաշրջանի հանդեպ այլ հզոր երկրների և միջազգային կառույցների ազդեցությունը:
Ցանկացած ոք ով ունի համապաասխան հնարավորություն կարող է պլանավորել և իրագործել հեղաշրջում բայց դա կնաշանակի ուղիղ ճանապարհ դեպի մի նոր դիկտատուրա, դեպի մի նոր ռեժիմ:
Էջանիշներ