Մոդերատորական: Քաղաքական գործչին վիրավորող գրառումը և արձագանքները ջնջվել են: Նորից զգուշացնում եմ, որ լրագրողներին, քաղաքական գործիչներին և առհասարակ, ցանկացած անձի նկատմամբ կատարված վիրավորական գրառումը ստանալու է բարձր տուգանային միավորներ:
Մոդերատորական: Քաղաքական գործչին վիրավորող գրառումը և արձագանքները ջնջվել են: Նորից զգուշացնում եմ, որ լրագրողներին, քաղաքական գործիչներին և առհասարակ, ցանկացած անձի նկատմամբ կատարված վիրավորական գրառումը ստանալու է բարձր տուգանային միավորներ:
էսպես չի մնա
1000 ափսոս՝ ձեր համար
ինչպես ասում են՝ էվրիկա... հերթով անդրադառնամ
Ինչու ԼՊՏ սկսեց այս շարժումը
1. Մասսոնիզմ, այսինքն, դա մասսունների դավադրաբար գործընթացն է, նրանք ծրագրեր ունեն, և դրանց իրականացումը կապում են ԼՊՏ-ի հետ
2. Հայերի թշնամիների շպիոն, հատուկ մեր բնակչությանը պառակտելու համար
3. Ավազակապետերն արդեն իրեն էլ են զզվացրել, վերջապես ժամանակն է պայքարել դրա դեմ
4. Իր անունի բարի համբավի վերականգնում, պատմության մեջ մտնելով որպես նոր զարթոնքի ազդարարող
5. Այլ պատճառ
Սրանք այն պատճառներն են, որոնք լսել եմ երկու դաշտերի կողմից էլ:1. կետը համարում եմ քիչ հավանական, քանզի կարծում եմ, որ կան այնպիսի ուժեր, որոնք թույլ չէին տա երկրորդ անգամ տեղի ունենար այդպիսիք: Այն որ նա կապ ունի հրեական, ասել է թե գաղտնի կազմակերպությունների հետ, դա բնական է, կարծում եմ այդպիսիք կապեր ունեն գրեթե բոլոր երկրների նախագահները և մասամբ ենթարկվում են նրանց տարբեր ճնշումների:
եթե գրեթե բոլոր նախագահները ենթարկվում են նրանց ճնշումներին, ուրեմն այդ ինչ ուժեր պիտի լինեն, որ նրանց դեմն առնեն և թույլ չտան, որ 2-րդ անգամ <<կրկնվի>>? էն էլ Հայաստանում... այսինքն մոռացել էի՝ ըստ Հ1-ի մենք Շվեդիա ենք
2. կետը էլ առավել անհավանական է, քանզի այդ դեպքում ԼՊՏ-ն վաղուց ձերբակալված կլիներ, իսկ այդպիսի կարծիք հայտնողներն այն մարդիկ են, որոնց թվում է թե իրենք գիտեն աշխարհում կատարվող ամեն մի իրադարձության պատճառը:
ես չգիտեի, որ <<ազատ, անկախ Հայաստան>> հայեցակարգը առաջ տանելը ազգի պառակտում է նշանակում... ով է այս տեսակետը հայտնել?
դե ինքդ ուշադիր կարդա քո իսկ գրածը. նշել ես <<ժողովուրդներ>>: Փաստորեն, դու ինքդ ես երևանցուն ու ղարաբաղցուն համարում 2 տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ: Իսկ փորձիր թեկուզ ակումբի ներսում գտնել մի այնպիսի գրառում՝ կատարված այդ անիծյալ լևոնականների կողմից, որ ղարաբաղցուն հայ չեն համարում կամ բաժանում են կատարում:3. Սա նույնպես համարում եմ ոչ հավանական: Նախ քանի որ դա ասում է հենց ԼՊՏ-ն, իսկ այդպիսի պարագայում արվում են արտահայտություններ, որոնք ամենաշատն են հուզում ժողովրդի լայն շերտերին: Պարզապես կոպիտ սխալ էր էլ ավելի խորացնել Ղարաբաղցի Երևանցի խոսակցությունները: Մի քանի հոգու խնդիրները չպետք է տարածել ժողովուրդների հարաբերությունների վրա: Հենց այս հարցի շոշափումը, կարծում եմ հիմնավորում է այն տեսակետը, որ ԼՊՏ-ի կողմից արվող հայտարությունները պարզապես գործիքներ են ավելի լայն շերտեր ներգարվվելու իր շարժման մեջ: Որովհետև վերջինիս կիրառումը մեծ ռիսկ է:
Բայց փաստը մնում է փաստ, ԼՊՏ-ին անհրաժեշտ է իշխանություն և բնականաբար նրա հակառակորդները ներկայիս իշխանություններն են: Ու նրա քայլերը կարծում եմ գրագետ են:
հետո, էդ երբ ես նման բան լսել Լևոնից?....կարծում էի՝ նման խոսակցությունները արդեն փակվել են...
օօօօօօօօօօօօօ, այդ որտեղ է գրված՝ հայոց ազգային հիմքը ստրկությունն է? Իսկ ընդհանրապես հայոց ազգային գաղափարախոսություն կա, որ մի հատ էլ դրա վրա հիմնվեինք? Ես չգիտեի, որ ազատ լինելը ամերիկացիների ու եվրոպացիների մենաշնորհն է4. Սա էլ է քիչ հավանական, քանզի այդ քայլերի դիմումը մեծ ռիսկ է, և արդյուքը հնարավոր էր լրիվ հակառակ պատկերը տալ: Այնուամենայնիվ քաղաքական ակտիվություն նկատվեց երիտասարդության մեջ, բայց ցավոք նրանց կողմնորոշվածությունը հեռու է ազգային հիմքերից, այսինքն հիմքում ազգային գաղափարախոսությունը չէ, այլ շաբլոն դառած ազատություն վանկարկումները, խոսքի ազատությունները և այլն… Կարծում եմ, որ չպետք է թույլ տալ, որ ամերիկաեվրոպական մտածելակերպը մուտք գործի Հայաստան:
ուրեմն եթե փողկապով, ակնոցներով ու լուրջ դեմք ընդունած միջազգային ձյաձյաները նստեն ու սկսեն քննարկել, թե ինչն է պատճառը, որ ՀՀ-ում ժողովուրդը ընդվզում է, ու Սոլանան, Բրայզան, Սապատերոն և այլոք իրենց կարծիքները հայտնեն ՀՀ-ի իրադրության վերաբերյալ՝ սկսած սոցիալ-տնտեսական պատճառներից մինչև ռազմաքաղաքական խնդիրներ, մեկ էլ ծագումով դաշնակ մեկը կասի, թե՝ այդ ամենը այլ պատճառով է5. Ես կարծում եմ հենց 5 կետն է ամենից հավանականը, այսինքն, 5 կետի իրագործման համար են արվում բոլոր անհրաժեշտ քայլերը: Դժվարանում եմ ասել, թե դա որքանով է բխում հայ ժողովուրդի շահերից: Պարզապես ցավալին այն է, որ եթե նույնիսկ դա դրական է հայերիս համար, ապա արդեն ունեցել է իր բազմաթիվ նաև բացսական հետևանքները:
ոչ թե քիչ հիմնավորված են, այլ ընդհանրապես հիմանվորում չունեն, Բրեժնևի դոկտրինը սրանից կատարյալ է:Հնարավոր է դատողությունները լինեն քիչ հիմնավորված, ես պարզապես փորձեցի մոտավոր ձևակերպել իմ տեսակետը, նշված հարցերի շուրջ:
ասում ես՝ այս տեսակետները լսել ես 2 կողմերի ներկայացուցիչներից
էդ ներկայացուցիչներին կարող ես հրավիրել ակումբ?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սուրբ են սուրբ... այ ախպեր գոնե էդ մի ասա... մենակ հայկական ժամանակը քեզ օրինակ, կարդացել ես? Ցանկացած համար կարող ես նայել:
Աստղ ջան դե ճիշտ են ասում էլի, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քաղաքականությունից չպիտի խոսեն: Ինչիդ պետք է ընկել ես սենց կեղտոտ զրույցների մեջ? Լավ գիտես ինչ գեղեցիկ բաներ էլ կան կյանքում
Իրականում էս աշխարհում անհայտներ շատ կան, բայց դու նենց ես խոսում, ոնց որ բոլոր անհայտները գտել ես... հարգելիս, հավասարումն անլուծելի է...
Հա, ինձ մի փորձիր ինչ որ գրառումներում բռնացնել, կամ հակասություններ գտնել... էդ ՆԵՐի նշումները և այլն...ասեմ քեզ ես նույնիսկ լսած եմ ասենք Վերիշենի ժողովուրդ, Քարահունջի շողովուրդ, Սիսիանի ժողովուրդ, ու զարմացած եմ, որ դու տենց բաներ լսած չես...
Խնդրում եմ էլի քեզ, մեկ է բան չես հասկանալու էս անդեր խաղերից, մոռացիր քաղաքականությունը...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Սամվել (05.06.2009)
Դավիթ, նախ ասեմ, որ դու երևի չես հասցրել ճանաչել գոնե քաղաքականությունում գրող ակումբցիներին... ու եթե հիմա թեկուզ Կուկը այսպես է արտահայտվում, դա բնավ չի նշանակում, որ ինքը քարշ չի տալիս այդ 5000 դրամանոցներին: Հա, հենց քարշ է տալիս, այնքանով, որ նրանց փոխարեն էլ է պայքարում: Մեկ էլ չթվա, թե զոմբիներ ենք. քաղաքականությունից չենք կաղում, պետք եղավ կենսագրություններս էլ կգրենքուղղակի նյարդայնացնող է ամեն անգամ սկսել 0-ից, 0-ից բացատրել, որ Լևոնը էս չի, էն ա, էն չի, էս ա... կարճ ասած՝ հասկացար: Իսկ գլոբալիզացիան ինչ կապ ուներ? Արդար ընտրություններ անցկացնելը ինչ կապ ունի ազգի արմատներից կտրվելու հետ?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մասսոնները միշտ առանձնացել են իրենց քիթը աշխարհի ամենաբերրի ու փողաբեր երկրներ խոթելով: Իմ կարծիքով ամենահավանական տարբերակը հենց մասսոնիզմն է: Ելնելով Հայաստանի աշխարհում հարուստ ու հզոր երկրների ցուցակում զբաղեցրած դիրքից՝ կարող եմ 90 տոկոս հավանականությամբ ասել որ այդպես է: Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը Հայաստանի նավթի, ոսկու, ադամանտի, գազի, երկաթի, հանքերը մասսոնների ձեռքը հանձնելն է: Նա ուզում է աշխարհի ամենահարուս երկրներից մեկին՝ Հայաստանին սարքի մասսոնության ենթակա երկիր: Մեր ինքնաթիռաշինությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը պետք է հանձնի մասսոններին:
Ապեր մենք ի՞նչ ունենք, որ մասսոններին հետաքրքրենք: Հայաստանը նվիրեն էլ մասսոնները չեն վերցնի: Տեղով գլխացավանք ա:
էսպես չի մնա
Մոդերատորական: Թեման կարճ ժամանակով փակվում է Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի հետ կապ չունեցող գրառումները համապատասխան թեմաներով բաշխելու համար:
Որոշ թեմայից դուրս գրառումներ տեղափոխվել են այստեղ:
թեման վերաբացվում է:
Վերջին խմբագրող՝ Elmo: 05.06.2009, 17:48:
էսպես չի մնա
Էլմո ջան, նախ առաջինը, ես չեմ կարծում, որ մասսոններն են ամեն ինչ անում,
Բայց ինչ վերաբերվում է թե մենք ինչ ունենք... մի 5-10 տարուց երևի կերևա թե ինչ ունենք:
Մենք խելք ունեք, որը քչերին ա տրված և ունենք դեռևս անբացատրելի պատմություն, ու աշխարհիս վրա ամեն կերպ հանում են ՀԱՅ տերմինը, մի օր էլ մեզ կհանեն, էս ժողովուրդին, մենք էլ կպրծնենք, իրանք էլ,... բայց հարց, էդ մենք ինչ ունենք, որ ընդհատակյա կատարվում են այդպիսի բաներ:
Քանի առեղծվածային զրույցներին վարդագույն ակնոցներով եք նայում, չեք էլ իմանա թե ինչ ունենք:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Մասսոնների թեմային մի քիչ հումորով եմ նայում:
Բայց իրականում չգիտեմ ինչի ա Լևոնը հետ եկել: Դատելով նրա ղեկավարման տարիներին Հայաստանում լկտիության ու ամենաթողության բարգավաճումից, չեմ կարծում որ նրա նպատակները արդար են: Մի կողմից էլ չեմ կարողանում լոգիկա գտնել: Շահի մասին ա խոսքը: Լևոնի թոռան թոռն էլ ա ապահովված ամեն ինչով: Ոչ գումարի պրոբլեմ ունի, ոչ աշխատելու, ոչ էլ անվտանգության: Էլի չեմ հասկանում ի՞նչն ա պակաս, որ եկել ա ասպարեզ:
Ատելության սերմանում բան, սենց բաներն էլ չեմ ընդունում: Էս իշխանություններին ատելու համար Լևոնը պետք չի: Իրավիճակին ծանոթ մարդը պետք ա որ մինիմում չսիրի էս իշխանություններին: Ստեղ ուրիշ բան կա, որը ոչ մեկս չգիտենք իմ կարծիքով: Նույնիսկ Լևոնի համախոհները չգիտեն:
էսպես չի մնա
Լեռնցի (05.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ