Էլմո, ինքը չի փախել տուն, ինքը Ազատության Հրապարակից ամենավերջինը դուրս եկած մարդն ա, դե մենթերին մարդ չեմ հաշվում: Եղել ա տնային կալանք, հետո էս անասունները բռնին օրենքը հարմարացրին իրանց ուզածին, ասին՝ թողում ենք, դուրս արի, բայց առանց ախռանայի, իրա անվտանգությունն էլ, ինչպե սգիտենք, պետությունն ա ապահովում: Ինքը ցմահ անձեռնմխելի ա, իսկ էս ոչխարները էն աստիճանի կրիմինալ են, որ նախկին նախագահին թողում էին առանց ախռանա դուրս գար, իրանք դրա իրավունքը չունեն, նույնիսկ եթե Լևոնը ուզի, իրանք իրավունք չունեն դա անել: Ինքը պետքական գաղտնիքների ա տիրապետում, որոնց համար լիքը արտաքին թշնամիներ նստատեղ կտան:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Վերջին խմբագրող՝ Kuk: 03.06.2009, 18:21:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ձայնալար (03.06.2009)
Ինչքանով ես գիտեմ ընդդիմության ղեկավարությունը սեփական աղբյուրներից տեղեկացված էր գիշերային սպասվող "մաքրման" ռեյդի մասին: Նպատակը որն էր ժողովրդին անտեղյակության մեջ պահելու?
Իմ համար տենց էլ մութ մնաց, թե ինչի էդ դեպքերին մասնակցած բոլոր ղեկավար անձանց հարցաքննեցին, բացի ամենագլխավորից ` ԼՏՊ-ից:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Արա դե բա ձեզ թվում էր տենց միանգամից կատաղած շներից պրծնում ենք...
Սաղ տոշնիյա.. ու լավա լինելու...
Ափսոս 2 տարի ստեղ չեմ լինելու որ նորմալ իմանամ ինչա ոնցա...
Բայց դե համոզված եմ որ եթե մինչև էդ իշխանափոխություն չլինի մենք մեկա կհաղթենք...
Միանգամից ոչինչ չի լինում....
Loading your personal settings....
Էլմո ջան, ադմինիստրատոր մարդ ես, արժի՞ արդյոք նման հուզական գրառում անել։![]()
Լևոնին փըշտ չեն արել, Լևոնի դուխն էլ կարծում եմ տեղն է։ Լևոնը անցյալ տարվա մարտի մեկի առավոտյան մինչև վերջ մնաց Ազատության հրապարակում, մինչև թևերը ոլորեցին ու տարան տուն, դեմն էլ ախրանա դրեցին, որ դուրս գա, սիգնալ տան, որ մի տականքություն մտածեն՝ անեն։ Ու առհասարակ կարծում եմ, այս երկրում Լևոնն ինքը գաղափարապես ամենաառողջ մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենաառողջը։ Ինքն ինչ կարողացավ՝ արեց, ոչինչ չի խոստացել, մատնանշել է այն բոլոր հնարավոր ձևերը, որով մենք ամբողջ ժողովրդով եթե հասկանայինք ու զուտ միայն ցանկանայինք, ապա արագորեն կփոխեին երկիրը, պարզապես մեր բոլորիս միասնական հասկանալն էր անիրական, ու այստեղ կարծում եմ Լևոնը մեղք չուներ։ Իհարկե կասեք, բա թող էդ էլ հաշվի առներ, կարծում եմ եթե ենթադրենք, որ նա հաշվի չի առել ու եթե դա հաշվի առներ էլ, ինքն իրեն չէր փոխի, մարտավարությունն ու գաղափարախոսությունն էլ հետը, նա տիպիկ դեմոկրատ–իդեալիստ է, ոչինչ չես կարող անել։ Լևոնը նախագահականի կամ ազգային ժողովի վրա հարձակվողը չի ու դա թույլատրողը չի, նա բռնություններին ու բռնի ուժով բան փոխելուն առհասարակ դեմ է։ Նրա գաղափարախոսության մեջ արմատապես նստած է այն վարկածը, որ բռնությամբ ժողովրդավարություն չես ստեղծի։ Իհարկե դոգմատիկ դրույթ չի, սակայն փիլիսոփայական առումով թերևս անժխտելի բան է։ Մանրուքներ կան, ասենք «հայի մետածելակերպ» կոչված պարադոքսալ հանգամանքը, սակայն վերջինիս ազդեցությունը վիճելի է։
Ինչ անեն հուսախաբված մարդիկ, որ գաղափարների պատճառով հեռացվել են աշխատանքից ու գործ չունե՞ն… մի ելք կգտնեն, համենայն դեպս լավ է ազատ ու անգործ ու թեկուզ սոված, քան թե մեկի ճորտը լինել հանուն օրվա մի փոր հացի։ Նման ընտանիքում մեծացածներն էլ չեն հասկանա թե ինչ բան է ազատությունը։ Վաղ թե ուշ բնական ճանապարհով ամեն ինչ կընկնի իր տեղը, սակայն բնական ճանապարհը անկանխատեսելի է, կարող է և հանուն հավասարակշռության բոլորս ոչնչանանք։ Դրա համար էլ գոյություն ունի ժողովրդավարական կառավարման ինստիտուտը, որպեսզի բնական անցանկալի ճանապարհները շրջանցենք հիմնվելով մարդկային ֆակտորի վրա, սակայն որին այդպես էլ չհասանք։ Ափսոս։![]()
Si vis pacem, para bellum
Kuk (03.06.2009), Mephistopheles (04.06.2009), REAL_ist (03.06.2009)
Կարդացել ե՞ս ելույթը, եթե կարդացել ես ու չես հասկացել, ավելի մանրամասն չեմ կարա պատասխանեմ հարցիդ, եթե չես կարդացել, խնդրեմ, մեջբերում եմ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանի ելույթից հարցիդ պատասխանող հատվածը.
Լինելով Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ուժերից մեկը, իր դիրքորոշումն այս իրադրության մեջ պարտավոր է ճշտել նաեւ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը։ Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը։
Խոսքը չի վերաբերում, անշուշտ, Շարժման գործունեության լիակատար սառեցմանը, այլ միայնումիայն զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցմանը։ Նամանավանդ, որ դադարը երկար չի տեւելու, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը երկու-երեք ամիսների հարց է։ Իսկ եթե այդ ժամկետը, նոր հանգամանքների ներգործությամբ, մասնավորապես, միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման պատճառով, որոշ չափով ձգձգվի, մենք միշտ էլ հնարավորություն կունենանք ճշգրտել մեր ռազմավարությունը եւ անհրաժեշտ պահին վերսկսել զանգվածային միջոցառումները։
Խոստովանում եմ, սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, որն արժանանալու է ոչ միանշանակ գնահատականի։ Ուստի առավել եւս հասկանալի պիտի լինի, թե որքան լուրջ ու հիմնավոր պետք է լինեին այն պատճառները, որոնք պայմանավորել են այդպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը։
Այդ անհրաժեշտությունն ըմբռնելու համար պետք է նկատի ունենալ հետեւյալը։ Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո, Շարժման ակտիվությունն, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու դրանով մեծացնում նրա վրա արտաքին ճնշումներ բանեցնելու եւ նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այսինքն՝ վտանգ է առաջանում, որ ընդդիմությունն, իր կամքից անկախ, կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին։ Այդ ուժերը, հետեւաբար, կրկնակի անբարոյականություն են գործում. մի կողմից հանդուրժում եւ, կարծես-թե, նույնիսկ խրախուսում են ընդդիմության նկատմամբ Հայաստանի իշխանությունների սանձազերծած հրեշավոր հալածանքները, մյուս կողմից՝ նույն ընդդիմության գոյությունը փորձում ծառայեցնել իրենց հետին նպատակներին։
Ընկնել այս ծուղակը՝ մեր կողմից աններելի մոլորություն ու քաղաքական կարճատեսություն կլիներ։ Ավելին, դա հիմնովին կհակասեր Համաժողովրդական շարժման հավատամքին, որը հիմնված է պետական շահի գերակայության սկզբունքի վրա։ Հետեւաբար, անկեղծորեն կողմ լինելով թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները։ Դադարեցնելով մեր ակտիվությունը, մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից։ Կան նաեւ այդ քայլին դիմելու որոշ տակտիկական նկատառումներ, սակայն ես առայժմ հարկ չեմ համարում բացահայտել դրանք, քանի որ, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, եթե տակտիկան բացահայտվում է, այն դադարում է տակտիկա լինելուց։
Ես քաջ գիտակցում եմ, թե զանգվածային միջոցառումները թեկուզ ժամանակավորապես դադարեցնելու մասին մեր կայացրած որոշումը ինչպիսի չարախնդությամբ է ընդունվելու իշխանական ճամբարում եւ ինչպիսի տրտունջներ ու տարակուսանքներ է առաջացնելու Համաժողովրդական շարժման շարքերում։ Սակայն ուզում եմ հուսախաբ անել չարախնդացողներին եւ հանգստացնել տարակուսողներին. մեր հանձնառության մեջ գործարքի կամ նահանջի տարր փնտրելն անլուրջ է։ Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը։
Համահանրապետական հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ Շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից, որոնք են՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատումը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը։ Ընդհակառակը, համոզված ենք, որ այդ քայլը ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ապեր, Լևոնը հենց էդ ժամանակ մամլո ասուլիս տվեց, ասեց ինչ ա կատարվել, էլ ի՞նչ հարցաքննեին: Կամ քո համար ինչի՞ հարց մնաց Լևոնին չհարցաքննելը, բայց հարց չմնաց քոչարյանին հարցաքննելը, սերժին հարցաքննելը և այլոց հարցաքննելը:
Իսկ ինչ վերաբերում ա տեղյակ լինել կամ չլինելուն, էդ լուրերը, թե իբր զորք ա գալիս, համարյա ամեն օր էին: Անձամբ ես փետրվարի 26-ին եմ լսել լուրեր, իբր զորքերն արդեն դուրս են շարժվում են դեպի Ազատության Հրապարակ, ու շատ հնարավոր ա, որ մի երկու ավտո զինվոր են մի տեղից մեկ այլ տեղ տարել, որ էդ լուրերը տարածվի: Փետրվարի 26-ին, երբ իշխանությունների կազմակերպված մարդահավաքությունը ձախողվեց, այսինքն երբ նրանք մարդկանց զոռով քարշ տվին Հանրապետության Հրապարակ, մարդիկ թողեցին գնացին Ազատության Հրապարակ, էդ ժամանակ էլ սկսեցին լուրեր տարածվել, թե իշխանությունները վերահսկողությունը կորցնելու պատճառով զորք են տեղափոխում մայրաքաղաք, բայց ժամանակը ցույց տվեց, որ սուտ էր, տենց բան չեղավ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ