Lևոն Տեր Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր, այդ կառույցի լիդերներից: Հենց «Ղարաբաղ» կոմիտեին ենք պարտական մեր անկախության համար մղված պայքարում հաջողության համար: Սա՝ առաջին հերթին: Լևոն Տեր- Պետրոսյանը, լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կարո՞ղ է դեմ լիներ Արցախի անկախացմանը: Ոչ, ընդհակառակը՝ նա ունեցել է ամենգործուն մասնակցությունն այդ ամենի համար: Այլ է, որ այդ տարիներին Հայաստանում կային բավականին շատ քաղաքական պատեհապաշտ գործիչներ: Ի՞նչ աներ Լևոն Տեր- Պետրոսյանը… Հո ավտոմատ չէր վերցնելու, գնա սահման: Նա երկրի նախագահ էր, ընտրվել էր մաքուր, ազատ ու արդար ընտրություններով՝ հավաքելով մոտ իննսուն տոկոս քվե: Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ էր միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ ժողովուրդը պատերազմելով Արցախում, պայքարում է իր անկախության իրավունքի համար: Այլ ոչ թե՝ ագրեսոր ենք: Դրա համար պետք էր լինել շատ ճկուն դիվանագետ: Լևոն Տեր- Պետրոսյանը հիանալիորեն կատարեց իրեն վերապահված դերակատարումը՝ երկրի նախագահի: Ես չեմ հաշվում այդ տարիներին Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցած անարդարությունների մասին: Ես խոսում եմ այդ ժամանակ հայ ժողովրդի համար կարևորագույն ձեռքբերման մասին:
Այդ այժմ է, որ մեր հետագա ղեկավարների արտաքին հարաբերություններում կատարած սխալ ու անհեռատես քաղաքականության արդյունքում, ներկայումս ԼՂՀ-ն բանակցության կողմ չէ… Իսկ Հայաստանը բազմաթիվ երկրների կողմից այժմ համարվում է մեկ այլ երկրի ամբողջականությունը խախտած երկիր՝ պարզապես այն բանի համար, որ այնտեղ ապրել ու ապրում են ոչ հայաստանաբնակ հայեր:
Ահա, թե ով է Լևոն Տեր- Պետրոսյանն ու ով են մյուսները…
Դավիթ ջան ես հասկասություն եմ տեսնում քո խոսքի մեջ....կմանրամասնես ? Լևոնը չէր կարող խանգարել բայց խանգարում էր? Ինչ է արել կոնկրետ նշի ու փորձի ապացուցել խնդրում եմ: Միայն ներող կլիենես, բայց հրեա-մասոնականության մասին հեքիաթներ շատ եմ լսել ու էլ լսելու ցանկության չունեմ:Եթե կարող ես լուրջ հիմանվորոիւմներ բեր խնդրուոմ եմ
Աստղ ջան, ինձ համար գործող միակ իրավունքը իմ ազգի ազատություննա... թքած ունենամ զանկացած միջազգային իրավունքի վրա... եթե թշնամին գա ու դռանս դիմաց կանգնի, պիտի ընկնեմ միջազգային իրավունք խաղացնեմ??? .. չէէ, հարազատ ջան... մեր փրկությունը մեր մեջ ա.... առանց մի վարկյան մտածելու պիտի զենքը վերցնես ու սատկացնես դրանց.... որպեսզի կարողանաս հայրենիքումդ ածես, բազմանաս ու բարգավաճես, նախ և առաջ պիտի հայրենիքդ ԱՏԱՄՆԵՐՈՎ պաշտպանես.... գյուտ արած չեմ լինի, որ ոչ արևմուտքնա մեզ փրկություն, ոչ էլ ռուսը.... մեր միակ փրկությունը AK-74 կամ AK-47-ա... ուրիշ ոչինչ...
Բայց Աստղը լրիվ ուրիշ հարց էր տվել: Դու այլ հարցի ես անդրադառոնւմ եղբայր: Պատերազմը ունի երկու փուլ ` ռազմական և դիվանագաիտական: Ռազմականը հաղթել ենք: Լևոնի օրոք հաղթում էինք նաև դիվանագիտական ճակատում: Իսկ հիմա արդեն շատ լուրջ պարտություններ ունենք: Իսկ դիվանագաիտական ֆռոնտում արդեն միջազգային իրավունքնա գործում...
Խնդրում եմ պատասխանի մի հարցի` դու որ պայքարող մարդու տպավորություն ես թողնում, ինչի չես պայքաչում որ բանտից ազատվեն Արցախը ազատագրողներից շատերը, ինչու չես պայքարում Սարգիաս Հացպանյանի ազատության համար? Ինչու չես պայքարում որ Սեֆիլյանի իր հայրենիքի քաղաքացիություն տան?
Վերջին խմբագրող՝ Rammer: 03.06.2009, 14:01:
այ մարդ ինչ մասոն... էտ արդեն գիտենք.... նորություն չի.. մի միակ ապացույցը հորեղբայրս ա /չասեմ պաշտոնականը/, որ փոռ-փոշման ճակատից հետ եկավ, ասելով վերից հրաման ա եկել տրիբունալի սպառնալիքով եքա վաշտը /եթե չեմ սխալվում հենց վաշտ էր/ հետ քաշեցին մարտական դիրքերից... նախիջևանի պատմությունն էլ Կարենն էր գրել, բայց տառասխալների պատճառով ջնջեցին.... դժվար էր կարդացվում
ամեն դեպքում ներքաշվում եմ երկարատև բանավեճի մեջ
դավիթ ջան, դու ԽՍՀՄ-ի փլուզման <<նախօրյակի>> պատմությունը լավ գիտես? գիտես՝ ինչեր արեցին արևմտյան գործակալները? իսկ գիտես՝ ինչ հարաբերությունների մեջ էին հայերն ու ադրբեջանցիները?
Այ երբ որ էդքանը ուսումնասիրես, կգաս այն համոզման, որ հնարավոր է՝ այսպիսի լարվածություն չլիներ հարևանի հետ հարաբերություններում, պատերազմ էլ չլիներ... եթե-ներ չօգտագործեմ, չեմ սիրում
իսկ ես կասկածում եմ, որ հայերը Լևոնի գլուխը քլունգով կջարդեին, եթե համաձայնության գար ադրբեջանցիների հետ: Էդքան գլուխ ջարդող են, թող սրանց գլուխները ջարդեն անհասկանալի <<բարոյական>> հաղթանակների համար
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սամվել (03.06.2009)
Վերջին խմբագրող՝ Elmo: 03.06.2009, 15:13:
լավ ասեցին երեխեքը, որ հիմա միջազգային իրավունքի փուլն ա... պատերազմում հաղթել ենք, բայց պարտվում ենք դիվանագիտական ճակատում, ինչու? ես իմ կարճ ուղեղով կարող եմ ադրբեջանցիներին նստել ու բացատրել շատ հասարակ սկզբունքներ, ինչը չեն անում մերոնք...
ասեմ, որ միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունք գոյություն չունի, ինչն էլ ադրբեջանցիներն ու թուրքերը դրոշակ են դարձրել... զարմացար? բայց գոյություն ունի ազգերի ինքնորոշման սկզբունք
իսկ ինչով են զբաղված մեր հարգարժան իշխանությունները?... ճիշտ է, ընտրություններ կեղծելով, միայն դա են ընդունակ անել իրենց ուղեղները
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
այո, ԵՂԲԱՅՐ.... ըտենց էլ կա.... ռազմական արվեստին ընենց ոնց որ ծանոթ մարդ եմ...
իսկ քաղբանտարկյալների վերաբերող հարցին դժվար ա պատասխանել, քանի որ իրականում առաջ քաշածդ հիմնահնդիրները այդքան էլ հեշտ չեն, որքան թվում ա առաջին հայացքից.... ու մի բան փորձի ընդունես, որ ցանկացած պետական համակարգ ինքնապաշտպանվելու հատկություն ունի.. դա խորթ չի ոչ մի հասարակարգի.... իսկ համակարգի գործունեությանը խանգարող հանգամանքները համակարգը փործում ա լուծել,իրեն հատուկ մեթոդներով
ու չկասկածես որ կջարդեին.... դու պատերազմը ուզում ես համեմատել ներքաղաքականի հետ, որը համեմատելի չէ.... պատերազմը ազգի ֆիզիկական գոյության հարց ա... ուսենց մի հարց... եթե վաղը պատերազմ լինի, քեզ թվում ա ես պիտի նայեմ թե սերոժն ինչ ա ասում... լիքը սխալվում ես.... ԽՍՀՄ-ի պատմությանն էլ ծանոթ եմ /նախօրյակի/.. ու լավ գիտեմ ռունսերը ոնց մեզնից վրեժ լուծեցին ղարաբաղյան շարժման համար... թե քեզ թվում էր Գյումրիի երկրաշարժը ԸՆԵՆՑ բնության չար կատակ էր... եթե դու էլ ես ուզումնասիրել ԽՍՀՄ նախօրյակի պատմությունը, ապա գոնե պիտի լսած լինես այն միջազգային պայմանագրի մասին, որով նախատեսվում էր տեղի ունեցած երկրաշարժերի հետաքննությյուն և այլն... ու ԽՍՀՄ-ն էտ պայմանագրի տակ չստորագրեց....
ժողովուրդ, չեմ հասցնում գրել... ես էլ եմ մարդ չէ...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ