Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
ԼՏՊ-ին արի հանգիստ թողնենք, ոչ էն պատճառով, որ իրա մոլի երկրպագուն եմ, այլ որ դա կարողա այս թեման կիլոմետրերով շեղի: Արի կենտրոնանանք Դաշնակցության վրա:
ինչու սաղին թողենք մենակ դաշնակցությունից խոսանք ետ ինցհ ինքնա հանգստացման ձև ա եթե քնարկում ա ծավալվում չի կարելի միակողմանի նայել քնարկումը համեմատության մեջ ա ճիշտ

ու կրկնում եմ այ եսպեսներին ա պետք ցեղել

Արմատական ընդդիմությունը երեկ որոշել է, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուն լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ավելի շուտ կարելի է ասել, որ այդ բանը որոշել է հենց ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նորություն չէ, որ արմատական ընդդիմության շարքերում ամեն ինչ հենց նա է որոշում եւ միայն վերջին պահերին են նրա որոշումները հայտնի դառնում այդ ընդդիմության առաջնորդներին: Այս անգամն էլ բացառություն չի եղել եւ այժմ արդեն կարելի է ասել, որ երեկ չէ առաջին օրը նախագահ, երեկ նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր արդեն քաղաքապետի թեկնածու է: Այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում, վերջիվերջո Տեր-Պետրոսյանը երեւի թե կդառնա ինչ-որ մի գյուղի գյուղապետի թեկնածու: Երեւի թե, արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ մի գյուղի ընտրություններում է լ կհաղթի ու նրա ամբիցիաները կլինեն լիովին բավարարված: Բայց խնդիրն այն է, որ այս ձեւով լիովին ոտնահարված կլինի Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր կոչումը: Սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց է իր այդ կոչումը ոտնահարել, հասարակությանը բաժանելով յուրայինների եւ տականքների: Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեվալվացիայի ռուբիկոնն արդեն վաղուց անցել է եւ քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրվելով ընդամենը եւս մեկ անգամ հաստատում է իր մանրացումը: