User Tag List

Էջ 1 88-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1308 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
    «Վերջին երեք ամիսները ցույց տվեցին, որ իշխանական այրերի եւ ժողովրդի հոգին այդպես էլ չմերձեցավ: Նախագահը(Սերժ Սարգսյանը-խմբ) որպես մայր մեղու հասարակական փեթակի կողմից չընդունվեց: Ավելի լակոնիկ ասեմ` «դուշի վիկինգով ի նարոդա նյե պոռադնիլիս»,- այսօր ցավով ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

    Լրագրողներից մեկն անմիջապես գտավ հայտնի երգը եւ ասուլիսն ընդհատվեց Ալեգրովայի երաժշտութամբ: Երաժշտական ընդմիջումից հետո Հայաստանի թիվ մեկ մարքսիստը շարունակեց անդրադառնալ հայ ազգի առաջ ծառացած խնդիրներին եւ հատուկ իշխանական լրատվամիջոցների համար պարզաբանեց. «Իշխանական ճամբարը ժողովրդին անվանում է ՀՀՇ-ական, իսկ մենք այն անվանում ենք` ժողովրդահայրենասիրական այլանս»:

    Նա խոսք ուղղեց նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնց իշխանություններն անվանում են «ՀՀՇ-ական». «Ոչ թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, այլ` ժողովրդահայրենասիրական միացյալ ուժերին: Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը կայանում է նրանում, որ նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն կատալիզատորը, որը 1988-89թթ.-ին դարձավ ազգային զարթոնքի կատալիզատոր»: Նա գտնում է, որ այսօր Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը գաղափական, նոր, հզոր ուղեղներին քաղաքական ուղեծիր հանելն է, որը նա սրբությամբ կկատարի. «Որքան էլ իշխանական ճամբարի վիկինգների քաղաքական լակեյներն զուռնա փչեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը անցյալն է վերադարձնում կամ անցյալի ռեւանշն է. դա կատարյալ խաբեություն է»:

    Խոսելով ազգի առաջ ծառացած խնդիրներից` նա նշեց. «Ամենակարեւորը ազգի քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրն է: Այսօր ԱԺ պատգամավորներին հարցնես, թե ինչ է պետությունն ու պետականությունը` չեն կարողանա պատասխանել: 15 տարի է` նույն մորդաներն(դեմքերն են-խմբ) են ԱԺ-ում եւ նույն երգն են երգում»:

    Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծարել ԱԺ-ն եւ վստահեցնում է, որ իշխանություններն այլընտրանք չունեն: «Մեզ անհրաժեշտ է նոր տնտեսական քաղաքականություն: Մենք տեսնում ենք մեր իշխանությունների տկարամտության արդյունքը: Այն, ինչ ասում է նախագահը, վարչապետը` ողբերգություն է: Ողբերգություն է, երբ պետությունը արտաքին գնագոյացման պրոցեսների դեմ մնացել է անպատրաստ»:

    Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի` սփյուռքի բոլոր գործարարներին Ծաղկաձոր հրավիրելու փաստին` Դավիթ Հակոբյանն ասաց.«Վարչապետը հրավիրում է դալնիյ ախպարիկներին, թե ով ինչ ողորմություն կտա: Կատարյալ հիմարություն եւ խաբեբություն: Երկիրը արտադրողական ուժերը պահանջում են սկզբունքային նոր մեքենա»:

    Այստեղ Դավիթ Հակոբյանը հարկ համարեց ներկայացնել գործող իշխանություններին տված Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» գնահատականը.«Քաղաքական լեկսիկոնների բառարանում «ավազակապետություն» հասկացողության տակ գրված է.«Պետական մեքենա, որը չի մասնակցում նյութական բարիքների վերարտադրման պրոցեսներին, այլ տզրուկային ձեւով զբաղվում է ավարությամբ եւ ավարավաճառությամբ: Այսինքն` Սովետական Հայաստանից ավար վերցրած ողջ արտադրական պետենցիալը` շենքերը, հողը, բնական հարստությունների առք ու վաճառքով: Իսկ գանձարանը նստած է 100 տոկոսանոց հարկահանության վրա»: Նրա հաշվարկներով` անհրաժեշտ է 10 միլիոն դոլար` նոր տնտեսական քաղաքականություն սկսելու համար.«Եթե նույնիսկ Ռոբերտն ու Ազատիչը հեռանան` միեւնույն է պետական մեքենան մնում է ավազակապետական»:


    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ

    Երկխոսության մասին եվրոպական կառույցների առաջարկները Դավիթ Հակոբյանը համարում է հոխորտանք եւ ասում. «Ես ձեզ հարց եմ տալիս` աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»: Մարքսիստը գտնում է, որ Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում տեղի են ունեցել ոչ թե ընտրություններ, այլ իշխանագողություն. «Բոնապետարիզմի, խունտիզմի, քաղաքական ավանտյուրիզմի եւ տեռորիզմի ճանապարհով»: Այսօր ներողություն խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանից` Դավիթ Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը սկսվել է նրա պաշտոնավարության ընթացքից. «Հատկապես դավալվեցի տղան: Այո, մեր ազգային հերոս Վազգենը, որը երեք պետական հեղաշրջումների հեղինակն է»:

    Այսօր Դավիթ Հակոբյանը խուսափեց «ժողովրդավարություն» բառի օգտագործումից` նշելով. «Այդ բառն արդեն բռնաբարվել է Հայաստանում: Պետք է ձեւավորել նոր սահմանդրական եւ ընտրական իրավունք: Ես վստահ եմ, որ երկու կողմերի երկխոսություն այսօր չի լինելու»: Նա վստահեցրեց, որ գործող իշխանությունները չեն կարող գոյատեւել մեկ տարուց ավել.«Քաղաքական, տնտեսական, գաղափարական ռեսուրս այս իշխանությունները չունեն: Վիկինգների դիկտատուրան մեկ տարուց ավել չի ձգի»: Անդրադառնալով Քոչարյանի վարած քաղաքականությանը` մարքսիստն ասաց. «Ասում են Քոչարյանը շատ է ուզում քաղաքապետ կամ վարչապետ դառնալ: Նրանից ամեն ինչ սպասելի է : Ինչպես ասում է Մարքսը` տգետները չափից ավելի համարձակ են ու վտանգավոր»: Իսկ Քոչարյանին Դուք համարո՞ւմ եք տգետ` «Ա1+»-ի հարցին` Հակոբյանը պատասխանեց.«Ես այդ մարդու տգիտության մասին վաղուց եմ ասել: Իվան Գրոզնին մի լավ խոսք ունի. «Տոտ, կոտորիյ պոդնիմայետ ռուկու նա նարոդ, էտո նյե վերնիյ պյոս: Այդպիսին է դաժան պատմությունը»:

    ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԶՈՀ

    Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր ցավակցեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հարազատներին եւ մտերիմներին ` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ եւ ասաց.«Ողբում եմ եւ ցավում: Անդրանիկ Հովակիմյանը իշխանությունների բարոյահոգեբանական տեռորի զոհ դարձավ: Զոհերը միայն մարտի 1-ի 10 զոհերը չեն կամ 300 ֆիզիկապես ջարդվածները, ազգի կեսն այսօր գտնվում է բարոյահոգեբանական տեռորի ազդեցության տակ: Ազգը նորմալ աշխատել, գործել այսօր չի կարող»: Բարոյահոգեբանական տեռորը դադարեցնելու համար Դավիթ Հակոբյանը իշխանություններին կոչ արեց վեհություն ցուցաբերել. «Իսկ իշխանություններմ այսօր անում են ստորություն, ստորություն, ստորություն: Հեռուստեսությամբ անընդհատ մատ թափ տալ` պատժելու եմ, պատժելու եմ, պատժելու եմ, չի կարելի: Ես սա ասում եմ, որ Ազատիչի խորհրդատուները խելքները գլուխները հավաքեն: Բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատություն տալուց հետո, նոր կարելի է երկխոսություն սկսել»:
    22/05/2008
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayazn (17.03.2010)

  3. #2
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    22/05/2008
    Ոչ թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, այլ` ժողովրդահայրենասիրական միացյալ ուժերին: Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը կայանում է նրանում, որ նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն կատալիզատորը, որը 1988-89թթ.-ին դարձավ ազգային զարթոնքի կատալիզատոր»:
    Այդ մարդուն ես ավելի ու ավելի շատ եմ սիրում: Ափսոս, որ Կառլին է հետևում:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  4. #3
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Պայծառ մարդ է, առհասարակ լուսավոր մտքեր է արտահայտում։ Հաճախ մտածում եմ, որ կապիտալիստական հասարակարգը մեզ այդքան էլ հարմար չէ, եվրոպական նորամուծությունները հայերս ճիշտ չենք ընկալում ու ավելի շատ փչանում ենք, քան թե զարգանում։ Նոր հասարակարգ է պետք մտածել
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայծառ մարդ է, առհասարակ լուսավոր մտքեր է արտահայտում։ Հաճախ մտածում եմ, որ կապիտալիստական հասարակարգը մեզ այդքան էլ հարմար չէ, եվրոպական նորամուծությունները հայերս ճիշտ չենք ընկալում ու ավելի շատ փչանում ենք, քան թե զարգանում։ Նոր հասարակարգ է պետք մտածել
    Ամբողջ խնդիրը նրանում է, որ հասարակարգերը մտածելով չեն առաջանում, այլ առաջանում են պատմական անհրաժեշտությունից ելնելով:
    Հայաստանում պատմական անհրաժեշտություն է, լիբերալ կարգերի հաստատումը: Ազգի գերակշիռ մեծամասնությունը ունի բնատուր "փող սարքելու" ուննակություն, և առանց այդ կարգերի Հայաստանը կդառնա մի անդեմ, գորշ, "սովետական" մռայլ երկիր:

  6. #5
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ խնդիրը նրանում է, որ հասարակարգերը մտածելով չեն առաջանում, այլ առաջանում են պատմական անհրաժեշտությունից ելնելով:
    Հայաստանում պատմական անհրաժեշտություն է, լիբերալ կարգերի հաստատումը: Ազգի գերակշիռ մեծամասնությունը ունի բնատուր "փող սարքելու" ուննակություն, և առանց այդ կարգերի Հայաստանը կդառնա մի անդեմ, գորշ, "սովետական" մռայլ երկիր:
    Դիվի, ազգի մեծամասնությունը ունի նաև բնատուր ֆռռացնելու ու օրենքը շրջանցնելու ունակություն, հիմա մեր սահմանադրությունն ու օրենքների մեծամասնությունը հենց այդ լիբերալ–դեմոկրատական երկրների օրենքներից էլ պլեճ արված են, մե՞ջն ինչ կա Արդյո՞ք լիբերալ ենք։ Իսկ այդ անդեմ ու գորշ սովետական երկրում համենայն դեպս հայը ավելի հայ էր քան թե հիմա… զուտ ազգային շահերը գնահատելու առումով։ Մարդիկ ժամանակին Սովետով հպարտանում էին, և գուցե շատերը ասեն թե սին հպարտություն էր առանց հիմքերի, ու օրինակ բերեն թե այն ժամանակ կարագ, միս նիխտ, իսկ հիմա սև իկրայով ու ԲՄՎ–ներով… ապա ես կասեմ այն ժամանակ մարդիկ գուցե շատ բաներ չէին տեսնում սակայն ապրում էին (ապրել, չհասկանալ թե կուշտ ուտում ու քնում էին), իսկ հիմա ամեն ինչ կա, իսկ մարդկանց հոգիներում խավար է, դատարկ փողային մրցակցություն փոքրամասնության մոտ, ու գոյապայքար՝ մեծամասնության մոտ։ Արդյունքում ոչ մի հոգևոր վերելք, ռաբիզացում, դեբիլացում, Նիկոլի ասած՝ ռոբոտացում, սերժանտացում, դոդացում։ Այս անկախության մասին կարելի է ասել՝ անձրևից փախանք, ջուրն ընկանք։ Այդ լիբերալը լավ է, եթե ժողովրդի մեջ սերմանված է այդ լիբերալը, ստրկամիտ ու տգետ ժողովրդին ո՞նց դարձնենք լիբերալ, դե ասա։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  7. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Բոլորս էլ գիտենք,որ Լեւն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել են բազմաթիվ չարաշահումներ,ինչպես անձամբ ինքն էր նշում կատարվելէ կադրային սխալ քաղաքականություն,որոնց արդյունքում մենք ունեցանք այն ինչ հիմա ունենք...
    Բայց չպետք է մոռանալ,որ ԼՏՊ-ն Հայաստանի անկախության գործում ահռելի,ամենաահռելի ներդրումն ունի/վերջապես մեզ ունեցանք հայրենիք/:
    Չպետք է մոռանալ Արցախի անակախության համար մղված պայքարում հայի երկար սպասված հաղթանակի գործում նրա դերն ու նշանակությունը/որոշ մարդիկ կմտածեն ԱԿՄ-ի ու պուլիմյոտի մասին/:
    Այնպես,որ 3-րդ հանրապետության ստեղծման եւ կայացման գործում նրա դերը շատ մեծ է:Չպետք է մոռանալ նաեւ,որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այդ տարիներին բացարձակ համեմատելի չէ ներկայիս արտաքին քաղաքականության հետ:Մեր երկիրը ժողովրդավարության ուղի բռնած պետության համբավ ուներ/որոշ մարդիկ կասեն` բա 96-ը?/:
    Այնուամենայնիվ`այս ամենով հանդերձ,կարծում եմ, այս անձնավորությանը միանշանակ գնահատական տալ ոչ մեկս չենք կարող/ինձ թվում է/:Ասեմ ինչու...
    որովհետեւ այս բավականին բարդ անհատը այժմ իր ժողովրդի կողքին է/որոշ հայլուրականներ կասեն`բա մարտի 1-ին?/եւ դեռ շաատ-շաատ անելիքներ ունի իր հայրենիքի/որոշ հայլուրականներ կմտածեն.../ու ժողովրդի համար/նաեւ կասեն`հերթական զոմբին եմ/:Այնպես,որ առաքելությունը շարունակվում է...եւ հասնելու է իր տրամաբանական ավարտին:

  8. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվի, ազգի մեծամասնությունը ունի նաև բնատուր ֆռռացնելու ու օրենքը շրջանցնելու ունակություն, հիմա մեր սահմանադրությունն ու օրենքների մեծամասնությունը հենց այդ լիբերալ–դեմոկրատական երկրների օրենքներից էլ պլեճ արված են, մե՞ջն ինչ կա Արդյո՞ք լիբերալ ենք։ Իսկ այդ անդեմ ու գորշ սովետական երկրում համենայն դեպս հայը ավելի հայ էր քան թե հիմա… զուտ ազգային շահերը գնահատելու առումով։ Մարդիկ ժամանակին Սովետով հպարտանում էին, և գուցե շատերը ասեն թե սին հպարտություն էր առանց հիմքերի, ու օրինակ բերեն թե այն ժամանակ կարագ, միս նիխտ, իսկ հիմա սև իկրայով ու ԲՄՎ–ներով… ապա ես կասեմ այն ժամանակ մարդիկ գուցե շատ բաներ չէին տեսնում սակայն ապրում էին (ապրել, չհասկանալ թե կուշտ ուտում ու քնում էին), իսկ հիմա ամեն ինչ կա, իսկ մարդկանց հոգիներում խավար է, դատարկ փողային մրցակցություն փոքրամասնության մոտ, ու գոյապայքար՝ մեծամասնության մոտ։ Արդյունքում ոչ մի հոգևոր վերելք, ռաբիզացում, դեբիլացում, Նիկոլի ասած՝ ռոբոտացում, սերժանտացում, դոդացում։ Այս անկախության մասին կարելի է ասել՝ անձրևից փախանք, ջուրն ընկանք։ Այդ լիբերալը լավ է, եթե ժողովրդի մեջ սերմանված է այդ լիբերալը, ստրկամիտ ու տգետ ժողովրդին ո՞նց դարձնենք լիբերալ, դե ասա։
    Վիշապասյոն,
    Թույլ տվեք չհամաձայնվել:
    Նախ, սովետի ժամանակ էլ առանձնապս հոգևոր վերելք չկար: Ճիշտ է սովետի ժամանակ ենք ունեցել Խաչատուրյան, Սևակ, Շիրազ, Վիկտոր Համաբարձումյն և այլն, բայց մասաները նույնքան անդեմ ու դժգույն էին որքան այսօր: Դու լավ չես հիշում սովետի ժամանակները, քանի որ սովետի քանդվելուց երևի ութ տարեկան էիր: Ծնողներիդ էլ եթե հարցնես, այնպես ինչպես ես եթե ահրցնեմ իմ ծնողներին, ապա նրանց պատասխանը գրեթե միշտ նոստալգիկ կլինի, դե ազատ գնում էին ուր ուզում էին, սոչիի սանատորյա, մոսկվա - լենինգրադ, դեսից դենից.. նայի կալբաստի մասին խոսք չկա, քանի որ ճանապարհորդելն էլ ըեստ էության հոգևոր պահաջմունք է:
    Իսկ այսօրովա ռաբիս-դեբիլության փոխարեն ունեինք ռաբիս-կոմունիզմ: Ինչ ասես չարժեր մենակ առավոտից իրիկոււն սաղիս Լենին պապյի մասին երգրեր երգացնելն ու զաստավիտով պառադ տանելը: Մի հատ դեպք իմ կյանքից, հորս արև եթե խաբում եմ: Բրեժնևի մեռնելու օրը ես երկրորդ դասարանում էի: Դասատուն ուղարկեց ինձ գրատախտակի գուպկեն լվանալու: Իջա ներքև տեսնեմ լիքը խառնված մարդ, տասներորդցիներ, սենց-նենց, մոտեցա լսեցի թե ինչ են խոսում, հասկացա որ Բրեժնևը մեռել ա: վազելով բարձրացա դասարն, ի միջի այլոց գուբկեն լվացած, ու գույժը բարձրաձայն հայտնեցի դասատուին, ու ի պատասխան մի հատ ջիգյարով ապտակ ստացա, քանի որ Բրեժնևը մեռնելու իրավունք չուներ:
    Ընգեր, սովետը մի տեսակի ճորտատիրություն էր, ժամանակակից հայկական պետությունը մի ուրիշ տեսակի: Ռաբիսությունն էլ, եթե դատենք զուտ երաժշտության տեսանկյունից, սովետի ծնունդն է, քանի որ զուտ ազգային երաժշտությունը տեղ չուներ - կամ Չայկովսկի պիտի լսեինք, կամ Ուզբեկ ու Վլե, պադպոլնի: Մի քանի էնտուզիաստներ էլ Կոմիտաս էին քարոզում, ու հաջողության հասան 70-80-ականներին, Լուսինե Զաքարյան տաղանդի շնորհիվ: Մեկ ու մեջ էլ Թալինի սասունցիների գյուղերում Արաբո ու Չաուշ: Հիմիկվա շիկ ԲՄՎ-ների կուլտն էլ Վոլգայի կուլտն է շատ հիշեցնում: Էն ժամանակ մի հատ Աարատի պադվալ, հիմա ցելի Պոռշյան:
    Ինչ վերաբերվում է նրան թե որքանով է օրենքը շրջանցելն ու ֆռացնելւ ազգային հատկանիշ, ապեր, կարծեմ այս թեմայով մի անգամ մի հատ երկարաշունչ պոեմ էի գրել: Կարճ կապելով ասեմ ապեր, նիխտ, չեմ հավատում որ մենք ազգովի "գենետիկորեն" ավելի կարգազանց ենք, քան վայրի վիկինգների հետնորդ նորվեգները: Համակարգի ճիշտ գործելու դեպքում ու օրենքների լիարժեք կիրառության դեպքում մի տարում կդառնանք աշխքիս ամենակարգապահ ազգը: Վրացուց վատը չլինենք, որ երեք ամսում մերինից բեթար թալանչի Գային սարքեցին եվրոռեմոնտով Գայի:
    ԼՏՊ պատմական առաքելության մասով, կցանկանայի նշել, սիրելի հայրենակից-ակումբակիցներ (որ թեմայի շրջանակներում մնանք էլի), որ անձամբ ես վաղուց եմ համոզվել, որ այդ մարդու ուսերին մեծ բեռ ենք ազգովի դրել - հանել մեզ խորը քաքի մեջից: Ու անձամբ ես ԼՏՊ-ին փոխարինող չեմ տեսնում: Ու ինձ նման շատ-շատերը: Վելիկի Վոյիններին դեմ ենք տվել Վելիկի Դիպլոմատի:
    Իսկ մարքսիստ Դավոն դեմք ա: Էս մարդուն անկեղծ սիրում ու հարգում եմ, նույնիսկ չեմ նկատում նրա Մարքսիստական կողմնորոշումը: Մարդը գաղափարախոսության կրող է:

  9. #8
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է նրան թե որքանով է օրենքը շրջանցելն ու ֆռացնելւ ազգային հատկանիշ, ապեր, կարծեմ այս թեմայով մի անգամ մի հատ երկարաշունչ պոեմ էի գրել: Կարճ կապելով ասեմ ապեր, նիխտ, չեմ հավատում որ մենք ազգովի "գենետիկորեն" ավելի կարգազանց ենք, քան վայրի վիկինգների հետնորդ նորվեգները: Համակարգի ճիշտ գործելու դեպքում ու օրենքների լիարժեք կիրառության դեպքում մի տարում կդառնանք աշխքիս ամենակարգապահ ազգը:
    Ամեն ինչ կախված է նրանց, թե որ կարգերը զանց առնելու մասին է խոսքը: Եթե դրանք այն կարգերն են, որին պատրաստակամորեն հետևում են նորվեգները, ապա դրանք, եթե ոչ անպիտան, ապա գոնե "լավը" չեն հայերի համար: Լավագույնը, ինչին հայերը կարող են հասնել այդ օրենքին ու կարգին կուրորեն հետևելու այդ ամբողջ խառնաշփոթում, դա, ասենք "Ասիայի ամենաօրինավոր ազգը" պատվավոր կոչումին արժանանալն է:
    Եթե հարգարժան նորվեգացին, օրենքին հետևելով, պատրաստ է անցնել իր հոր վրայով, ապա հայը իր հոր մեկ խոսքով պատրաստ է հարյուրավոր օրենքներ խախտել, և դրա պատճառը այն է, որ արդարության, ոչ արդարադատության, մասին հայը իր սեփական պատկերացումը ունի, որը ավելի մոտ է "Աստծու Արդարություն" հասկացողությանը, ինչը մեղմ ասաց այնքան էլ համահունչ չէ երկրների սահմանադրություններին և օրենքների դրույթներին:
    Դեռ Պողոս առաքյալն էր ասում, որ օրենքները ի հայտ են եկել մեղքերի շատության պատճառով, և ի հայտ գալով, այդ օրենքներն է առաջ բերեցին անիրավությունը կամ կարգազանցություն: Մարդիկ սովորաբար ներքուստ ձգտում են խախտել այդ օրենքները, իսկ հայերը առանձնահատուկ կերպով են դա անում, քանի որ նրանք օրենքից առաջ ուխտի վրա հիմնված արդարություն են ունեցել, որը մինչ այժմ ավելի հոգեհարազատ է մնացել նրանց:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  10. #9
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    …Եթե հարգարժան նորվեգացին, օրենքին հետևելով, պատրաստ է անցնել իր հոր վրայով, ապա հայը իր հոր մեկ խոսքով պատրաստ է հարյուրավոր օրենքներ խախտել, և դրա պատճառը այն է, որ արդարության, ոչ արդարադատության, մասին հայը իր սեփական պատկերացումը ունի, որը ավելի մոտ է "Աստծու Արդարություն" հասկացողությանը, ինչը մեղմ ասաց այնքան էլ համահունչ չէ երկրների սահմանադրություններին և օրենքների դրույթներին: …
    Ես կարծում եմ, որ տեսականորեն մենք կարող ենք դառնալ նորվեգացու պես, ասենք՝ հասարակության մեջ գիտակցությունը հասցվի այն մակարդակի, որ հայի հայրը որդուն չստիպի օրենք խախտել, կամ մարդիկ հաճույքով ծառայեն իրենց երկրին, իսկ երկիրը՝ ի դեմս պետության, մեծ ախպոր պես կանգնած լինի քաղաքացու մեջքին։ Բայց դրան գործնականորեն հասնելու համար քաղաքական մեծ կամք է առաջին հերթին անհրաժեշտ իշխանությունների մակարդակով, իսկ կամքի համար իշխանության ներկայացուցիչները գոնե պիտի ընկալեն պետական գաղափարախոսության իմաստը։ Հիմա մարդը ծանոթ–բարեկամի կամ էլ իրեն որպես հավատարիմ սերժանտ դրսևորելու միջոցով ձգտում է իշխանության, որպեսզի վայելի մեծ փողերի շվայտ տվայտանքները։
    Այս ախտը այնքան խորն է նստած, որ հայի մեջ տարրական հարգանք չի մնացել սեփական պետության նկատմամբ, որ մարդիկ թքած ունեն իրենց բնակարանի դռան դեմից դեպի դուրս սկսվող աշխարհի վրա, անտարբերություն, ու ով կարողանում է պատառ է փախցնում։ Հիմա ամենահայրենասիրական արտահայտությունը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»–ն է ու էգոիզմ, նախանձ, փոքրոգություն… Հիմա կարող է ծիծաղելի թվալ, բայց նորից կանգնել ենք լենինյան աքսիոմի առաջ՝ գյուղացուն հարկավոր է ցնցել, բանվորին հարկավոր է կրթել… ցնցել է պետք սրանց, հեռուստատեսությունից ու ճղճիմ քարոզչությունից ու գովազդներից սկսած մինչև ամենավերջին իշխանավորը, տգիտությանը, էգոիզմին ու փոքրոգությանը պատերազմ է պետք հայտարարել։ Սրանք են մեր պետության հիմնական թշնամիները։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  11. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Ես օրինակ գտնում եմ, որ երբ օրենքները անբարոյական են ապա դրանց խախտելը ավելի բարոյական է քան դրանց ենթարկվելը:

    Այդ առումով, երբ սովորական քաղաքացին կաշառք է տալիս որպեսզի շրջանցի ինչ որ մի աբսուրդ օրենք ապա դա չի կարելի համարել անբարոյական արարք, որովհետև այդ մարդու վզին դրել են աբսուրդ օրենք, ինքն էլ ստիպված շրջանցում է որպեսզի չմեռնի:

    Այսօր մի հատ բիզնես փորձեք պահել ու նորմալ օրենքներով հարկ վճարել: Մյուս օրը բանկռոտ կլինեք, որովհետև Հայաստանի հարկային համակարգը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի ու ՄԱՀ-ի խորհուրդներով աբսուրդ ձևով է գրված:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ կախված է նրանց, թե որ կարգերը զանց առնելու մասին է խոսքը: Եթե դրանք այն կարգերն են, որին պատրաստակամորեն հետևում են նորվեգները, ապա դրանք, եթե ոչ անպիտան, ապա գոնե "լավը" չեն հայերի համար: Լավագույնը, ինչին հայերը կարող են հասնել այդ օրենքին ու կարգին կուրորեն հետևելու այդ ամբողջ խառնաշփոթում, դա, ասենք "Ասիայի ամենաօրինավոր ազգը" պատվավոր կոչումին արժանանալն է:
    Եթե հարգարժան նորվեգացին, օրենքին հետևելով, պատրաստ է անցնել իր հոր վրայով, ապա հայը իր հոր մեկ խոսքով պատրաստ է հարյուրավոր օրենքներ խախտել, և դրա պատճառը այն է, որ արդարության, ոչ արդարադատության, մասին հայը իր սեփական պատկերացումը ունի, որը ավելի մոտ է "Աստծու Արդարություն" հասկացողությանը, ինչը մեղմ ասաց այնքան էլ համահունչ չէ երկրների սահմանադրություններին և օրենքների դրույթներին:
    Դեռ Պողոս առաքյալն էր ասում, որ օրենքները ի հայտ են եկել մեղքերի շատության պատճառով, և ի հայտ գալով, այդ օրենքներն է առաջ բերեցին անիրավությունը կամ կարգազանցություն: Մարդիկ սովորաբար ներքուստ ձգտում են խախտել այդ օրենքները, իսկ հայերը առանձնահատուկ կերպով են դա անում, քանի որ նրանք օրենքից առաջ ուխտի վրա հիմնված արդարություն են ունեցել, որը մինչ այժմ ավելի հոգեհարազատ է մնացել նրանց:
    "Ասիայի ամենաօրինավոր ազգ" պատվավոր տեղն էլ վատը չի: Ես համաձայն եմ:
    Իսկ այդ ինչպես ստացվեց, որ վիկինգաց ժառանգորդ նորվեգների մոտ հոր կուլտի մասին այդպես արագ մոռացան: Ինչ է նրանք չեն ունեցել ժամանակին աայդ կուլտը: կարծում եմ ունեցել են նույնքան որքան մենք: "Օդինի արդարություն" հասկացությունն էլ համահունչ չէ Նորվեգիայի ժամանակակից սահմանադրության հետ: Գումարած այդ հետամնացները մինչև այժմ ապրում են սահմանադրական միապետության համակարգում, ինչը չես ասի Հայաստանի Հանրապետության մասին:
    Ինչը փոխեց նորվեգներին, որը չի կարող փոխել մեզ: Ինչպես նրանք հանկարծ դարձան ավելի քաղաքակրթված, քան մենք ենք:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ախտը այնքան խորն է նստած, որ հայի մեջ տարրական հարգանք չի մնացել սեփական պետության նկատմամբ, որ մարդիկ թքած ունեն իրենց բնակարանի դռան դեմից դեպի դուրս սկսվող աշխարհի վրա, անտարբերություն, ու ով կարողանում է պատառ է փախցնում։ Հիմա ամենահայրենասիրական արտահայտությունը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»–ն է ու էգոիզմ, նախանձ, փոքրոգություն…
    Վիշապ ախպեր, "եղունգ ունես գլուխդ քորի" սկզբունքը ԱՄՆ-ում էլ պակաս չի գործում, որտեղ ինդիվիդուալիզմը բարձրացված է ազգային գաղափարախոսության մակարդակի:

    "Եղունգ ունես գլուխդ քորի" սկզբունքը չի հակասում նաև լիբերալ-ազատական գաղափարախոսությանը և ազատ շուկայական տնտեսության սկզբունքներին :

    Էգոիզմը վատ բան չէ, եթե չի վերածվում օպորտունիզմի:

    "Յուրաքանչյուր մարդ, իրականացնելով որևէ տնտեսական գործունեություն, հետևում է իր սեփական օգուտին և այդ դեպքում, ինչպես նաև շատ այլ դեպքերում, անտեսանելի ձեռքով նա ուղորդվում է դեպի նպատակները, որոց սկզբնապես նա չէր ձգտում: Հետևելով սեփական օգուտին, նա այդպիսով ավելի լավ է նպաստում հասարակական բարիքների արտադրությանը (կոլեկտիվ օգտակարությանը) , քան եթե դա կաներ գիտակցաբար " - Ադամ Սմիթ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 23.05.2008, 15:49:

  13. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Լևոն Տեր-Պետրոսյանը մենակով երկիրը չի փրկի: Մենք պետք ա բոլորովս ոտի կայնենք, ոնց որ արցախյան շարժման վախտ էր: Բոլոր քաղբանտարկյալներին բաց կթողան, ոնց որ արցախյան շարժման վախտ էր: Ու հաղթելու ենք, ոնց որ արցախյան շարժման վախտ էր:
    Ես չէի ասի, որ ՀՀՇ-ն բարի պտուղ էր: Ուղղակի էս իշխանությունները ինձ ու իմ նման շատերին ստիպեցին հիշել Լևոնին: Չեմ ասում, որ Լևոնը արդար նախագահ ա եղել, ուղղակի սրանք բեթար են: ՀՀՇ-ն էլ էր թալանչի վարչակարգ, ուղղակի իրանք թալանելուց բացի երկրի մասին էլ էին մտածում: Դատելով էն բանից, որ մեր երկիրը համազգային, համաժողովրդական ճգնաժամի մեջ էր էն վախտ, ու 5 տարվա մեջ կիսով չափ դուրս էր եկել ճգնաժամից, ՀՀՇ-ն քիչ բան չի արել:
    Իսկ վերջը գալու ա: 3 ամսուց, թե մի տարուց, բայց գալու ա: Դա Լևոնը լավ գիտի, որովհետև ինքն էլ ա ժամանակին նախագահ "ընտրվել": Ու եթե ինքը դրանում համոզված չլներ, չէր գա:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 23.05.2008, 16:01:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #13
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ գտնում եմ, որ երբ օրենքները անբարոյական են ապա դրանց խախտելը ավելի բարոյական է քան դրանց ենթարկվելը:

    Այդ առումով, երբ սովորական քաղաքացին կաշառք է տալիս որպեսզի շրջանցի ինչ որ մի աբսուրդ օրենք ապա դա չի կարելի համարել անբարոյական արարք, որովհետև այդ մարդու վզին դրել են աբսուրդ օրենք, ինքն էլ ստիպված շրջանցում է որպեսզի չմեռնի:
    Գրեթե ճիշտ է...
    Երբ որևէ պետության շրջանականներում գործում է որևէ անընդունելի օրենք (թեև սա նույնպես պայմանակն է, ոմոնց համար անընդունելի, ոմանց համար` ոչ), ապա մարդուն մնում է
    • բացեիբաց հայտարարել, որ ինքը չի պատրաստվում հետևել այդ օրենքին և պատրաստ լինել զոհել իր կյանքը դրա համար: Սակայն այս դեպքում նա պետք է հստակ համոզված լինի, որ իր սեփական կյանքի նպատակը հենց դրանում է կայանում (ինչպես Հիսուսը), հակառակ դեպքում նա պարզապես սխալ կվարվի: Մեզանից ոչ ոք իրհարկե չէր ցանկանա, որպեսզի մի այդպիսի օրենքի համար իրենց կյանքը զոհեին Մոցարտը, Միքելանջելլոն կամ Մհեր Մկրտչյանը: Իսկ, որ նրանց կյանքի օրոք նման օրենքներ կային ու կան, կարող եք չկասկածել: [/*]
    • կամ էլ այս, կամ այն կերպ խույս տալ սեփական կյանքի գնով այդ "վատ" օրենքների դեմ պայքարելուց` համոզված լինելով, որ իրենց կյանքի նպատակը բնավ էլ դա չէ:


    Կարող է հարց առաջանալ, որ անարդար օրենքների կամ ռեժիմի դեմ բնավ էլ պարտադիր չէ, որպեսզի կյանքի գնով պայքարես: Դա այդպես չէ, եթե ինչ-որ բանի դեմ պայքարում ես, ապա պետք է պատրաստ լինես գնալ մինչև վերջ:
    Ինչևէ, ճիշտ են մարդկային խմբի երկու տիպերն էլ (կարող են և այլ տիպեր լինել, սակայն դրանք վերջին հաշվով այս երկուսի տարատեսակներից որևէ մեկը կլնի)
    Արդարացնող հանգամնքները ավելի քան բավական քանակությամբ առկա են այս երկու տիպերի համար էլ:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ տեսականորեն մենք կարող ենք դառնալ նորվեգացու պես, ասենք՝ հասարակության մեջ գիտակցությունը հասցվի այն մակարդակի, որ հայի հայրը որդուն չստիպի օրենք խախտել, կամ մարդիկ հաճույքով ծառայեն իրենց երկրին, իսկ երկիրը՝ ի դեմս պետության, մեծ ախպոր պես կանգնած լինի քաղաքացու մեջքին։
    Եվ այստեղ հարցը ոչ այնքան նրանում է կայանում, որպեսզի հայրը չստիպի որդուն օրենք խախտել, այլ նրանում, թե արդյոք արդին պատրաստ է անհրաժեշտության դեպքում զանց առնել հինգերորդ պատվիրանը (Պատվի'ր քո հորն ու մորը) կամ ընդհանրապես պատվիրաններից որևէ մեկը և կուրորեն հետևել այն երկրի ու պետականության օրենքներին, որին ինքը նվիրված է: (Կարծում եմ Մարոզովի ու Սամվելի դեպքերը շատ քչերին են ոգեշնչում)
    Իսկ այն հարցում, որ հարկավոր է հարգել պետության օրենքները, ես միանգամայն համաձայն եմ Վիշապի հետ: Սակայն դա պետք է ընդամենը հարգանք լինի և ոչ ավելին:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ասիայի ամենաօրինավոր ազգ" պատվավոր տեղն էլ վատը չի: Ես համաձայն եմ:
    Իսկ այդ ինչպես ստացվեց, որ վիկինգաց ժառանգորդ նորվեգների մոտ հոր կուլտի մասին այդպես արագ մոռացան: Ինչ է նրանք չեն ունեցել ժամանակին աայդ կուլտը: կարծում եմ ունեցել են նույնքան որքան մենք: "Օդինի արդարություն" հասկացությունն էլ համահունչ չէ Նորվեգիայի ժամանակակից սահմանադրության հետ: Գումարած այդ հետամնացները մինչև այժմ ապրում են սահմանադրական միապետության համակարգում, ինչը չես ասի Հայաստանի Հանրապետության մասին:
    Ինչը փոխեց նորվեգներին, որը չի կարող փոխել մեզ: Ինչպես նրանք հանկարծ դարձան ավելի քաղաքակրթված, քան մենք ենք:
    Նրանց ավելի քաղաքակրթված լինելը հարաբերական հասկացողություն է: Կցանկանայի տեսնել, թե ինչ կլիներ այդ քաղաքակրթվածության հետ, եթե այն մի լուրջ փորձության ենթարկվեր, ինչպիսին ենթարկվում են հայերը վերջին դարի ընթացքում:
    Իսկ նրանց այդ թվացյալ քաղաքակրթության պատճառն էլ այն է, որ ինչպես ինքդ ասացիր, ընկեր, "Օդինի արդարություն" հասկացությունը իր որական ու իմաստային առումով շատ ավելի զիճում է "Արիական արդարություն" հասկացությունը, որը անգույն արյան տեսքով հոսում է, ամեն մի հայի երակներով, սակայն միանգամայն գունավոր հետևանքներ է ունենում:
    Վերջին խմբագրող՝ Լավ ոստիկան: 23.05.2008, 16:19: Պատճառ: Գրառման ավելացում
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  15. #14
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը


    "Եղունգ ունես գլուխդ քորի" սկզբունքը չի հակասում նաև լիբերալ-ազատական գաղափարախոսությանը և ազատ շուկայական տնտեսության սկզբունքներին :

    Էգոիզմը վատ բան չէ, եթե չի վերածվում օպորտունիզմի:

    "Յուրաքանչյուր մարդ, իրականացնելով որևէ տնտեսական գործունեություն, հետևում է իր սեփական օգուտին և այդ դեպքում, ինչպես նաև շատ այլ դեպքերում, անտեսանելի ձեռքով նա ուղորդվում է դեպի նպատակները, որոց սկզբնապես նա չէր ձգտում: Հետևելով սեփական օգուտին, նա այդպիսով ավելի լավ է նպաստում հասարակական բարիքների արտադրությանը (կոլեկտիվ օգտակարությանը) , քան եթե դա կաներ գիտակցաբար " - Ադամ Սմիթ:
    Ընտիր բառ էր գտար, որը վաղուց չէի լսել… օպորտունիզմ։ Այ Ադամ Սմիթը իր այս կարծիքը որ հայտնում էր, ես շատ խիստ կասկածում եմ, որ նա այդ պահին տեղյակ էր միարժամանակ հիացմունք ու ապշահարություն առաջացնող հայոց պարադոքսալ ու ունիկալ օպորտունիզմից, ու չէր լսել նաև որ հայերը դրանք այն ժողովուրդն են, որ քարից հաց են քամում, իսկ ասֆալտից՝ փող են սարքում այնպես, որ նույն ինքը Ադամ Սմիթը կնախանձեր։
    Հայոց մեծն ավազակապետության մեջ այդ բոլոր օգտապաշտական օրենքները գործում են, ու թող մեկը ասի, թե պետությունը հիմա խանգարում է մարդուն հարստանալու։ Պարզապես ձևերն են տարբեր, սերժանտ է պետք դառնալ, ծանոթ–մանոթ կպցնել, շուստրի խաղեր տալ, քծնել… Իսկ այդ գործին խանգարողները գնդակահարվում կամ ձերբակալվում են, որպես ազգային շահերին դեմ գնացողներ, ցանկացած լիբերալ–դեմակրատական երկրում այդպես է, պարզապես մեզ մոտ մի փոքր ազգային–ավանդական ձևերը տարբերովում են եվրոպականից
    Չէ եղբայր, կրկին շեղվում ենք դեպի շուկայական հարաբերություններ, էդ ուղիով անցել ենք ու հիմա արդյունքը այն է ինչ ունենք, նոր բան է պետք մտածել։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. #15
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Այստեղ Դավիթ Հակոբյանը հարկ համարեց ներկայացնել գործող իշխանություններին տված Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» գնահատականը.«Քաղաքական լեկսիկոնների բառարանում «ավազակապետություն» հասկացողության տակ գրված է.«Պետական մեքենա, որը չի մասնակցում նյութական բարիքների վերարտադրման պրոցեսներին, այլ տզրուկային ձեւով զբաղվում է ավարությամբ եւ ավարավաճառությամբ: Այսինքն` Սովետական Հայաստանից ավար վերցրած ողջ արտադրական պետենցիալը` շենքերը, հողը, բնական հարստությունների առք ու վաճառքով: Իսկ գանձարանը նստած է 100 տոկոսանոց հարկահանության վրա»: Նրա հաշվարկներով` անհրաժեշտ է 10 միլիոն դոլար` նոր տնտեսական քաղաքականություն սկսելու համար.«Եթե նույնիսկ Ռոբերտն ու Ազատիչը հեռանան` միեւնույն է պետական մեքենան մնում է ավազակապետական»:
    Ի դեպ Ավազակապետության այս բնորոշումը լիովին համապատասխանում է դասական լիբերալ գաղափարախոսությանը:
    Ի վերջո Լիբերալիզմը ասում է նյութական շահը ամենաբարձր արժեքն է, իսկ պետությունը ընդամենը գործիք որը չպետք խառնվի հասարակության կյանքին:
    Այս դեպքում պետությունը դառնում է մի կառույց որը ընդանրապես պատասխանատվություն չի կրում բիզնեսի կատարած չարիքների համար: Սովից մեռնում ե՞ս: Դա բնական է, ուրե՞մն մրցունակ չես, դու պետք է մեռնես սովից ու ազատես օդը քո անիմաստ ներկայությունից... սա է դասական լիբերալիզմը:
    Ես կարծում եմ հենց սա է մերժում մեր ժողովուրդը, այլ ոչ թե ավելի շատ լիբերալիզմ է ուզում,
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 1 88-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •