User Tag List

Էջ 5 88-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1308 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #61
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊՈՏԵԽԻՆԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ

    ...........................

    ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
    Տեսնես որտեղից է հայթհայթվել այս դատարկ հոդվածը, ով է դրա հեղինակը՝ Քեն Ահարոնյանը:

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն է՝ իրավապահներին եւ իշխանություններին պարբերաբար թուլացնելու նպատակով, մարդկային փոքրաթիվ խմբերով ակցիաների անցկացում հասարակությանը հուզող բոլոր խնդիրների վերաբերյալ:
    Ինչպես հասարակությունը չի լռում, երբ իրեն թալանում են, ջարդում են, ոտնահարում են իր իրավունքները, այլ չարամտորեն ակցիաներ է անում՝ իշխանություններին հիշեցնելով իրեն հուզող հարցերը: Մի՞թե չի հասկանում, որ այդքանով նա դրսի ուժերի միջոցներով քայքայում է Հայոց պետականության հիմքերը:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 11.06.2008, 15:39: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #62
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաքուլ ջան, Հայաստանում ոչ հեղափոխություն կար, ոչ էլ գույն…ՌՔ հեղափոխությունը սարքեց իր ձեռքով, իր ձեռքով էլ ներկեց կարնիր…OK?

    Եթե խոսում եք ԼՏՊ-ի կապի մասին օտար գործակալությունների հետ ապա մի մոռացեք մեր "ազգային" կոչված կուսակցություններին ՌԱԿ/ՀՌԱԿ և ՀՅԴ մասնավորապես, որոնց ակունքներն ու ֆինանսավորումները անթաքույց գալիս են արտասահմանից ընդհուպ մինչև "բյուրոյի" անդամները…եթե լավ հիշեք դրանք միասին ժողով արեցին Հայաստանում Սփուռքին ընկերնուն հետ միասին…ձեր մտքով չանցա՞վ ինչի համար են եկել…Չլինի՞ եկել էին ազգային հարցեր լուծելու…Ազգ կոչված թերթի խմբագիր ընկեր Ավետիքի "սիրավեպը" ՍՍ-ի հետ հեռուստատեսությամբ միայն հիացմունք կարող է առաջացնել դրանց պնակալեզության նկատմամբ…Էլ չեմ ասում ընկեր Հրանտի հետընտրական մարգարեությունները ու հայտնությունները (ի դեպ սա էլ է "սփյուրքահայ"), որը համեմվեց ԵԱՀԿ-ի "փայլուն" գնահատականով. սարն էլ եթե ավելացնեն ՍՍ-ի սիրավեպը բրիտանական մամուլի հետ և Պուտին/Մեդվեդևի նկատմամբ մեր "նախագահի" անպատասխան սերը, ապա պատկերը հստակ է, թե ով որտեղից է "նշանակված" . ցակայն այս ամենի մեջ ցավալին այն է, որ սատարելով հանդերձ սրանք ՍՍ-ին նույնիսկ մարդու տեղ չեն դնում… ոչ շնորհավորել, ոչ ինագուրացիային գալ, ոչ էլ կանչել: Այ այս տեսակի low budget հախագահ ու կառավարություն ենք ձեռք բերել և եթե ԼՏՊ-ն դրսից ֆինանսավորվեր, ապա ոչ մի տեսակի հեղափոխություն էլ պետք չէր լինի, ոչ էլ այդ ձեր ասած այդ հեղափոխական կոնսուլտացիաները…ԼՏՊ-ն այդ փողով ՍՍ-ն իր ողջ կառավարության հետ կառներ/կկաշառեր ու հետո էլ կծախեր/կվաճառեր նույն ԵԱՀԿ-ին…հավատացեք սա չափազանցություն չէ, սրանք Մեղրին էին պատրաստ ծախելու (իմիջայլոց եթե Մինսկի խումբը մի տարբերակ մշակում է ապա նա նախնական համաձայնություն ստանում է կողմերից…նրանք հենց այնպես տարբերակներ չեն մշակում խելքից դուր.
    Վերոհիշյալ գրառումը՝ ավելի շատ նման է բանբասանքի, այդ փաստարկներով միայն կարելի է ազդել 18-25 տարեկան հայ երիտասարդների գիտակցության վրա, որոնք զուրկ են քաղաքական հոտառությունից: Իսկ մեղրին ծախելու պատմությունը՝ ամենա մեծ սուտը, ախր ինչքան պետքե միամիտ լինել, որպեսզի հավատալ թե հայաստանում որեվե իշխանություն կըհամարձակվի վաճառել մեղրին: Քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող հասարակ մարդը գիտի... եթ՞ե որեվե հայկական իշխանություն, որը կըփորձի հանձնել մեղրին, միյուս օրվանից սկսելու է պատերազմը, եւ այդ շրջանը անմիջապես մուտք են գործելու ռուսական եւ իրանական զորքերը:

  3. #63
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչպես տեսնում եմ՝ այս բառակապակցությունը կատարել ես առանց չակերտավորելու, ինչից կարելի է ենթադդրել, որ նկատի ես ունեցել «հոտառություն» բառի ուղիղ իմաստը: Հետևություն. դու չափից շատ ես հետաքրքրվում հալուրասերժական ինֆորմացիայով, որից, իրոք որ, գարշելի հոտ է գալիս Իսկ եթե ենթադրենք, որ մոռացել ես տեղադրել չակերտները, էդ դեպքում լավ կանես՝ նման կոպիտ և վիրավորական գրառումներից զերծ մնաս:

    Հ.Գ.1. Տհաճ հոտերից խուսափելու համար, կարելի է հույսը դնել սեփական ուղեղի օգտագործման, այլ ոչ լվացման վրա:
    Հ.Գ.2.Պետք չի թերագնահատել հասարակության մի մեծ զանգվածի, ինչն այնքան էլ բարոյական չի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #64
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերոհիշյալ գրառումը՝ ավելի շատ նման է բանբասանքի, այդ փաստարկներով միայն կարելի է ազդել 18-25 տարեկան հայ երիտասարդների գիտակցության վրա, որոնք զուրկ են քաղաքական հոտառությունից: Իսկ մեղրին ծախելու պատմությունը՝ ամենա մեծ սուտը, ախր ինչքան պետքե միամիտ լինել, որպեսզի հավատալ թե հայաստանում որեվե իշխանություն կըհամարձակվի վաճառել մեղրին: Քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող հասարակ մարդը գիտի... եթ՞ե որեվե հայկական իշխանություն, որը կըփորձի հանձնել մեղրին, միյուս օրվանից սկսելու է պատերազմը, եւ այդ շրջանը անմիջապես մուտք են գործելու ռուսական եւ իրանական զորքերը:

    Փաստորեն Մեղրի փոխանակման(ՈՉ ՎԱՃԱՌՔԻ) մասին ընթացող խոսակցությունների ոչ հավաստիությունը ապացուցող ամենաուժեղ փաստարկը այն է, որ Իրանը ու Ռուսաստանը դա թույլ չեն տա՞ Իսկ դուք գիտեք որ ՀՀ ինքնիշխան պետություն է, իսկ դուք գիտեք որ ՀՀ տարածք հանդիսացող հողերը փոխել, ծախել կամ վաճառելւ դավաճանություն է անկախ դա ինչպես են դիտում Իրանը ու ՌԴ-ն, իսկ դուք գիտեք որ Արամ Կարապետյանին՝ որը հրապարակավ մեղադրում էր ՌՔ-ին ՄԵղրիի հարցում, րեն դատելու, չեն տանելու դատարան, քանի որ այնտեղ հանկարծ ԱՐամը կապացուցի այն ինչ ասել է, եթե կարծում ես որ տանելու են ապա ասեմ որ նա մեղադրվում է ՌՔ-ին զրպարտելու մեջ և արդեն 4 ամսից ավել է չի կատարվել ոչ մի հետաքննություն... այս գործը դատարան չի հասնելու, քանի որ ՄԵղրիի հարցը "հոկտեմբեր 27-ի" ակունքներում է, իսկ ակունքները բացվելու են միայն իշխանափոխությունից հետո:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  5. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Ջրից չոր դուրս գալու արվեստը
    Գեւորգ Դարբինյան Հոկտեմբեր 20, 2008

    Ինչու՞ է դադար վերցնում ընդդիմությունը
    Հոկտեմբերի 17-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, արեց այն ոչ ստանդարտ քայլը, որի մասին խոսում էինք մեր նախորդ հոդվածում.

    «Լինելով Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ուժերից մեկը` իր դիրքորոշումն այս իրադրության մեջ պարտավոր է ճշտել նաեւ Համաժողովրդական շարժումը կամ Հայ ազգային կոնգրեսը։ Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համա֊ժողովրդական շարժման մասնակիցներին` խնդրելով ժամանակավորապես դադա֊րեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը»։

    Տեր-Պետրոսյանի այս իսկապես անսպասելի քայլը դեռ երկար ժամանակ վերլուծությունների, քննարկումների տեղիք կտա առնվազն երկու առումներով։

    Նախ՝ ի՞նչ ազդեցություն այն կունենա ներքաղաքական կյանքի եւ ընդդիմության հետագա գործունեության վրա, որքանո՞վ էր այն հաշվարկված եւ բխում Հայ ազգային կոնգրեսի ռազմավարական առաջնահերթություններից, եւ երկրորդ՝ արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն իսկապե՞ս գտնվում են հանգուցալուծման եզրին հենց Տեր-Պետրոսյանի նշած ոչ հայանպաստ տարբերակով, եւ դրա համար անհրաժեշտ է ողջ ուժերի կոնսոլիդացում, թե՞ հակամարտության նման վերլուծությունը պարզապես շատ գրագետ եւ կուռ տրամաբանված պատճառաբանություն-շղարշ է՝ ծածկելու Կոնգրեսի անելանելի վիճակը, մարտավարական ճգնաժամը։

    Ամեն դեպքում, մեկ բան ակնհայտ է. Տեր-Պետրոսյանին հաջողվեց ուշադրությունը Կոնգրեսից տեղափոխել դեպի Ղարաբաղյան հակամարտության գոտի, ինչի շրջանակներում ներքին քաղաքական խնդիրները առժամանակ երկրորդական պլան կմղվեն։ Դա հնարավորություն կտա ընդդիմության առաջնորդներին որոշ ժամանակ ազատ շունչ քաշել եւ, հետեւելով տարածաշրջանային զարգացումներին, իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը համապատասխանեցնել դրանց։

    Մի բան, որ այս պահին ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ համաշխարհային ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, եվրոպական համայնքի եւ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասում այնքան խճճված է, հակասական, իսկ ճշմարտացի, օբյեկտիվ տեղեկատվությունն այնքան սակավ է, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է պլանավորվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հետեւաբար, նման անորոշության պայմաններում, մութ սենյակում խարխափելով` հնարավոր չէր լինելու այնպիսի տակտիկա որդեգրել, որը, համահունչ լինելով տարածաշրջանային զարգացումներին, կհանգեցներ ընդդիմության հետապնդած նպատակներին։

    Այլ կերպ ասած՝ ժամանակավոր դադար վեցնելու այս քայլը ոչ այնքան ուղղված էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Արեւմուտքի ձեռքին խաղալիք չդառնալու եւ դրանով Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու հնարավորությունների չեզոքացմանը, որքան տարածաշրջանում ստեղծված նոր, բարդ իրադրությունում կողմնորոշվելու անհրաժեշտությանը։ Հարց է առաջանում՝ ինչու՞ է Տեր-Պետրոսյանը ներքաղաքական խնդիրների լուծումը համառորեն պայմանավորում արտաքին գործոններով։

    Եթե ուշադրություն ենք դարձնում նրա որդեգրած քաղաքական գծին ու իրականացրած մարտավարական քայլերին՝ սկսած ուղիղ մեկ տարի առաջ քաղաքական բեմահարթակ վերադառնալու մասին նրա հայտարարությունից, ապա ակնհայտ է դառնում, որ արտաքին գործոնի դերը հենց ներքաղաքական խնդիրների լուծման հարցում նրա համար ուղղակի առանցքային, նույնիսկ որոշիչ նշանակություն է ունեցել։

    Ավելին, պետք է նշել, որ հենց այս ճակատում Տեր-Պետրոսյանը կրեց ամենալուրջ պարտությունը. նախ՝ միջազգային հանրությունն անտեսեց իրենց բոլոր բողոքները ընտրախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի կապակցությամբ, ապա եւ երկու անգամ քարտ բլանշ տվեց գործող իշխանություններին՝ կատարելու ԵԽԽՎ հայտնի երկու բանաձեւերի պահանջները, որոնց հետամուտ լինելու հարցում հենց ԵԽ-ն համառորեն չի ցանկանում համարժեք հետեւողականություն ցուցաբերել։ Այսինքն` Տեր-Պետրոսյանի այն հաշվարկը, թե եվրոպական կառույցների կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ ուժեղ ճնշումների բանեցումը եւ միջազգային մակարդակով Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցի սրումը կարող է հիանալի զենք դառնալ իշխանափոխության խնդիրը լուծելու ճանապարհին, ուղղակի տապալվեցին, եւ նա այլեւս չի կարող հույսը միարժեքորեն դնել այս գործոնի վրա։

    Հետաքրքրականն այն է, որ հենց այս վերջին հանրահավաքի ընթացքում նա մի շատ ուշագրավ, աննախադեպ միտք արտահայտեց, որը հստակորեն ցույց է տալիս Արեւմուտքի հետ կապվող հույսերի առումով նրա հաշվարկների ձախողվածությունը. «Սերժ Սարգսյանն, ըստ էության, կանաչ լույս է ստացել Արեւմուտքից՝ ներքին քաղաքականության բնագավառում գործելու սեփական հայեցողությամբ, ինչի վկայությունն են, մասնավորապես, ժողովրդի դեմ վերջերս սաստկացած ոստիկանական բռնությունները։ Սեփական արժեքները մանրադրամի վերածելու Արեւմուտքի այս վարքագիծը, անբարոյական լինելուց առավել, Հայաստանի ու Ղարաբաղի դեմ նյութվող դավադրության տարր է պարունակում»,- հանրահավաքում ասել է Տեր-Պետրոսյանը։

    Բնականաբար, նման պայմաններում արտաքին գործոնի ազդեցությունը ընդդիմության պլանների համատեքստում դառնում է ուղղակի անվստահելի, որովհետեւ մեծ հաշվով ընդդիմության ճամբարում այլեւս հասկանում են, որ Արեւմուտքը ներկայումս ոչ այնքան շեշտադրումը կատարում է Հայաստանում գործող իշխանությանը հեռացնելու, որքան թեկուզ վերջիններիս լեգիտմության խոցելիությունն օգտագործելու միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի լուծման ճանապարհին Հայաստանից լուրջ զիջումներ կորզելու վրա. մի բան, որ ռազմավարական առումով բոլորովին չի բխում ընդդիմության շահերից։

    Այս դադարը նաեւ անհրաժեշտ կլինի Կոնգրեսին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում զիջումների գնալու իշխանությունների պատրաստակամությունը դարձնել նոր համահասարակական, համաժողովրդական դիմադրության ուժեղ մոտիվացիա։ Դրա համար անհրաժեշտ կլինի ոչ միայն հնարավոր զիջումները հանրությանը մատուցել իբրեւ դավաճանություն, այլեւ այդ ճանապարհով ձերբազատվելով պարտվողական քաղաքականությունը կրողի` դեռ 1998թ.-ից ստանձնած կերպարից, այն փոխանցել գործող իշխանություններին։

    Ահա այս նպատակակետի շրջանակներում միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է շեշտվում. «Եվ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով։ Ընդ որում` վերջին շրջանում նրա կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն այդ նպատակների նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը»։ (Մեջբերում հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթից)։

    Եթե ուշադրություն ենք դարձնում, Տեր-Պետրոսյանը փորձում է այնպիսի տակտիկա որդեգրել, որի հիմնական խնդիրը նաեւ հայաստանյան իշխանություններին Ռուսաստանի շահերի դեմ հանելն է։ Այս մեսիջը մի կողմից ակնհայտորեն ուղղված է Մոսկվային՝ հենց Հայաստանի իշխանությունների շրջանակներում փնտրել բուն «դավաճաններին», երկրորդ հերթին ուղղված է հասարակության այն շրջանակներին, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ներգրավվածության դերը համարում են որոշիչ։

    Այս առումով որքան էլ տարօրինակ, այնուամենայնիվ, միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու՞ Թուրքիայի միջոցով Ռուսաստանին ԼՂ հակամարտությունից եւ ընդհանրապես տարածաշրջանից դուրս թողնել ձգտող Արեւմուտքի հետապնդած խնդրի լուծմանը մասնակից դառնալու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրող Տեր-Պետրոսյանը իր խոսքում այդպես էլ չանդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտնի հայտարարությանը, թե` «Ինձ թվում է՝ Կովկասում հակամարտային իրավիճակի պահպանման դեպքում իր դրության խոցելիության սրված ընկալումը Հայաստանի կողմից եւ ներկա պահի յուրահատկության ըմբռնումը Թուրքիայի կողմից, Մինսկի խմբի համանախագահների առկա առաջարկների հետ մեկտեղ, ստեղծում են կրիտիկական զանգված, որպեսզի լուծումը գտնվի»:

    Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը փորձում է տեր կանգնել հասարակական այն զանգվածների հետաքրքրություններին, որոնք մի ժամանակ հենց իրեն էին մեղադրում պարտվողական քաղաքականություն որդեգրելու մեջ, եւ նրանց տրամադրությունները փորձում է ուղղել ներկայիս իշխանությունների դեմ։ Ելնելով սրանից` պետք է սպասել, որ Տեր-Պետրոսյանի նախանշած այս երկու-երեք ամիսների ընթացքում ընդդիմադիր ողջ քարոզչամեքենան լծվելու է ՀՀ իշխանությունների` «դավադրի», «պարտվողական դրքորոշում որդեգրածի» կերպարը ստեղծելու գործին։ Դա, անշուշտ, լրջագույն գործոն է Կոնգրեսի շուրջը նոր ուժեր ներգրավելու համար։ (Շար 1)
    http://www.hetq.am/arm/politics/8450/

  6. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Ջրից չոր դուրս գալու արվեստը
    Այն հանգամանքը, որ դադար առնելու մասին Տեր-Պետոսյանի այս հայտարարությունը հենց նշված ավելի խորքային նպատակներն է հետապնդում, ցույց են տալիս նրա վերջին հրապարակային ելույթից հետո առաջացած մի քանի` առայժմ անպատասխան հարցադրումներ, որոնց ողղակի հնարավոր չէ ուշադրություն չդարձնել.

    1. Եթե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդդիմությունն իսկապես դավադրություն է տեսնում, ապա ինչու՞ է հենց հիմա պայքարը դադարեցնելու որոշում կայացնում, երբ ակնհայտ է, որ ընդդիմության անգործությունը շատ ավելի մեծ դաշտ է ստեղծելու այդ դավադրական ծրագիրն իրագործելու համար։ Չէ՞ որ հասարակական ու քաղաքական ուժեղ ճնշման պայմաններում իշխանությունն ուղղակի չի կարող գնալ անիմաստ ու միակողմանի զիջումների ԼՂ հարցում։

    2. Եթե Տեր-Պետրոսյանը, իբրեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու անհրաժեշտ պայման, տեսնում է «Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվա֊ծությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկա֊խու֊թյու֊նը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար», ապա ինչու՞, դադարեցնելով պայքարը, փաստորեն հենց այդ արատավոր երեւույթների շարունակման, ընդլայնման հնարավորություններ է ստեղծում։

    3. Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը, կարեւորելով Ռուսաստանի հավասարակշռող դերը Մինսկի խմբում եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, պնդում, որ «իր սեփական լուծումը պարտադրելու Արեւմուտքի ունեցած ներկայիս հնարավորությունների» պայմաններում «կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին»՝ առանց վերլուծելու այն հարցը, թե ինչու՞ է այդ դեպքում Ռուսաստանը համակերպվելու Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների ձեռքերով իրեն պարտադրվող դիտորդի կարգավիճակով, երբ Հարավային Օսիայի դեպքերը հստակ ապացուցեցին, որ Հարավային Կովկասում Մոսկվան բացարձակապես չի պատրաստվում այդպիսի երկրորդական դեր ստանձնել։ Ո՞րն է նման հակասությունների պատճառը։

    4. Եթե Տեր-Պետրոսյանն իսկապես տեսնում է, որ ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հարցում զիջումներ կորզելու դիմաց «Արեւմուտքը, բնականաբար, պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի վերը թվարկված բոլոր արատների վրա, մոռանալ փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններն ու մարտի 1-ի ոճրագործությունը, չտեսնելու տալ նրա վարած բռնապետական ներքին քաղաքականությունը, հանդուրժել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ու մարդու իրավունքների ոտնահարման համատարած երեւույթները եւ հաշտվել քաղբանտարկյալների գոյության փաստի հետ», ապա ինչու՞ անջատելու համար վառված այդ կանաչ լույսը, ձախողելու համար զիջումներ կորզելու այդ պլանը, է'լ ավելի չի ակտիվացնում իր գործողությունները։

    Իսկ իրականում Տեր-Պետրոսյանը մի շատ հետաքրքիր, խորամանկ քայլ կատարեց, որի նպատակը տարածաշրջանում զարգացումների ցանկացած սցենարի դեպքում ընդդիմության` ջրից չոր դուրս գալն է։ Եթե իշխանություններն իսկապես նման զիջումների գնան, ապա բոլոր հնարավորությունները կլինեն իշխանափոխության խնդիրը լուծելու համար, քանի որ այդ դեպքում հենց Կոնգրեսը կլինի դիմադրության հիմնական կազմակերպիչը։ Իսկ եթե ոչ, ապա Կոնգրեսը եւ Տեր-Պետրոսյանը հեշտությամբ կհայտարարեն, որ դադար վերցնելու իրենց ճիշտ քաղաքականության շնորհիվ հաջողվեց խուսափել վերահաս վտանգից։ (Շար 2 եւ վերջ)
    http://www.hetq.am/arm/politics/8450/

  7. #67
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Ինչ դավարդության մասին է խոսքը, եթե ժամանակին ԼՏՊ-ն պատրաստվում էր գնալ նույն զիջումներին? Որևէ մեկը գիտի ներկայումս ԼՏՊ-ն ինչպես է պատկերացնում Արցախի հարցի լուծումը?

  8. #68
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Ես մշտապես շեշտել եմ որ ԼՏՊ-ն փայլուն հռետոր է և շատ լավ տիրապետում է պատմական իրողությանը, նա իր մարտավարությունը կառուցում է մեկ իրողության վրա, բոլոր շահագռվիռ և ոչ շահագռգիռ ուժերին նա ցույց է տալիս իր գիտելիքները որոնք կապված են հիմնախնդրի հետ , այլ ոչ թե հիմնախնդրից հետո բխած հարցերի հետ:
    Հիմնախնդիր
    1) Ռուս-Թուրքական պայմանագիր
    2)ԱՆՏԱՆՏ երկրների պայմանացիր
    3)Անդրկովկասյան երեք խորհրդային նոր պետությունների ճանաչում
    Հիմնախնդրից բխած հարցեր
    1)Անդրկովկասյան երեք պետությունների ճանաչում երկու անահամատեղելի սկցբունքներով(սահամաննհրի ճանաչում և ազգերի ինքնորոշում):
    Ահա այս իրավիճակում նա քաղաքական ուժերի ուշադրությունը տեղափոխում է դեպի Լ.Ղ. հույս ունենալով իշխանությունը վերցնել միայն այս ուղղությունից, հաշվարկը պարզ է Ս.Ս.-ի ցանկացած ընտրություն Լ.Ղ.-ի հարցում ենթադրում է կոմպրոմիս ,այսինքն որոշ զիջումներ, այս զիջումների վրա է խաղալու Լ.Տ.Պ.-ն:
    Անկախ կոմպրոմիսի ձևաչափից նա հայտարարելու է որ Ս.Ս.-ն ոտնահարեց հայ ժողովրդի պատմական շահերը որոնք հարկավոր է վերականգնել:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #69
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը

    Սակայն նա չսխալվեց,այսօր մենք լուրջ վտանգի առաջ ենք կանգնած և ԼՏՊ ն վերադառնալու է ոչ թե այն կոչով ժողովուրդ սոված ենք,անարդարություն է և այլն այլ Արցախ կարգախոսով,այսինք ժողովուրդ կորցնում ենք Արցախը միավորվեք:Ճիշտ է
    թող ես սխալված լինեմ,ինքս էլ կցանկանայի բայց այսօր ուղղությունը դա է ցույց տալիս:

  10. #70
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մշտապես շեշտել եմ որ ԼՏՊ-ն փայլուն հռետոր է և շատ լավ տիրապետում է պատմական իրողությանը, նա իր մարտավարությունը կառուցում է մեկ իրողության վրա, բոլոր շահագռվիռ և ոչ շահագռգիռ ուժերին նա ցույց է տալիս իր գիտելիքները որոնք կապված են հիմնախնդրի հետ , այլ ոչ թե հիմնախնդրից հետո բխած հարցերի հետ:
    Հիմնախնդիր
    1) Ռուս-Թուրքական պայմանագիր
    2)ԱՆՏԱՆՏ երկրների պայմանացիր
    3)Անդրկովկասյան երեք խորհրդային նոր պետությունների ճանաչում
    Հիմնախնդրից բխած հարցեր
    1)Անդրկովկասյան երեք պետությունների ճանաչում երկու անահամատեղելի սկցբունքներով(սահամաննհրի ճանաչում և ազգերի ինքնորոշում):
    Ահա այս իրավիճակում նա քաղաքական ուժերի ուշադրությունը տեղափոխում է դեպի Լ.Ղ. հույս ունենալով իշխանությունը վերցնել միայն այս ուղղությունից, հաշվարկը պարզ է Ս.Ս.-ի ցանկացած ընտրություն Լ.Ղ.-ի հարցում ենթադրում է կոմպրոմիս ,այսինքն որոշ զիջումներ, այս զիջումների վրա է խաղալու Լ.Տ.Պ.-ն:
    Անկախ կոմպրոմիսի ձևաչափից նա հայտարարելու է որ Ս.Ս.-ն ոտնահարեց հայ ժողովրդի պատմական շահերը որոնք հարկավոր է վերականգնել:
    Վանական ջան, իսկ ժողովուրդը հիմար չի, նա կհասկանա` Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ձևաչափի հետ կապ ունի, թե` ոչ: Եթե նա սխալ արտահայտվի, նրան ուղղակի լսող չի լինի, այնպես որ, եթե նրան լսողներ կան, այն էլ այդպիսի մեծ քանակությամբ, դա միայն վկայում է նրա` ճիշտը արտահայտելու մասին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Ինչքան են մարդիկ սիրում պարզունակ դատողություններով, վերլուծություններով խոսել, հոդվածներ գրել... ցավոք, առաջիկայում դատարկ հոդվածների հոսք է լինելու, ամեն մի տեղից վեր կացողն իր պարտքն է համարելու վերլուծել Տեր-Պետրոսյանի խոսքը: Տարօրինակաբար այս բոլորի վերլուծություններն իրար հակասելու են: Դե դա նորմալ է: Այն որ Տեր-Պետրոսյանը բարձր կալիբրի քաղ. գործիչ, վերլուծաբան, դիվանագետ է, բոլորին է հայտնի ու նրա յուրաքանչյուր նախադասությունը սենսացիա է առաջացնում, խոսակցություններ են սկսվում: Մինչդեռ այս անգամ գործ ունենք ոչ թե նախադասության, այլ բոլորովին արտասավոր՝ Տեր-Պետրոսյանին հատուկ ոչ յուրահատուկ քաղաքական որոշման հետ:

    Բայց թերևս ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի է ենթադրել: Մի քանի ամսվա ընթացքում ամենն իր տեղը կնկնի: Ի դեպ, հանրապետական թևի մի քանիսի խոսակցություններից ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը նորից նշանակետին է խփել թե վերլուծություններով, թե առաջին հայացքից արտասովոր որոշմամբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #72
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց թերևս ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի է ենթադրել: Մի քանի ամսվա ընթացքում ամենն իր տեղը կնկնի: Ի դեպ, հանրապետական թևի մի քանիսի խոսակցություններից ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը նորից նշանակետին է խփել թե վերլուծություններով, թե առաջին հայացքից արտասովոր որոշմամբ
    Խիստ կասկածում եմ որ մի քանի ամսից ամեն ինչ տեղը կնկնի,այսօր շատերը չեն էլ պատկերացնում պահի լրջությունը,դա ասում եմ ոչ թե ԼՏՊ ի խոսքերից,այլ ինքս գիտեի հանրահավաքից երեք օր առաջ,այսինք ԼՏՊ ն դեռ ժողովրդի առաջ չէր էլ բացել քաղաքարտերը,ապեր այսօր Մեդվեդևը գնաց Հայստանից,անկապ տեղը չէր եկել,Արցախն էին ......:

  13. #73
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանական ջան, իսկ ժողովուրդը հիմար չի, նա կհասկանա` Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ձևաչափի հետ կապ ունի, թե` ոչ: Եթե նա սխալ արտահայտվի, նրան ուղղակի լսող չի լինի, այնպես որ, եթե նրան լսողներ կան, այն էլ այդպիսի մեծ քանակությամբ, դա միայն վկայում է նրա` ճիշտը արտահայտելու մասին:
    Հարգելիս 1922 -ի և 2008-ի միջև որևէ տարբերություն չկա , հայ ժողովրդի համար գլոբալ վերցրած ինչ կար այն էլ կա:
    Ինչպես կասեր մի փիլսոփա , ժողովուրդը զրոների շարք է առանց առաջնորդի , տեղադրելով նրա զրոներից առաջ կամ հետո ստանում ենք որոշակի մեծություն:
    Կոմպրոմիսի մի քանի տարբերակ կա
    1)Ադրբեջանի ֆեդերատիվ հանրապետություն կազմված հավասար սուբյեկտներից:
    2)Ղարաբաղի մաքսիմալ իրավունքների ճանաչում Ադրբեջանի կազմում , ՄԱԿԻ մանդատով 30 տարի ժամանակով:
    3)Գրաված տարածքների մի մասի վերադարձ, ապահովելով ցամաքային սահման Ղարաբաղի և Հայաստանի միջև ,Կապույտ սաղավարտնետի հսկողության ներքո:
    4)Տարածգների փոխանակում
    5)Ղարաբաղի համրապետության ճանաչում Հայաստանի կողմից ,ֆեդերատիվ հանրապետության հռչակում:
    Սրանցից յուրաքանչյուրը ունի իր խոցելի կետերը որոնց վրա խաղալու է Լ.Տ.Պ. իշխանություն գալու համար , բնականաբար որպես գործիչ նա ճիշտ է , սակայն դա չի ենթադրում որ իշխանությունը վերցնելուց հետո , ինչ որ բան կփոխվի հակամարտութ յան գոտում, ինչպես նաև Ռուս-Թուրքական կանխակալ վերաբերմունքի մեջ:
    Մենք ականատես կլինենք իշխանաթոխության ինչպես Իտալիայում ՝ Պրոդի կամ Բեռլուսկոնի :

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան են մարդիկ սիրում պարզունակ դատողություններով, վերլուծություններով խոսել, հոդվածներ գրել... ցավոք, առաջիկայում դատարկ հոդվածների հոսք է լինելու, ամեն մի տեղից վեր կացողն իր պարտքն է համարելու վերլուծել Տեր-Պետրոսյանի խոսքը: Տարօրինակաբար այս բոլորի վերլուծություններն իրար հակասելու են: Դե դա նորմալ է: Այն որ Տեր-Պետրոսյանը բարձր կալիբրի քաղ. գործիչ, վերլուծաբան, դիվանագետ է, բոլորին է հայտնի ու նրա յուրաքանչյուր նախադասությունը սենսացիա է առաջացնում, խոսակցություններ են սկսվում: Մինչդեռ այս անգամ գործ ունենք ոչ թե նախադասության, այլ բոլորովին արտասավոր՝ Տեր-Պետրոսյանին հատուկ ոչ յուրահատուկ քաղաքական որոշման հետ:

    Բայց թերևս ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի է ենթադրել: Մի քանի ամսվա ընթացքում ամենն իր տեղը կնկնի: Ի դեպ, հանրապետական թևի մի քանիսի խոսակցություններից ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը նորից նշանակետին է խփել թե վերլուծություններով, թե առաջին հայացքից արտասովոր որոշմամբ
    Սատանան սարսափելի չէ այնքան , ինչքան նրան պատկերացնում և ներկայացնում են
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.10.2008, 00:43: Պատճառ: Գրառման ավելացում
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  14. #74
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Վանական, որքան էլ որ ձգտես, քո գրածը իմ գրառմանը պատասխան չէր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #75
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը

    Վանական ջան, շնորհակալ եմ` ինձ կոմպրոմիսի հնարավոր տարբերակներ ներկայացնելու համար, բայց ես դրանց մասին չէ, որ խոսում էի. ես ասում եմ, որ պետք չէ թերագնահատել ժողովրդին, պետք չէ կարծել, թե Տեր-Պետրոսյանը կարող է խաբել ժողովրդին կամ կարող է երևույթն այնպես ներկայացնել, ինչպես իրեն է ձեռընտու, և ժողովուրդը դա կընդունի որպես եղելություն: Ինչ խոսք, նա այսօրվա իրականությունում այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ում ասածներն ուղղակի ջախջախում են քաղաքական իր հակառակորդներին, իհարկե հասարակության մեծամասնության համակրանքը վայելելով, բայց դա չի նշանակում, որ նա ի զորու է խաբել հասարակությանը: Եթե նա ինչ որ բան սխալ ներկայացնի, ապա կդադարի հասարակության մեծամասնության համակրանքը վայելելու կարևոր խաղաքարտի տերը լինելուց, ինչն անպայման կենթադրի Տեր-Պետրոսյանի պարտությունը, և չեմ կարծում, որ նա այդպիսի սխալ թույլ կտա:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանական, որքան էլ որ ձգտես, քո գրածը իմ գրառմանը պատասխան չէր
    Ինչպես նաև ինձ ուղղված գրառումն իմ գրածին պատասխան չէր:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 5 88-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •