User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

  1. #46
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍԵՖԻԼՅԱՆԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

    Հունիսի 9-ին կլրանա Շուշիի առանձանակի գումարտակի հրամանատար, Ժիրայր Սեֆիլյանը պատժի ժամկետը: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից Սեֆիլյանի ընտանիքին հայտնել են, որ ազատ կարձակվի առավոտյան ժամը 9.00-ին:
    Այսինքն 2 օրից կիմանանք արտաքսում են, թե` ոչ:
    Ինչքան սենց բաներ անեն սերժանտները, էնքան "կոտրելու" են մեր զինվորների ոգին, ու էնքան ավելի են մեծացնելու ազերիների շանսերը հաղթելու: Լավ բան չեն անում...
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  2. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

    Ինձ թվում է որ դուխները չի հերիքի:
    Կյանքը սրանով չպրծավ գնաց

  3. #48
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է որ դուխները չի հերիքի:
    Կյանքը սրանով չպրծավ գնաց
    Ինձ էլ ա տենց թվում...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #49
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

    ժԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ


    Շուշիի առանձակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի` մեկուսարանից ազատ արձակումն այսօր վերածվեց մեծ տոնակատարության:

    «Մենք միասին շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ամեն ինչ պետք է անենք, միասին պայքարենք, որ անազատության մեջ բոլոր գտնվողները մեկ րոպե առաջ ազատ արձակվեն»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

    Հենց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Սեֆիլյանի համակիրները նրան ՀՀ քաղաքացիությունն «շնորհեցին» եւ հանձնեցին անսովոր չափսերի ՀՀ քաղաքացու անձնագիր, որոնք իրենք էին պատրասատել: Սեֆիլյանը ստորագրեց այս անձնագրի վրա:

    Առաջին անգամ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ աղավնիները երկինք բաց թողնվեցին: Արարողություն հուզել էր նաեւ քրեակատարողական հիմնարկի աշախատակիցները: Ի դեպ նրանք Սեֆիլյանին ազատ արձակեցին խոստացած ժամից մի փոքր շուտ` 9.40-ի սահմաններում:

    Ազգային- ազատագրական երգերով եւ «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով հավաքվածները Սեֆիլյանին ուղղեկցեցին Եռաբլուր` հացադուլ հայտարարած մարտական ընկերների մոտ: Իսկ մինչ այդ «Ա1+»-ը զրուցեց Ժիրայր Սե‎ֆ‎իլյանի հետ: «Այսօր ես շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին հերթին բոլոր այն լրագրողներին, որոնք ի հեճուկս իշխանությունների` կարողացան մեր խոսքը հասցնել ժողովրդին: Անշուշտ շատ բաններ ունեմ ասելու քաղաքական զարգացումների վերաբերյալ, սակայն այդ մասին կխոսեմ մոտ օրերս ` ասուլիս հրավիրելով»,- խոստացավ Սեֆիլյանը: Սեֆիլյանին ջերմ ընդունելություն էր սպասվում նաեւ Եռաբլուրում: Նա ծանոթացավ հացադուլավորների վիճակին եւ զրուցեց նրանց հետ: «Կարծում եմ, որ մեր պայքարը տվել է իր արդյունքը` իշխանափոխությունը մեծ մասամբ կատարված է: Կարծում եմ նաեւ, որ հունիսի 20-ի հանրահավաքը կունենա իր վճռական դերակատարությունը»,- ասաց նա եւ իր շուրջ հավաքվածներին խորհուրդ տվեց կոնկրետ ժամկետներ չնշել հաղթանակի համար. «Ես չեմ կարծում, որ հունիսի 20-ով խնդիրը կլուծվի: Պայքարը կարող է 2 օր տեւել, կարող է 20 շաբաթ կամ 10 ամիս տեւել: Միեւնույն է` մենք շարունակելու ենք պայքարը»: Իսկ իրեն շրջապատած փոքրիկների համար նա ավելի պատկերավոր նկարագրեց.«Հրեշը եկել է ու նստել մեր երկրի զարգացման աղբյուրի վրա: Մենք պետք է հեռացնենք այդ հրեշին»: Ինչ վերաբերում է հացադուլն իբրեւ պայքարի միջոց ընտրելուն, ապա Սեֆիլյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հացադուլը պայքարի լավագույն ձեւը չէ, սակայն եթե մարդիկ կան, ովքեր այս ձեւն են ընտրում եւ գնում նման ծայրահեղ քայլի, ես հարգում եմ նրանց ընտրությունը եւ չի բացառվում, որ ես էլ, չընդունելով պայքարի այս ձեւը, միանամ նրանց: 2 օրից ես բոլոր պայքարողների տրամադրության տակ եմ»,- ասաց նա Սեֆիլյանի այցելությունից ոգեւորված` Եռաբլուրի հացադուլավորները «Ա1+»-ին ասացին. «Մենք Սեֆիլյանի խոսքում որեւէ փոփոխություն չտեսանք: Ինչպիսին կար, այնպիսին մնացել է: Անազատությունը որեւէ կերպ չի ազդել նրա հայացքների վրա: Եթե մենք մտադիր էինք մինչեւ հունիսի 20-ը հացադուլ հայտարարել, ապա հիմա պատրաստ ենք ավելի երկար մնալ այստեղ»: Սեֆիլյանին այսօր Եռաբլուրում դիմավորեց նաեւ հաշմանդամ-ազատամարտիկ հրազդանցի Արշավիր Բոզինյանը.«Մեզ համար իսկապես մեծ ուրախություն է մեր մարտական ընկերոջը մեր կողքին տեսնելը: Հույս ունեմ, որ մեր ուրախ օրերը կշարունակվեն նաեւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելով: Թող իշխանությունները մտածեն, որ իրենց օրերը կարճանում են, իսկ մեր երկարում»: Հացադուլավորների հետ զրուցելուց հետո Ժիրայր Սեֆիլյանն այսօր այցելեց նաեւ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ իր մարտական ընկերների շիրիմներին: Եռաբլուրում Սեֆիլյանը հրաժեշտ տվեց բոլորին եւ տուն գնաց, որտեղ նրան սպասում էին երկու որդիները, որոնցից 2- ամյա Վահագնին Սեֆիլյանը չի տեսել մոտ մեկ ու կես տարի: Ի դեպ, այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, Եռաբլուրում ներկանները Սեֆիլյանից նաեւ հետաքրրքվեցին, թե արդյոք նա չի պատրաստվում հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ. «Եթե Տեր-Պետրոսյանը ժամանակ ունենա, իհարկե, մեծ սիրով կհանդիպեմ»: Հիշեցնենք, որ Ժիրայր Սե‎ֆ‎իլյանը անազատության մեջ անցկացրեց մեկ ու կես տարի անօրինական զենք կրելու մեղադրանքով: Իսկ «անօրինական» զենքը նրան պարգեւել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հայրենիքին մատուցած ծառայության համար:

    [13:12] 09 Հունիսի, 2008
    «Ա1+»
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #50
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

    Ինձ ամենաշատը հետաքրքրում է թե արդյոք ելույթ կունենա Սեֆիլյանը հունիսի քսանին:

    Ես կարծում եմ որ շատ կարևոր է արցախյան հարցում հստակ դիրքորոշում ունեցողների առկայությունը միտինգին:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  6. #51
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցել է արդեն յոթ տարի այս թեմայի վերջին գրառումից, լիքը ջրեր են հոսել...
    Ժիրայր Սեֆիլյանը այդպես էլ չստացավ քաղաքացիություն:
    Նույնիսկ ևս մեկ անգամ բանտում հայտնվեց:
    Լավ է, գոնե չարտաքսին:

  7. #52
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցել է արդեն յոթ տարի այս թեմայի վերջին գրառումից, լիքը ջրեր են հոսել...
    Ժիրայր Սեֆիլյանը այդպես էլ չստացավ քաղաքացիություն:
    Նույնիսկ ևս մեկ անգամ բանտում հայտնվեց:
    Լավ է, գոնե չարտաքսին:
    հետո՞ , ասածտ ինչ ա

  8. #53
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    հետո՞ , ասածտ ինչ ա
    Հետո, տեսնենք հետոն, Ժիրայր Սեֆիլյանը մեկ լեվլ առաջ սլացավ քաղաքական իմաստով, տեսնենք հետոն:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական կանխատեսումներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:34
  3. Քաղաքական թոք–շոուներ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2008, 18:03
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Քաղաքական ձերբակալություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2007, 09:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •