User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Սեր և Բանականություն

  1. #31
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և բանականություն

    Երեխեք հետ եմ վերցնում սիրո մասին կարծիքներս, երկար ժամանակ չէր զանգել երեկ զանգեց ուրախությունից գլուխս կորցրել էի, դե երևի դա էլ ինձ պատիժ է որ չէի հավատում....

  2. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և բանականություն

    Մեջբերում firegirl777-ի խոսքերից
    Երեխեք հետ եմ վերցնում սիրո մասին կարծիքներս, երկար ժամանակ չէր զանգել երեկ զանգեց ուրախությունից գլուխս կորցրել էի, դե երևի դա էլ ինձ պատիժ է որ չէի հավատում....

    Երբեք մի ասա,այնպիսի խոսքեր,որ հետո կասես
    ետ եմ վերցնում,փոշմանել եմ,,,,,,
    ամենագեշ բանն է....
    ուրախ եմ քո համար

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և բանականություն

    Մեջբերում Jirayr24-ի խոսքերից
    չնայած ինձ չի ուղված, բաըց հետաքրքիր է, խնդրում եմ ասա
    որտեղ կարդամ? չեմ գտնում
    Մտիր «Գրականություն» բաժնի «Ստեղծագործողի անկյուն» ենթաբաժինը, այնտեղ այդ վերնագրով թեմա կա, որտեղ էլ դրված է այդ բանաստեղծությունը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և բանականություն.

    ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է…
    Այժմ մի նամակից հատված եմ ուզում մեջբերել… Թող ների նամակի հեղինակը, որ առանց իր թույլատվության եմ դա անում, պարզապես կուզենայի լսել ձեր կարծիքն այդ մտքի մասին…
    …Ակամա ինձ հարց եմ տալիս.«Ի՞նչ է սերը»: Աստված ասում է, որ «Սերը դա ես եմ»: Հըմմ, հետաքրքիր է, ուրեմն, երբ սիրտդ սիրում է, ապա քո մեջ ծնվում է մի մասնիկ Աստվածային, և ուրեմն այն պետք է տա քեզ երջանկություն, կյանքդ լցնի իմաստով: Արդյո՞ք դա ճիշտ է, արդյո՞ք մարդ սիրելով երջանկանում է… այդ դեպքում ի՞նչ կասես, երբ լինում են դեպքեր, որ սերն անպատասխան է և որ դրա պատճառով մարդ անգամ ինքնասպան է լինում և այլն…
    Չէ, չէ, ինչպես էլ մտածես, ոնց էլ նայես կյանքին, սերը չես տեսնի… ծիծաղելի է, ինչպե՞ս տեսնել մի բան, որ չկա, որ միայն դատարկ անուն ունի՝ ՍԵՐ, ինչպե՞ս…
    Բայց եթե այդպես է, ապա Աստվա՞ծ էլ չկա…չէ՞ ոչ «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ է»… տարօրինակ զուգադիպություն, չէ որ մենք չենք տեսնում ոչ սերը, ոչ էլ Աստծուն… Բայց այնուամենայնիվ, Աստված կա, իակ սերը՝ գուցեև, բայց եթե անգամ այն կա, ապա մարդ չի կարող այն զգալ, քանզի մարդ արժանի չի, որ նրա մեջ լինի թեկուզ մի նշույլ Աստվածային…»

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և բանականություն.

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից

    Ըստ իս՝ միանգամայն սխալ եզրակացություն... Ի՞նչ է նշանակում «... մարդ չի կարող այն զգալ, քանզի մարդ արժանի չի, որ նրա մեջ լինի թեկուզ մի նշույլ Աստվածային… »։ Հետաքրքիր է, իսկ այդ ո՞վ է որոշում՝ արժանի է թե ոչ։ Հենց թեկուզ Աստվածաշնչից (և ոչ միայն) մեզ հայտնի է, որ Աստված մարդու մեջ աստվածային սկիզբ է դրել, մարդն Աստծո ստեղծածն է, հետևաբար աստվածայինից գոնե մի նշույլ հաստատ կրում է իր մեջ։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 11.10.2007, 10:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և բանականություն.

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ըստ իս՝ միանգամայն սխալ եզրակացություն... Ի՞նչ է նշանակում «... մարդ չի կարող այն զգալ, քանզի մարդ արժանի չի, որ նրա մեջ լինի թեկուզ մի նշույլ Աստվածային… »։ Հետաքրքիր է, իսկ այդ ո՞վ է որոշում՝ արժանի է թե ոչ։ Հենց թեկուզ Աստվածաշնչից (և ոչ միայն) մեզ հայտնի է, որ Աստված մարդու մեջ աստվածային սկիզբ է դրել, մարդն Աստծո ստեղծածն է, հետևաբար աստվածայինից գոնե մի նշույլ հաստատ կրում է իր մեջ։
    Լրիվ համամիտ եմ Ան ջան, ես նրան հազար անգամ բացատրել եմ, որ սերը մարդկային ամենամեծ արժանիքն է, բայց…անարդյունք…

  7. #37
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սեր և Բանականություն

    …Ասում եք՝ Աստված Սեր է, բայց Սերն Աստված չէ՞
    Իմ կարծիքով Սերն Աստված է: Պարտադիր չի, որ դա «Աստվածաշնչում» գրված լինի, որ լինի ճիշտ: Ես բավականին երկար եմ մտածել դրա մասին ու հանգել եմ այդ եզրակացությանը…
    Սերն Աստված է: Ինձ հիմա դժվար կլինի ձեզ ավելի մանրամասն բացատրելը, թե ինչ դատողությունների հիման վրա եմ այդպես մտածում, սակայն, կարծում եմ, եթե լավ խորհեք ու հարցին նայեք փիլիսոփայի աչքերով, ինքներդ էլ հեշտությամբ կհամոզվեք:
    *
    Թե Աստծո և թե Սիրո հարցում Մարդն առաջնորդվում է Ենթագիտակցությամբ: Գիտակցությունն ընդամենը փորձում է կառավարել Ենթագիտակցության ընթացքի ուղղությունը: Սակայն, ինչպես հայտնի է ու ինչպես որ ես եմ հասկացել իմ կյանքի օրինակով, դա նրան, որպես կանոն, կամ չի հաջողվում, կամ հաջողվում է մասամբ՝ մեծ ջանքերի և այդ ընթացքում քեզ մեծ նեղություններ ու անհարմարություններ պատճառելու գնով:

    Հ.Գ.
    Սիրեք, մարդիկ, բաժանեք ձեր Սերը աջ ու ձախ, ինչքան հնարավոր է շատերին… ու ինչքան հնարավոր է մեծ «չափաբաժիններով»… դրանից այն ոչ միայն չի պակասի, այլ կավելանա… Չե՞ք հավատում… Փորձեք ու կհամոզվեք : Ես փորձել եմ : Ու էնքան լավ ա
    Սիրեք անկախ այն բանից՝ գիտակցական է այն, թե ենթագիտակցական:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. #38
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Հ.Գ.
    Սիրեք, մարդիկ, բաժանեք ձեր Սերը աջ ու ձախ, ինչքան հնարավոր է շատերին… ու ինչքան հնարավոր է մեծ «չափաբաժիններով»… դրանից այն ոչ միայն չի պակասի, այլ կավելանա… Չե՞ք հավատում… Փորձեք ու կհամոզվեք : Ես փորձել եմ : Ու էնքան լավ ա
    Սիրեք անկախ այն բանից՝ գիտակցական է այն, թե ենթագիտակցական:
    Անի ջան, լրիվ համաձայն եմ, բայց վախենում եմ, որ էն սերը շատերին բաժանելու գաղափարը շատերի կողմից կարող է լրիվ ուրիշ կերպ մեկնաբանվել... Լավ, հուսանք, որ ճիշտ կմեկնաբանեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #39
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Սեր և Բանականություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Անի ջան, լրիվ համաձայն եմ, բայց վախենում եմ, որ էն սերը շատերին բաժանելու գաղափարը շատերի կողմից կարող է լրիվ ուրիշ կերպ մեկնաբանվել... Լավ, հուսանք, որ ճիշտ կմեկնաբանեն։
    Ես էլ եմ հուսով … Կարծում եմ՝ էս էն թեման չի, որ սխալ մեկնաբանեն
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #40
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Բա մարդ բանականություն կխառնի՞ սիրո մեջ…
    Չի կարելի Սիրեք ինչքան կարող եք, եթե բանականությունը մատ խառնեց սիրո մեջ երբեք չեք սիրի… կարողա… չգիտեմ… չեմ փորձել տենց սիրել:

  11. #41
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Ես չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ ամեն կերպ փորձում սերը բանականությունից զատել, եթե դրանք սերտորեն կապված են իրար...
    Ձեզ դուր կգա՞ր, որ ձեզ փորձեին բաժանել նրանից, ում կապված եք
    Ինչքան էլ այս երկուսը փախչեն իրարաից, միևնույն է նրանք ապրում են իրար մեջ...
    Սեր, որ բանականություն չունի, նշանակում ա սիրող, որ խելք չունի...
    Ինչ խոսք. դժվար է բանակցել սրտի հետ, երբ մտքին ծեծելով են բերում նրա մոտ, բայց դե եթե զգացմունքը մտածել չիմանար, միտքն էլ սիրել չէր իմանա...
    այնպես որ հանգիստ ընդունեք ու մի բաժանեք այս երկուսին..
    Չի բացառվում որ տուն եք քանդում
    Վերջին խմբագրող՝ Ծով: 11.10.2007, 21:00:

  12. #42
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    …Ասում եք՝ Աստված Սեր է, բայց Սերն Աստված չէ՞
    Իմ կարծիքով Սերն Աստված է: Պարտադիր չի, որ դա «Աստվածաշնչում» գրված լինի, որ լինի ճիշտ: Ես բավականին երկար եմ մտածել դրա մասին ու հանգել եմ այդ եզրակացությանը…
    Սերն Աստված է: Ինձ հիմա դժվար կլինի ձեզ ավելի մանրամասն բացատրելը, թե ինչ դատողությունների հիման վրա եմ այդպես մտածում, սակայն, կարծում եմ, եթե լավ խորհեք ու հարցին նայեք փիլիսոփայի աչքերով, ինքներդ էլ հեշտությամբ կհամոզվեք:
    *
    Թե Աստծո և թե Սիրո հարցում Մարդն առաջնորդվում է Ենթագիտակցությամբ: Գիտակցությունն ընդամենը փորձում է կառավարել Ենթագիտակցության ընթացքի ուղղությունը: Սակայն, ինչպես հայտնի է ու ինչպես որ ես եմ հասկացել իմ կյանքի օրինակով, դա նրան, որպես կանոն, կամ չի հաջողվում, կամ հաջողվում է մասամբ՝ մեծ ջանքերի և այդ ընթացքում քեզ մեծ նեղություններ ու անհարմարություններ պատճառելու գնով:

    Հ.Գ.
    Սիրեք, մարդիկ, բաժանեք ձեր Սերը աջ ու ձախ, ինչքան հնարավոր է շատերին… ու ինչքան հնարավոր է մեծ «չափաբաժիններով»… դրանից այն ոչ միայն չի պակասի, այլ կավելանա… Չե՞ք հավատում… Փորձեք ու կհամոզվեք : Ես փորձել եմ : Ու էնքան լավ ա
    Սիրեք անկախ այն բանից՝ գիտակցական է այն, թե ենթագիտակցական:
    Ամեն ինչ ասելա ոնց որ եսեմ մտածում

  13. #43
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Հետաքրքիր թեմա է, բայց նորից պիտի նախ և առաջ պարզաբանվի թե ինչ է բանականությունը: Արդյո՞ք այն կա, թե մարդիք են հորինել այդ երևույթը և անուն դրել:

    Սերը…հմ… դա ես եմ, դու ես, նա է և իհարկե Աստված: Սերը դա այն է ինչ մեր մեջ կա ու ապրում է, դա այն է ինչ երբեք չի մահանա, դա ամեն գոյի սկզբնաղբյուրն է:

    Ու պետք չի մեջբերել Աստվածաշունչը, որը մարդիք են գրել, կամ մեկ ուրիշ գրքեր…
    Ուղղակի ներս նայենք ու կտեսնենք որ հարցեր չկան, ամեն ինչ պարզ է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #44
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Սեր և Բանականությու՞ն…Կյանքում առաջնորդվում ենք թե՛ մեկով, թե՛ մյուսով՝ թեև միանգամայն իրարից տարբեր բաներ են, ու մեկը մյուսին երբեմն խանգարում են Վա՜յ նրան՝ ում սիրտն ու բանականությունը կելնեն պայքարի…Այդ պայքարն աններդաշնակություն է ծնում մարդու հոգում, դժբախտ լինելու զգացողություն: Ավելի լավ է այդ եկուսը այդպես տարբեր հարթություններում էլ մնան ու երբեք չբախվեն:

  15. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր և Բանականություն

    Էրնեկ են մարդուն - ում գիտակցությունը ամբողջովին վերահսկում է ենթագիտակցությանը: Էտ մարդը չի ունենա կտրուկ և վտանգավոր անկումներ: Նա կարող է ղեկավարել ոչ միայն իրեն, այլև աշխարհը:

    Էրնեկ են մարդուն - ում ենթագիտակցությանը ամբողջովին վերահսկում է գիտակցությունը: Էտ մարդը կունենա հնարավորությում սավառնելու ու վայելելու ազատ անկման բերկրանքը: Նա կարող է զգալ ոչ միայն ինքը, այլ զգալ տալ այլոց:

    սրանց միջինը ՝ դա սովորական մարդու սովորական կյանքն է: Ստեղ անընդհատ պատահում է և առաջինը և երկրորդը: Կախված է մոմենտից, միջավայրից, ...տրամադրությունից:
    …Մի մեղադրիր: Բոլորն էլ ունեն կյանքի իրավունք: Հենց իրենց կյանքի, և ոչ թե քո:
    Մի խոսքով :

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արհեստական բանականություն
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 214
    Վերջինը: 15.10.2023, 00:39
  2. Սի՞րտ, թե՞ բանականություն
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 03.04.2021, 20:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •