Հարգարժան պարոններ~
Դուք Ձեր ԿՈՉ-ը սխալ հասցեով եք ուղարկում: Այ եթե դիմեիք Հանրապետության Գլխավոր Պարուսույցին, կամ գոնե Ծառատնկաբանին` գուցե մի կարգին պատասխան ստանայիք:
Հիմա միանգամայն լուրջ. Ինչպես Ձեզ հայտնի է ընտրություններ կեղծելը լուրջ հանցագործություն է` ուղղված ընտրողի, իմա ազգի ու պետության դեմ և դա տեղի է ունենում մշտապես ` օրը ցերեկով բոլորի աչքի առաջ: Այն օրգանը, կամ անձը, որը լիազորված է դատախազական վերահսկողություն իրականացնել երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթացի նկատմամբ, այդ թվում նաև ընտրությունների, բացեիբաց հայտարարում է.- " Դատախազությունում ընտրությունների ժամանակ տեղ գտած իրավախախտումների մասին բողոքներ և դիմումներ չեն ստացվել, ուստի մենք հիմքեր չունենք ընտրություններով զբաղվելու համար":
Ստացվում է այսպես, որպեսզի դատախազությունն իր պարտականությունները կատարի պետք է նրան ամպայման խնդրել,կամ գոնե բողոքել, իսկ դուք դա չեք արել , էլ ինչ հույսեր եք փայփայում, կարծելով թե միայն այդ ԿՈՉ-ը բավարար է, որպեսզի վերջապես մի լուրջ գործով զբաղվեն մեր հարգարժան դատախազները...