User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: ՀԱՄ-ի հայտարարությունները

  1. #16
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ինֆորմացիա ունի այն մասին, թե ի՞նչ վիճակում է գնտվում հիմա Արմեն Ավետիսյանը…
    ՀԱՄ-ի սայթում չեն գրում…
    Հայկ
    Երկարատև ապաքինումից հետո Արմեն Ավետիսյանը իրեն հիմա լավ է զգում։
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. #17
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՞մ աստծուն է դիմել թուրքահայ հոգեւորականը...


    Ապրիլի 4-ին News.am-ը լուր թողարկեց, թե «Ստամբուլահայ համայնքն իրականացրել է իր ամենամյա Մեծ Պահքի ուխտագնացությունը Կայսերի եւ Հաթայ նահանգներ՝ տեղի հայկական եկեղեցիներում պատարագներ մատուցելով:
    Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ուխտագնացությունը ղեկավարող Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի՝ Թուրքիայի համար ուղղված աղոթքը: Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկությունը հայտնում են‘«Հայկական համայնքը աղոթում է Թուրքիայի համար» վերնագրերով: Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը, Հաթայ նահանգի (Կիլիկիա) Իսքենդերունի Քառասուն մանկաց եկեղեցում իր խոսքում հետեւյալն է ասել. «Աստված, Թուրքիայի միասնությունն ու ամբողջականությունը թող չխախտվի: Թող երկրի երջանկությունն ու բարեբերությունն ավելանա եւ շարունակվի»»:

    Թե վերեւում աստված լսեր, կասեր.
    - Ո՜վ է խելքդ առել, զավակս ու երանի՜ քեզ, որ անմիտ ես, ու քանի որ խնդրանքդ անկեղծ է, պիտի կատարեմ: Յան-իդ հողի վրա ստեղծված Թուրքիան պիտի ամբողջացնեմ ու շարունակեմ դեպի յան-իդ մնացած մյուս՝ փոքրիկ մասը, որ միասնությունն ապահովեմ: Ու երջանիկ կլինի, որովհետեւ այդ միասնությունից հետո, աղոթքիդ համաձայն, բարեբերությունը կավելանա ու, աղոթքիդ համաձայն, կշարունակվի վայրի հոտը նրա: Ուղղակիորե՛ն կշարունակվի՝ քո ու քեզ պես անուշի, քո ու քեզ պես անուշ քույրերի, քո ու քեզ պես անուշ եղբայրների, քո ու քեզ պես անուշ հայրերի ու մայրերի հաշվի՛ն ու վրա՛:
    Հետո աստված տեսնելով, որ իր քմծիծաղը անուշյան «հոգեւորականը» իբրեւ գովասանք է ընկալել, կզայրանա, կպայթի, շանթ ու որոտ կարձակի, աստվածային բառապաշարն ու համբերությունը մի կողմ կթողնի ու կհորդա.
    - Տո ա՛յ հոգով աղքատ, այդ ո՜ր մի տխմարն է ազգանվանդ մեջ տառասխալ արել ու երկրորդ տառը «ն» գրել, այդ ո՜ր մի անգրագետն է այդ տառասխալով էությունդ ծածկել»:
    անուշյանը կկծկվի, կպուճուրանա, կվախենա՝ այդ ո՜վ է, մի՞թե աստված, եթե այո, ապա բարկության պատճա՞ռը որն է, չէ՞ որ իր խնդրանքը բարի է, հանուն երջանկության է ու հանուն բարեբերության:
    Աստված «հոգեւորականի» մտքերը կկարդա ու կապշահարվի:
    Ուշքի գալուց հետո կրկին կպայթի.
    - Բա ինչու՞ ես ինձ դիմում, քանի դեռ քո յան-ի ցեղը քեզ պես հոգեւոր առաջնորդներ ունի, աղոթելու պետք չունի: Առանց աղոթքի էլ թուրքը շատանում է ու բարգավաճում, ամբողջականանում է ու երջանկանում: Քանի դեռ քո յան-ի ցեղը քեզ պես «հոգեւոր» «առաջնորդներ» ունի, ապրելու... իրավունք չունի: Իսկ դրա համար աղոթք պետք չէ:
    «Հոգեւորականը» վախից ջուր կկտրի՝ է՜, բարի աղոթք չէ՞ր իր աղոթքը:
    - Տխմար, - ահավոր ամպրոպ կիջնի վերեւից,- բայց ու՞մ աստծուն ես դու դիմում:
    Ու վերեւ կելնի՝ ձեռքը հուսահատ թափ տալով:

    Արմենուհի Մելքոնյան

    Հ.Գ. - Եկեղեցիներուն զանգերը ու բոլոր օրհներգները,
    Հեգնանք մը եղան ինծի համար,
    Ու ամբոխին ծնրադրումը՝
    Հսկայ խելագարութիւն...

    Գուրգեն Մահարի

    «Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
    խայտառակություն
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  3. #18
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնագիտական տարածք է ոչնչացվում մայրաքաղաքի կենտրոնում: Մի քանի օր է արդեն՝ «Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել: Մայր աթոռի նախաձեռնությամբ այստեղ կառուցվելու է Սուրբ Աննա եկեղեցին, որը ծառայելու է նաեւ որպես կաթողիկոսի երեւանյան նստավայր»,- գրել է «Հրապարակ»-ը:
    «Նման տեխնիկայով մտնել եւ ավերել այդ տարածքը՝ բառիս բուն իմաստով հանցագործություն է, այդտեղ պետք է ձեռքերով եւ սանրերով աշխատել, այսինքն՝ պեղել ամբողջ տարածքը»,- նշված թերթի հետ զրույցում ասել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը: Նա նաեւ շեշտել է, որ եկեղեցիների կառուցման նախագծերն ընդունվում են մրցութային կարգով, ինչն այս դեպքում չի արվել:
    Նշվել է նաեւ, որ այս մասին ահազանգում են մասնագետները եւ պնդում, որ «հայկական եկեղեցիները որպես կանոն կառուցված են նախկին սրբավայրերի, հեթանոսական տաճարների հիմքերի վրա, եւ այս տարածքը եւս բացառություն չէ, այն բնագիտական հետաքրքրություն է ներկայացնում իրենից»...
    Այս մասին արձագանքել են հայկական այլ զլմ-ներ, կայքէջեր նույնպես, սակայն դեռ պետական մակարդակով արձագանք չկա:
    Մնում է եւս մեկ անգամ հիշել մեծ աղմուկ հանած՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղում եւս մեկ եկեղեցի կառուցելու Մայր աթոռի նախկին ցանկությունը, ինչին առանց մասնագետների հետ խորհրդակցելու համաձայնել էր ՀՀ կառավարությունը:
    Հանրային, մասնագիտական եւ քաղաքական աղմուկը միայն կասեցրեց եկեղեցականների՝ այդ ճարտարապետական կոթողը քանդելու մղումը եւ ահա, հիմա էլ մի նոր՝ գրեթե նույնատիպ վերաբերմունք՝ այս անգամ արդեն հին սրբավայրի նկատմամբ:
    Հիշելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի խնդրով Հայ Արիական միաբանության հայտարարությունը, ակամա մտածում ես, որ 301թ. հայարիական-հեթանոսական տաճարների եւ մատյանների ավերումն ու այրումը կարծես շարունակվում է մեր օրերում...
    Ո՞վ է ի վերջո կանգնեցնելու այս գործելաոճը, ո՞վ է հայոց երկրում պաշտպանելու հայոց արժեքներն ու սրբությունները: Ինչ է, քի՞չ են եկեղեցիները, չեն բավարարու՞մ մարդկանց եկեղեցիներ մտնելու «կիլոմետրանոց հերթերը»... Թե՞ իրենց համար կրոնական սրբություն համարվող կառույցը կարելի է ազգային սրբավայրն ավերելով կառուցել... Իսկ թուրքից, ադրբեջանցուց կամ վրացուց ինչու՞ ենք բողոքում, թե քանդում ու ավերում են մեր հնավայրերը...
    Ի վերջո կհասկանա՞նք, որ հայը 1700 տարեկան չէ միայն (այլ տասնյակ հազարամյակների պատմություն ու արժեքային համակարգ ունի), Հայաստանն էլ մի 2000 տարի առաջ չի ստեղծվել եւ բազում հազարամյակներ շարունակ աշխարհակալ թագավորներ է ունեցել...
    հերիք է ավերեք քաղաքի կենտրոնը ու մեր անցյալը
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •