User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: ՀԱՄ-ի հայտարարությունները

  1. #1
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոչ Մայր Ժողովրդին

    ՀՀ Գլխավոր դատախազ`
    պրն.՝ Աղվան Հովսեփյանին


    Հայ ժողովրդի գոյապահպանման պայմաններից մեկը հրամայաբար պահանջում է, որպեսզի ի վերջո լուծվեն Հայկական հարցն ու Արցախի կարգավիճակը, և դատարանի առջև կանգնեն մեր ազգի ապարդեիդը (ներքին ցեղասպանություն) իրականացնողները:
    Կարևորագույն այս հարցերի շուրջ Հայաստանում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպությունների անունից ներկայացվել է «Կոչ Մայր Ժողովրդին», որը 2006թ. հրապարակվել է «Ավանգարդ» (Երևան) և «Հայ-Արիներ» (Երևան) պարբերականներում, նաև՝ «Նոր Հայաստան» (2006թ. դեկտեմբերի 16, ԱՄՆ) թերթում: Սրանով նաև մամուլն է աջակցություն ցուցաբերել՝ «Կոչ»-ում առաջադրված հարցերի լուծման ուղղությամբ: Իսկ Դուք … ստանալով վերոգրյալ «Կոչ»-ը, մեզ մի անհեթեթ պատասխան ուղարկեցիք ապազգային ձևակերպումներով համեմված:
    «Կոչ»-ում առաջարկվել է. «Ստեղծել իրավական կենտրոն, որը պիտի ամփոփի 1915թ. Հայոց Ցեղասպանության բոլոր փաստերը` կազմելով ցեղասպանության զոհերի և տուժածների անվանացուցակները: Թուրքիայում և Ադրբեջանում թողած նրանց նյութական արժեքների հաշվարկներն ու այդ բոլորի հիման վրա, մեղադրական եզրակացության տեսքով, անհերքելի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ պիտի ձևակերպվի` այն միջազգային դատարան ներկայացնելու, ցեղասպանության հանցագործներին պատժելու, վնասները հատուցելու և Հայ Դատի պահանջները բավարարելու հիմնավորումով»: Իսկ «ԼՂՀ կարգավիճակի լուծման համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանության փաստը Արցախում, և այնուհետև, ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա պիտի բավարարվի ԼՂՀ-ի ինքնորոշման պահանջը` Ադրբեջանի կազմից դուրս»:



    Սույն առաջադրանքները պետք է իրականացվեն ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, մինչդեռ Դուք պատասխանեցիք, որ իբրև մեր կողմից տրված այդ «հարցադրումները հրապակախոսական բնույթի են և կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակում»: Հարց է առաջանում. իսկ ո՞վ պետք է 1915թ. Հայոց Ցեղասպանության և Ադրբեջանում հայերի ջարդերի տեղեկատվությունները «բովանդակի» ու դրանք միջազգային դատարան ներկայացնի, եթե ոչ դուք՝ դատախազ կոչեցյալներդ: Եվ եթե նման հանդգնությամբ հրաժարվում եք այդ գործից, ուրեմն ճիշտ են թուրքն ու ադրբեջանցին, որ հենց ձեր խոսքով պնդում են, թե իբրև ոչ մի տեղեկատվություն չկա հայերի դեմ կատարած իրենց վայրագությունների մասին, ուստի անհիմն են հայերի ներկայացրած մեղադրանքները, և նույն էլ ասում են ԱՄՆ-ի նախագահներն ու որոշ պետությունների ղեկավարները:
    Վերոգրյալ «Կոչ»-ը ամփոփվում է առաջարկությամբ, որ «անհրաժեշտ ենք համարում կառավարական մակարդակով իրավագիտականբ հանձնախումբ ստեղծել՝ նախորդ իշխանությունների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ապարտեիդը ամփոփելու և դրա հիման վրա նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: Դուք պատասխանում եք, որ մեր այդ հարցադրումը «վերաբերվում է ՀՀ նախկին ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությանը և կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակում հանցագործության մասին»:
    Ահա այսպես, միամիտի տեղ դրեցիք Ձեզ՝ ձևացնելով, իբր տեղյակ չեք նախորդ իշխանությունների հանցագործությունների մասին, այսինքն, դեռ պարզ չէ Ձեզ համար, թե ինչպե՞ս կանգնեցին «Նաիրիտն» ու այլ արտադրամասեր, գործարաններ ու տարաբնույթ հիմնարկներ (ու հետո թալանվեցին), ինչպե՞ս մեկ ու կես միլիոն հայերին դուրս մղեցին Հայաստանից, ինչպե՞ս խաչակրաց արշավանք ծավալեցին Հայրենական պատերազմի վետերանների (վերացրին նաև նրանց մայիսի 9-ի Հաղթանակի օրը) ու Արցախյան ազատամարտի վետերանների դեմ՝ հակադրելով նրանց երիտասարդ սերնդին, ու ինչպե՞ս դուրս մղեցին Հայ Դատի պահանջատիրությունը մեր երկրի արտաքին քաղաքականությունից՝ սիրաշահելով թուրքին, սեպ խրելով Հայաստանի և Արցախի միջև… նաև այլ հայաքանդ, Հայաստանն այսօրվա աղետալի վիճակի հասցրած կանխամտածված հանցագործություններից: Եվ ո՞վ պետք է ամփոփի հենց Ձեր գիտեցած նախորդ իշխանությունների հանցագործությունները և դրանք դատարան ներկայացնի, եթե ոչ Դուք, որպես ՀՀ գլխավոր դատախազ, լավ իմանալով, որ «Հանցագործության մեծագույն խրախուսանքը` անպատժելիությունն է» (Ցիցերոն) և «Ով պարտավոր է կանխել հանցանքը, բայց դա չի անում, նա նպաստում է դրան» (Սենեկա) ու դառնում է դրա մեղսակիցը: Եվ հենց համակարգի թողտվությամբ է, որ մեր ազգի թիվ մեկ հանցագործը` Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարական առանձնատանն է բնակվում` տասից ավելի թիկնապահներով ու դեռ ձգտում է նորից իշխանության գլուխ անցնել ու … ավարտել իր հայաքանդ գործը: Ինչևէ: «Կոչ»-ի նկատմամբ Ձեր վերոգրյալ պատասխանները միանշանակ ապացուցում են, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը կամա, թե ակամա գործում է մեր թշնամիների օգտին` վարձու, թե անվարձ, դա միչևնույնն է: Ուստի պարտավոր եք կամ վերանայել Ձեր տեսակետները կամ վայր դնել Ձեր լիազորությունները՝ հանուն արդարության:
    Հայ ժողովուրդը ոչ մեկի սեփականությունը չէ, որ նրա հետ վարվեն այնպես, ինչպես ուզում են ոմանք…:
    Սույն դիմումը համացանցային (ինտերնետ) կապով ներկայացվել է ՀՀ կառավարական ատյաններին, լրատվական միջոցներին, կուսակցություններին:



    Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան
    ՀՀ «Ցեղասպանության դեմ պայքարող վետերանների միության» նախագահ՝ Սամվել Պողոսյան
    http://www.hayary.org/index.php?opti...=227&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. #2
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    Հարգարժան պարոններ~
    Դուք Ձեր ԿՈՉ-ը սխալ հասցեով եք ուղարկում: Այ եթե դիմեիք Հանրապետության Գլխավոր Պարուսույցին, կամ գոնե Ծառատնկաբանին` գուցե մի կարգին պատասխան ստանայիք:
    Հիմա միանգամայն լուրջ. Ինչպես Ձեզ հայտնի է ընտրություններ կեղծելը լուրջ հանցագործություն է` ուղղված ընտրողի, իմա ազգի ու պետության դեմ և դա տեղի է ունենում մշտապես ` օրը ցերեկով բոլորի աչքի առաջ: Այն օրգանը, կամ անձը, որը լիազորված է դատախազական վերահսկողություն իրականացնել երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթացի նկատմամբ, այդ թվում նաև ընտրությունների, բացեիբաց հայտարարում է.- " Դատախազությունում ընտրությունների ժամանակ տեղ գտած իրավախախտումների մասին բողոքներ և դիմումներ չեն ստացվել, ուստի մենք հիմքեր չունենք ընտրություններով զբաղվելու համար":
    Ստացվում է այսպես, որպեսզի դատախազությունն իր պարտականությունները կատարի պետք է նրան ամպայման խնդրել,կամ գոնե բողոքել, իսկ դուք դա չեք արել , էլ ինչ հույսեր եք փայփայում, կարծելով թե միայն այդ ԿՈՉ-ը բավարար է, որպեսզի վերջապես մի լուրջ գործով զբաղվեն մեր հարգարժան դատախազները...

  3. #3
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման 19-ամյակը

    Սույն թվի ապրիլի 24-ին լրացավ Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման 19-ամյակը: Այս առիթով շնորհավորում ենք բոլոր հաբականներին, ովքեր առաջիններն էին կամավորական հզոր բանակ ստեղծողներից, և նույնիսկ ՀԱԲ-ի լուծարումից հետո, այլ կամավորական ջոկատներում պայքարեցին հանուն մեր սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման: Մասնակցեցին նաև հայոց կանոնավոր բանակի ստեղծմանը:
    Հավերժ փառք ՀԱԲ-ի նահատակ մարտիկներին և կազմավորման հանգուցյալ գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին:


    ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար
    ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
    http://www.hayary.org/index.php?opti...=355&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  4. #4
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    Բաց նամակ
    ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանին
    ՀՀ-ում ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի դեսպաններին,
    ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ կառույցներին



    Հարգարժան պարոնայք

    Վերջերս Հյուսիսային Իրաքում 24 եզդիների դաժան կոտորածը, շարունակական սպանություններն ու ահաբեկումները և դրանց նկատմամբ տիրող անտարբերության մթնոլորտը վկայում են այն մասին, որ եզդի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չի ապահովվում Իրաքյան կառավարության կողմից: Ելնելով տվյալ իրավիճակից` նաև հիշեցնելով այն մասին, որ եզդի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Թուրքիայի կողմից ու այդ պատճառով ցրվել է աշխարհով մեկ, փաստում ենք, որ եզդիական ինքնատիպ էթնոսը, հին հավատքն ու մշակույթը այսօր վտանգված են:
    Եզդիներին ապահով զարգացման միակ նախապայմանը համարում ենք Եզդիստան բարձր ինքնավարության օժտված միավորի ստեղծումը Հյուսիսային Իրաքում, եզդիների պատմական հայրենիքում, որտեղ բնակվում են ավելի քան մեկ միլլիոն եզդիներ: Շատ եզդիական աղբյուրներ հավաստում են, որ Իրաքի քուրդ նախագահը ճիշտ չի վերաբերվում Իրաքի եզդի հատվածին, կրոնական-իսլամական հանգամանքներից ելնելով, քանզի ավելի շատ հակված է Քրդստանի իսլամական պետություն ստեղծելուն:
    Մենք հավաստում ենք, որ մեր կոչը Եզդիստանի ինքնավարություն ստեղծելու վերաբերյալ ուղղած չէ Իրաքի արաբ ժողովրդի դեմ, որի պայքարը օտարերկրյա զավթիչների դեմ կրում է արդար բնույթ եւ մենք արդեն հայտնել ենք մեր համակրանքը արաբների ազատագրական պայքարի վերաբերյալ:
    Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` ավելի գործնական հանդես գալ եզդի ժողովրդի շահերի պաշտպանի դիրքերից միջազգային ատյաններում` աջակցելով ՀՀ եզդիական համայնքի` այս նպատակին ուղղված քայլերին: Նաև պահանջում ենք այն միջազգային կառույցներից, որոնք զբաղված են Իրաքի ժողովրդավարացումով, հանդես բերել իրական ժողովրդավարական կեցվածք և լրջորեն մտահոգվել Եզդի ժողովրդի ֆիզիկական անվտանգությամբ, և անհապաղ միջազգային հարցերի օրակարգ մտցնել Եզդիստանի հարցը:
    Մենք սա կարևորում ենք հատկապես, քանի որ փորձ է արվում ստեղծել Քրդստան պետություն` մասնատելով Իրաքը և հարևան երկրները: Նախատեսվում է, որ այդ Քրդստանի մեջ է մտնելու նաև Արևմտյան Հայաստանը, ուստի սա պետք է մտահոգի նաև մեր իշխանություններին:



    Հայ Արիական Միաբանություն
    20.06.2007թ.
    http://www.hayary.org/index.php?opti...=378&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    Եզդիներին ապահով զարգացման միակ նախապայմանը համարում ենք Եզդիստան բարձր ինքնավարության օժտված միավորի ստեղծումը Հյուսիսային Իրաքում, եզդիների պատմական հայրենիքում, որտեղ բնակվում են ավելի քան մեկ միլլիոն եզդիներ:
    Ամբողջ աշխարհ նստած սպասում էր, թե դուք ինչ եք համարում...

  6. #6
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    Արտգեո եթե դու ասելիք չունես ապա ոչ մեկ քեզ չի ստիպում ինչ որ բան գրելու համար մի բան գրես:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  7. #7
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    ՀԱՄ-ի կայքում կարդացեք նոր նյութեր

    1. Բուն Հայկյան Օրացույցի 4500 ամյակը

    2. Նոր հոդվածներ Լուսանցքից Հայաստանում տիրող ապազգային մթնոլորտի վերաբերյալ

    http://www.hayary.org/index.php?opti...=424&Itemid=56

    3. Նաև կարդացեք հին հայկական Հեթանոսական Տոների վերաբերյալ մեծ հոդվածը

    http://www.hayary.org/index.php?opti...=414&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  8. #8
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոչ Մայր Ժողովրդին

    Կարդացեք Արմեն Ավեսիսյանի հոդվածը

    Տիեզերքում ոչինչ հենց էնպես չի կատարվում:Նույնն է նաեւ Երկրի վրա: Նույնն է նաեւ մարդկության մեջ առկա եւ ակնկալվող փոփոխություններում ու իրադարձություններում: Ոչինչ հենց էնպես չի կատարվում:Այժմ անցնենք բուն թեմային: Ինչու՞ է միջազգային մակարդակով աշխուժացել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը: Ինչու՞ ավելի քան 20 պետության եւ միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսքան աղմուկ չէր հանել, ինչքան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի թիվ 106 բանաձեւը: Գուցե բացառություն էր միայն Ֆրանսիայի պարագան, եւ դա էլ իր բացատրությունն ունի, քանզի այն ստացավ օրենքի կարգավիճակ, որպիսին նույնիսկ Հայաստանը չունի…Եվ վերջապես ինչու՞ է մեղավոր մարդկությունն այսքան «անմեղացել» կամ «անմեղանալու» ճանապարհը բռնել: Խոսքը մեղավոր մարդկության մասին է, ոչ՝ անմեղ, որն առանց այլեւայլության ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ որոշ պետությունների խորհրդարանների մակարդակով: Իսկ այդ մեղավորները՝ ներկայիս հզոր տերությունները, դեռ 1915թ. լռության մատնեցին Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ լռելով (որոշներն էլ հրահրելով) նպաստեցին ու մասնակցեցին դրա իրականացմանը (անհատների մասնակի բացառությունները անհատական էլ մոտեցում է)... Հիմա բարիացե՜լ ու բարոյականացե՜լ են:
    Ո’չ, ամենեւին ո’չ:

    Ընդդիմախոսներս էլի կասեն, թե լավ բանն էլ չեմ ընդունում ու հակադրվելու մոլուցք ունեմ: Սա նրանց «հաղթաթուղթն» է: Հետո... տարիներ անց կարտահայտեն այն մտքերը, որոնք կներկայացնեմ ստորեւ: Ինչպես օրինակ, այսօր արդեն արիական տեսությունը, թաքնված հրեաների ու մասոնների, համասեռականների թեմաները նույնիսկ զլմ-ներին չեն զարմացնում: Ինչեւէ: Նախ մի քանի հարցադրումներ անենք ինքներս մեզ: Ինչու՞ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը հատկապես՝1. Եվրախորհուրդը,2. Ֆրանսիան,3. Ռուսաստանի Դաշնությունը:Եվ ինչու՞ է ԱՄՆ-ն բռնել ճանաչման ճանապարհը, իսկ հրեական լոբբին ու կազմակերպություններն այս անգամ «անցել են» հայերի կողմը:1. Եվրախորհուրդը միշտ էլ Թուրքիային Եվրոպական համագործակցությունից հեռու պահելու նպատակ է ունեցել եւ, ի թիվս այլ հիմնահարցերի, ինչպիսիք նաեւ քրդական եւ Կիպրոսի մի մասի բռնազավթման խնդիրներն են, Հայոց ցեղասպանությունն էլ Եվրոպական Խորհրդի որոշումներում ամրագրեց որպես խոչնդոտ Թուրքիայի՝ ԵԽ-ին անդամակցության: Եվրոպան արդեն տեսել է թուրքական վտանգն ու բարբարոսությունները եւ կրկին չի գնա դրան ընդառաջ, հատկապես, որ թուրքական տարրն արագ բազմանում է եվրոպական մի շարք երկրներում ու դառնում ներքին անկայության գործոն:2. Ֆրանսիան ունեցել եւ ունի գերտերություն լինելու խնդիր, ուստի Մերձավոր Արեւելքի ու Հայկական լեռնաշխարհ-Կովկասի՝ համաշխարհային նշանակության այս հզոր խաչմերուկում (Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող) ազդեցություն ունենալը մշտառկա խնդիր է: Այս խաչմերուկին (աշխարհաքաղաքական դիրքին, ռազմա-տնտեսական հանգրվաններին, բնական հարստություններին ու ճանապարհային ենթակառուցվածքներին) տիրողը տիրել է աշխարհին բոլոր ժամանակներում ու այսօր էլ սա իրողություն է: Իսկ Թուրքիայի մասնատումը ի դեմս Ֆրանսիայի՝ Եվրոպայի համար լավագույն պայմանը կլինի տարածաշրջանում նոր իրողություններ ստեղծելու եւ իր դերն ու նշանակությունը ամրապնդելու համար: Քանզի հատկապես ներկայիս Թուրքիայի տարածքով են դեպի Եվրոպա անցնում գրեթե բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքները, գումարած սեւծովյան տնտեսական համագործակցության մեջ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների կարեւորությունը:3. ՌԴ Պետդուման եւս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարեւորեց աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված ու այն ճանաչելով «սառեցրեց», մինչեւ այն գործադրելու անհրաժեշտություն առաջանա: Խոսքը կրկին տարածաշրջանային ծավալումներին է վերաբերում: Սակայն, Ռուսաստանը մի այլ բանով փոխհատուցեց Թուրքիային՝ երկարաձգելով 1916թ. մոսկովյան ռուս-թուրքական պայմանագիրը, որում ոտնահարված են հայության շահերը…Իմիջիայլոց նշենք, որ ՀՀ-ում պետականորեն (թեեւ աներեւույթ)՝ հասարակական ու քաղաքական ուժերի կողմից առաջ է քաշվում հիշյալ ռուս-թուրքական եւ դրանից բխած Կարսի պայմանագրերի ու Սեւրի դաշնագրի վերանայման հարցը…Եվ ահա, Մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները՝ Իրաքի պատերազմն ու Իսրայել-Պաղեստին, Իսրայել-Լիբանան նոր հակամարտությունները, ԱՄՆ-ին էլ համոզեցին, որ Թուրքիան լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, այնուամենայնիվ, տարածաշրջանային գերտերությանը հարիր կեցվածք է դրսեւորում ու այլեւս անկանխատեսելի է իր կերպով, հատկապես, երբ Թուրքիայում արդեն մեծ տեղ են տալիս մահմեդական արմատականությանը: Երբ Ռուսաստանն ու Եվրոպան հիմնականում հետ քաշվեցին Մերձավորարեւելյան թնջուկի կարգավորումից, այն թողնելով ԱՄՆ-ին, այս երկիրը հիմնավորապես զգաց մահմեդական աշխարհի առանձնահատկությունների ծանրությունը: Այն է՝ հարյուր միլիոնավոր դոլարների ծախսը կարող է մեկ րոպեում ի չիք դառնալ՝ եթե սուննի կամ շիա հոգեւոր առաջնորդը մի օր պարզապես ջիհադի կոչ անի ընդդեմ Արեւմուտքի: Ակնհայտ է, որ մոտ ապագայում սա սպառնում է նաեւ Թուրքիային, որին որեւէ պարագայում Եվրաընտանիք չեն թողնի մտնել, եւ այնժամ ԱՄՆ-ի ռազմահանգրվաններն ու հարյուրավոր միլիոնների ներդրումները «բումերանգի» պես կհարվածեն հենց իրենց, ինչպես դա եղավ Աֆղանստանում, ինչպես լինում է Իրաքում, ինչպես դեռ լինելու է մասնատված Հարավսլավիայի անկախացած երկրներում:Տարիներ առաջ ՄԱԿ-ում նույնպես քննարկվել են (սա պարբերական բնույթ է կրում) աշխարհի վերաձեւման հնարավորությունները, կազմվել են քարտեզներ՝ պատմական արդարության եւ էթնիկ առկայությունները հաշվի առնելով նաեւ, ու այդ քարտեզներում գրեթե միշտ առկա է Թուրքիայի մասնատումը:Այո’, մահմեդական համարվող երկրներն ավելի վերահսկելի են, եթե իշխանություններն ընդգծված արեւմտամետ են, սակայն, դա կարող է ժամանակավոր բնույթ կրել՝ առաջին իսկ հարմար առիթի դեպքում արագորեն փոխելով իր «քաղաքակիրթ» բնույթը: Իսկ քրիստոնեական համարվող երկրներն ավելի վերահսկելի ու կանխատեսելի են բոլո’ր դեպքերում, եթե նույնիսկ արեւմտյան քաղաքակրթությունը հակառակորդներ ունենա նման երկրներում: Սա լրջորեն խորհելու տեղիք է տալիս: Աշխարհիկ Թուրքիան կարծես թե նման մի պետություն էր, որը բավարարում էր ե’ւ ԱՄՆ-ին, ե’ւ Եվրոպային, ե’ւ Իսրայելին, ինչ-որ տեղ նաեւ Ռուսաստանին, բայց տարածաշրջանային «գերտերության» կամայականությունները (ինքնուրույնության դրսեւորումները), համաթուրանական նկրտումները եւ մահմեդականացման տանող քաղաքականությունը զգուշավորության են մղում վերոնշյալ երկրներին: Տարածաշրջանում Քրդստան ստեղծելու ծրագիրը նույնպես կամուկացի պատճառներ ունի, որն էլի առնչվում է մահմեդականության խնդրին: Չնայած քրդերը պնդում են, որ միայն իրենք են, որ «իսլամը չեն արմատականացրել», այնուամենայնիվ, դա էլ վստահություն չի ներշնչում, չնայած բոլորն էլ հասկանում են, որ նախատեսվելիք Քրդստանը առավելապես հրեական-արեւմտամետ պետություն է լինելու: Բայց դե ի վերջո քրդեր են բնակվելու հիմնականում եւ կրկին ծագում է միլիոններ ծախսելու եւ մի արմատական հոգեւոր առաջնորդի կոչով դրանք կորցնելու հանգամանքը… Գուցե Արեւմուտքը խաղարկի երկու տարբերակներն էլ՝ Քրդստանի ստեղծման ու Հայաստանի որոշակի ծավալման՝ իհարկե իրենց ծրագրերի ապահովության համար: Ահա այստեղ է, որ կարեւորվում է քրիստոնեական համարվող Հայաստանի դերը տարածաշրջանային թնջուկը կարգավորելու գործում: Հայերի հանգամանքը ձեռնտու է նաեւ այն առումով, որ կա բարիդրացիականության գործոն Մերձավորարեւելյան արաբական աշխարհի ու Իրանի հետ, ինչը լրացուցիչ կարգավորիչ գործառույթ կբերի տարածաշրջանային հարցերին եւ կա թշնամական գործոն Թուրքիայի հետ, ինչն էլ կործանիչ կերպով կնպաստի Թուրքիայի մասնատմանը: Հայկական գործոնը (Արցախի հարցը) մեծապես նպաստեց նաեւ Խորհրդային Միության փլուզմանը: Եվ սա փորձված տարբերակ է: Սակայն վտանգավոր է նաեւ, քանի որ հայրենիքի գաղափարի շուրջ միավորված հայերը անկասելի են նույնիսկ երկրաշարժի կամ պատերազմի հրահրման ժամանակ: Եվ գուցե համախմբված հայերն ավելի շատ տարածքների վերատիրեն, քան նախատեսված է «վերցնել» Թուրքիայից: Այսպես եղավ նաեւ Արցախյան պատերազմում, երբ ազատագրվեց ավելի շատ տարածք, քան նախատեսել էր Արեւմուտքը՝ ԽՍՀՄ-ը քանդելու ճանապարհին…Ուստի, կարծում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կհաջորդի նաեւ «հատուցման» փուլը: Իհարկե սա լավ է եւ իհարկե մենք պետք է նպաստենք դրան, բայց հասկանալով, որ ցեղասպանության փաստը խաղ դարձրած երկրները պիտի հաշիվ տան մեզ եւ հաշվարկեն նաեւ մեր շահերը: Կամ էլ մենք պետք է ընթացքում ճիշտ կազմակերպենք մեր քայլերը եւ հակաքայլերը:Ինչեւէ, Թուրքիայի մասնատումն արդեն ընթանում է:1. Աշխուժացվել են քրդական անջատողական շարժումները ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքում եւ Սիրիայում: Կա նաեւ Օջալանի միջազգային դատավարության հեռանկարը:2. Թուրքիային մղում են հակաարեւմտյան քաղաքական քայլերի եւ Իրաք ներխուժելու զինված արկածախնդրության:3. Հրանտ Դինքի սպանությամբ այժմեականացվեց Հայոց ցեղասպանության հարցը եւ նկատելիորեն շոշափվեց հայկական գործոնի դերը: 4. Հայկական գործոնը լրացուցիչ ուժեղացվեց ծպտյալ հայերի հարցի արծարծմամբ: Այո’, Թուրքիան ներսից պայթեցնելու լավագույն երկու գործոնները հայկական ու քրդական հարցերն են: Սրանք Արեւմուտքին ձեռնտու են նաեւ այն առումով, որ երկուսն էլ հակաթուրքական լինելով, միեւնույն ժամանակ հակադիր են միմյանց: Քրդստան կոչվող պետության սահմանները, ըստ որոշ նախագծված քարտեզների, ներառում են նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքը: Այսինքն՝ Արեւմուտքը վախենում է մի նոր տարածաշրջանային գերտերության առաջացումից ու փորձելու է հակակշիռներ ստեղծել: Ահա այստեղ էլ այն վտանգն է, որը հակասում է մեր շահերին: Եթե մի պահ պատկերացնենք, որ Արեւմտյան Հայաստանի տարածքը տալիս են մեզ միլիոնավոր քրդերով բնակեցված եւ Քրդստան էլ չի ստեղծվում, ապա դժվար չէ կռահել, որ հայերի ինքնուրույնության դրսեւորման դեպքում ինչպես վեր կբարձրանա քրդական ինքնավարության հարցը: Կարող է ծագել տրամաբանական հարց՝ իսկ ու՞ր պիտի գնան քրդերը: Այս հարցն էլ իր արծարծումը կգտնի ծպտյալ հայերի բացահայտման համապատկերում… ..........
    http://www.hayary.org/index.php?opti...=439&Itemid=56

    Պատրա՞՞ստ ենք մենք մեր հողերին վերատիրանալու և այնտեղ արժանապատիվ ու հզոր Հայաստան կերտելու
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  9. #9
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ Արիների հայտարարությունը

    Ընթացքի մեջ է ՀՀ նախագահի ընտրության նախընտրական արշավը: ՀՀ նախագահ ընտրվելու համար առաջադրված 9 թեկնածուներն էլ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նպատակները:

    Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀԱՄ Երեւանի քաղաքային ու մարզային խորհուրդների հետ քննարկել է բոլոր թեկնածուների առաջադրման նպատակներն ու ծրագրային դրույթները, նման քննարկումներ արել են նաեւ «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունները: Սույն հայտարարության համար հաշվի են առնվել նաեւ ՀՀ նախագահի 9 թեկնածուների անցյալն ու ներկա գործունեությունը:

    Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար խորհուրդները հայտնում են, որ բոլոր թեկնածուներն էլ իրապես ունեն լավ ու վատ կողմեր, կատարած գործեր ու սխալներ, սակայն բոլորն էլ հեռու են ինչպես հայ-արիների դավանած, այնպես էլ ճշմարիտ ազգայնական գաղափարախոսությունից, ինչն էլ նախ եւ առաջ պատճառ է հանդիսացել երկար ժամանակ ուսումնասիրելու առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերն ու ասելիքը, որն ամփոփվել է հունվարի 30-ի ՀԱՄ ԳԽ ընդլայնված նիստում, որին մասնակցել են «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները: Եվ ըստ այդմ՝

    Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները որոշել են.

    1. Չսատարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 9 թեկնածուներից ոչ մեկին:

    2. Չսատարելու պարզաբանումը ներկայացնել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով՝ հայտարարությամբ:

    3. Հանձնարարել՝ Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների անդամներին եւ համակիրներին, մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանը, տեր լինելով սեփական ձայնին, դեմ քվեարկելով բոլոր թեկնածուներին:

    Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները պարզաբանում են, որ չեն սատարում՝

    1. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով անցյալում նրա թույլ տված կործանարար սխալները, ինչի հետեւանքով կազմալուծվել եւ թալանվել է ՀՀ տնտեսական համակարգը, մասնավորեցման անվան տակ մեջ-մեջ է արվել ազգի սեփականությունը, ապազգայնացվել են հատկապես գաղափարական, քաղաքական, իրավական համակարգերը, օրենքները: ՀՀՇ-ական իշխանության ժամանակներում սկիզբ դրվեց արտագաղթի մղող, հայահալած եւ օտարասիրական, նաեւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցում զիջողականության տանող ներքին ու արտաքին քաղաքականությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողությունը բավարար պայման չէ հայ-արիների համար՝ նրան հավատալու ու սատարելու, մանավանդ, որ առաջին նախագահի քաղաքական հենարանը գրեթե նույնն է կամ լրացված է հիմնականում իրենց քաղաքականապես սպառած ՀՀՇ-ական ու ընդդիմադիր համարվող այլ գործիչներով: Սակայն, սույն հայտարարությունն ստորագրած կազմակերպությունները ողջունում են ՀՀ քաղաքական դաշտում այս նոր ընդդիմության հայտնվելու փաստը, ինչն իրապես կարող է ներքին ճնշիչ լծակ դառնալ ապագա իշխանությունների համար կամ՝ կազմելով իշխանություն, կարող է համարժեքորեն դիմակայել ապագա ընդդիմադիրների մեծ բանակին:

    2. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի ոչ ազգանպաստ ներքին քաղաքականությունը: Առավել վտանգավոր ենք համարում, երբ ազգայինից ու ազգայնականությունից խոսող քաղաքական այս ուժը նկատելի վարկաբեկման է տարել հենց նույն ազգայինն ու ազգայնականը: Մեկ բան է ցեղակրոնությունից ու ազգային նվիրյալ Նժդեհից խոսելը, լրիվ այլ բան՝ ազգային տնտեսությունը փոշիացնելը, կուսակցության ու նրան կից վերնախավի շահերին հարմարեցնելը, այն քաղաքական նպատակներով օտարին նվիրաբերելը, նաեւ կրթական, լեզվաքաղաքական ու սոցիալական ոլորտներն ապազգայնացնելը, կաշառակերությանը նպաստելը եւ հովանավորելը, սոցիալական եւ իրավական անարդարությունը խթանելը, ծայրահեղ աղքատության համապատկերին մի քանի մեծահարուստների համար պետություն կառուցելը: Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական հենարանը որեւէ հույս չի ներշնչում, թե վերոթվարկյալ արատները կվերանան նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ինչքան էլ այս թեկնածուի ծրագրերն իրատեսական թվան:

    3. ՀՅԴ առաջադրած Վահան Հովհաննիսյանին՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՀՅԴ կառույցի իշխանության մաս կազմելու եւ ՀՀԿ-ի հետ առկա իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը բաժնեկցելու հանգամանքը: ՀՅԴ-ն հատկապես վարկաբեկվեց սոցիալական ու կրթական համակարգերն ավերելու եւ օտարահպատակ դարձնելու, դրանցում եւ առողջապահության համակարգում կաշառակերությանը կամա թե ակամա նպաստելու, ազգին սոցքարտերի անվան տակ համարակալելու գործունեությամբ, ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությամբ հակասոցիալիստական ու հակազգային բազմաթիվ որոշումների կողմ քվեարկելու քաղաքականությամբ: Այս դեպքում նույնպես մեծ հարված է հասցվել հայկական ազգային-ազգայնական գաղափարախոսությանը՝ ի դեմս ՀՅԴ-ի խեղված ներքին քաղաքականության:

    4. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ հաշվի առնելով ՀՀՇ-ական իշխանության օրոք նրա վարչապետությամբ նախաձեռնված եւ մասնավորեցման անվան տակ իրականացված թալանը, այս մասին նրա տված ոչ ճշմարիտ ու ամբողջական պարզաբանումը եւ հետագայում ընդդիմության համախմբման նպատակով պարբերաբար կատարվող քայլերի անտեսումը, անձնական նկրտումներին տուրք տալու հանգամանքը:

    5. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ հաշվի առնելով ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ նրա ղեկավարի նախկինում ՀՀՇ-ական իշխանությանը երկրպագելու, այնուհետեւ ներկայիս իշխանությունների հետ «փայատիրական» սկզբունքով աշխատելու, բայց պատասխանատվությունից խուսափելու նպատակով այսօր ընդդիմություն խաղալու հանգամանքը: Լինելով ՀՀ ԱԺ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների հետ դեռ պատասխան ունի տալու ազգին՝ ապազգային օրենքների ընդունման ու դրանք մեր կյանքում՝ հաճախ օտարների պատվերով կիրառելու համար, հատկապես՝ եռաիշխանական համակարգով ՀՀ սահմանադրական փոփոխությունները եվրապարտադրմամբ անցկացման համար:

    6. ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին՝ հաշվի առնելով նրա տեսակետների ու նպատակների անհամատեղելիությունը հայ-արիական, դասական ազգայնական, ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հետ, ինչպես նաեւ Տիգրան Կարապետյանի կերպարի անհամապատասխանությունը մեր պատկերացրած ՀՀ նախագահի կերպարին:

    7. ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանին՝ հաշվի առնելով նրա կերպարը, վերամբարձ ու անձնակենտրոն վտանգավոր ինքնությունը եւ մշտապես սին ընդդիմադիր լինելու ու ըստ նպատակահարմարության իշխանություններին օժանդակելու փաստը:

    8. ԱՀԿ նախագահ Արամ Հարությունյանին՝ հաշվի առնելով նրա քաղաքական դաշտում ընտրությունից ընտրություն երեւալու անհեռանկար քաղաքականությունը եւ, ըստ այդմ, անհիմն առաջադրումը:

    9. Անկուսակցական Արման Մելիքյանին՝ հաշվի առնելով այս թեկնածուի որեւէ կերպ չփաստարկված առաջադրումը եւ իր այս քայլով, հավանաբար, զուտ անձնական ճանաչողության նկրտումներ հետապնդելը:


    Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ նախընտրական ու ընտրական կեղծիքներից, ընտրակաշառքներից եւ այլ անօրեն գործողություններից, ինչպես նաեւ՝ հետընտրական «գունավոր» շահարկումներից:



    Հայ Արիական Միաբանություն,
    «Ուխտ Արարատի» (ASALA-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միություն,
    «Հանուն Հայրենիքի» կազմակերպություն
    31.01.2008թ.-Երեւան
    http://www.hayary.org/index.php?opti...=515&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  10. #10
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Արիների հայտարարությունը

    Անդրադառնամ միայն Մանուկյանի դրվագին։

    Այդ մարդու կազմակերպած սեփականաշնորհումը ՀՈՂԻ սեփականաշնորհումն էր, որի շնորհիվ գյուղատնտեսական արտադրանքը համարյա ամբողջությամբ սկսեց ապահովվել Հայաստանը ինքը իր համար ու նեմուծման անհրաժոըտությունը չկար։

    Դրա շնորհիվ հնարավոր սովը պատերազմի տարիներին մեղմվեց։

    Այս մերկապարանոց ճիչը, ոչ միայն անհիմն մեղադրանքներ է ներկայացնում թեկնածուներին, այլ ուղղակի անպաատասխանատու հայտարարություն է մի ուժի, որը դրանով ցույց է տալիս, որ ՈՒՆԱԿ չէ ժողովրդին որևէ բան առաջարկելու, քաջ գիտակցելով, որ ժողովրդի մեջ կա ազնվորեն այս կամ այն թեկնածուին քվե տվողների մեծ զանգված, ինչը նշանակում է, որ ժողովուրդը ընտրություն է անելու և պետք է միայն կողմնորոշվել, թե որ ժողովրդական մասսաների կողմնակից են ու դրանից ելնելով այն թեկնածուին պաշտպանեն, որին այդ մասսաներն են կողմ։

    ԱՊԵ ՅԱՆ ՏՎԵՔ ՄԵԶՆԻՑ - տխմար երեխայական հայտարարություն։

    ՈՒնակ չեք կողմնորոշվելու լռեք։ Իսկ եթե կա մի թեկնածու,թեկուզ այս առաջարկվողներից դուրս, նրա անունը պետք էր տալ, ինչպես սովետական ժամանակ մարդիկ գնում թերթիկի վրա գրիչով ավելացնում էին նոր թեկնածուի անուն, քանի որ իրենց ուզածը ուրիշն էր, բայց առնըվազն նրանք կողմնորոշելու ունակ էին։

  11. #11
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Արիների հայտարարությունը

    Այդ մարդու կազմակերպած սեփականաշնորհումը ՀՈՂԻ սեփականաշնորհումն էր, որի շնորհիվ գյուղատնտեսական արտադրանքը համարյա ամբողջությամբ սկսեց ապահովվել Հայաստանը ինքը իր համար ու նեմուծման անհրաժոըտությունը չկար։
    Դրա շնորհիվ հնարավոր սովը պատերազմի տարիներին մեղմվեց։
    Մերկապարանոց հայտարարություն , ոչ մի փաստի վրա չհիմնված հայտարարությունը հենց սա է:
    Հայաստանը ոչ միայն այն ժամանակ այլ նաև այսօր էլ չի կարողանում ապահովել իրեն սննդամթերքով: Ցորենի կեսը ներմուծվում է: Կարագ , կաթնամթերք ու նույնիսկ ձուն ներմուծվում է: Բազմաթիվ լքված տարածքներ, չմշակվող հողեր, ևս մի քանի չոր ու անբարենպաստ տարի ու Հայաստանը նույնիսկ մրգեր չի կարողանա ապահովել ինքն իր համար:
    Հողի սեփականաշնորհումից հետո , գյուղատնտեսական արտադրությունը կտրուկ ընկավ, վերցրեք պաշտոնական տվյալները նայեք:
    Իսկ սով չեղավ որովհետև Ժողովրդի մեկ քառորդը համարյա մի երկու տարվա մեջ երկրից փախավ ու իր գլխի ճարը տեսավ այլ տեղերում, իսկ մնացածներին էլ սկսեց օգնել ինչով որ կարող էր:
    Հետո բացի դրանից այդ ժամանակ Հայաստանում դեռ թալանելու շատ բան կար, այդ ժամանակ Հայաստանը արտահանում էր մետաղի ջարդոն, ընդհուպ մինչև 90-ականների վերջը դեռ մետաղի ջարդոնով էր Հայաստանը ապահովում իր արտաքին բալանսի մի մասը:


    Այս մերկապարանոց ճիչը, ոչ միայն անհիմն մեղադրանքներ է ներկայացնում թեկնածուներին, այլ ուղղակի անպաատասխանատու հայտարարություն է մի ուժի, որը դրանով ցույց է տալիս, որ ՈՒՆԱԿ չէ ժողովրդին որևէ բան առաջարկելու, քաջ գիտակցելով, որ ժողովրդի մեջ կա ազնվորեն այս կամ այն թեկնածուին քվե տվողների մեծ զանգված, ինչը նշանակում է, որ ժողովուրդը ընտրություն է անելու և պետք է միայն կողմնորոշվել, թե որ ժողովրդական մասսաների կողմնակից են ու դրանից ելնելով այն թեկնածուին պաշտպանեն, որին այդ մասսաներն են կողմ։
    Տպավորություն է, որ դուք ապրում եք ինչ որ այլ Հայաստանում, իսկ մենք այլ:
    Ինչ է նշանակում, ժողովուրդը ընտրություն է անելու՞: 1995-ից հետո բացի մի քանի բացառություններից ժողովրդի ընտրությունը համարյա թե միշտ անտեսվել է ու խեղաթյուրվել: Ժողովուրդը միշտ էլ ընդվզել է նման կարգերի դեմ, բայց չի գտնվել այն ուժը որը իսկապես կարողանար այդ ժողովրդի ալիքը ուղորդել դեպի հաղթական կառուցողական ուղի: Շեշտում եմ դեպի Հաղթական կառուցողական ուղի:
    Իսկ դեպի դեստրուկտիֆ ուղի ամեն փողոցային լյումպեն էլ կարող է մարդկանց տանել , դրա համար մեծ խելք պետք չի:
    Իսկ ձեր կոչը պաշտպանել այն թեկնածուին որին իբր ամենաշատը կաջակցի ժողովուրդը, ոչ մի քննադատության չի դիմանում: Նախ ոնց է որոշվում ու՞մ է աջակցում ժողովուրդը, ըստ միտինգում հավաքված մարդկանց քանակով, թե ըստ ԿԸՀ-ի կողմից նկարված թվերով, թե նրանով թե մամուլում ում օգտին է մեծ հիստերիա բարձրացել:
    Նախ դա, իսկ հետո պետք է հասկանալ մի հստակ բան: Ժողովուրդը չի ընտրում մարդկանց այլ այն նպատակները որ խորհրդանշում է տվյալ մարդ: Օրինակ 96-ին ժողովուրդը իր վստահության քվեն տվեց Վ. Մանուկյանին, իսկ 2003-ին արդեն Մանուկյանի էրեսին նայող էլ չկար:

    Այնպես որ մարդուն պաշտպանելուց առաջ, պետք է հասկանալ այդ մարդուն ինչու է վստահության քվե տալիս ժողովրդի մի հատվածը:

    ՈՒնակ չեք կողմնորոշվելու լռեք։ Իսկ եթե կա մի թեկնածու,թեկուզ այս առաջարկվողներից դուրս, նրա անունը պետք էր տալ, ինչպես սովետական ժամանակ մարդիկ գնում թերթիկի վրա գրիչով ավելացնում էին նոր թեկնածուի անուն, քանի որ իրենց ուզածը ուրիշն էր, բայց առնըվազն նրանք կողմնորոշելու ունակ էին։
    Իսկ ինչ գիտեք թե մենք այդպես չենք անելու՞: Կգնանք ու թերթիկների վրա կգրենք այն ինչ որ պետքն է:
    Վերջին խմբագրող՝ Հայարիացի: 01.02.2008, 12:26:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  12. #12
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Արիների հայտարարությունը

    Փաստ նրանում է, որ Մանուկյանի կողմից կազմակերպած ՀՈՂԻ սեփականաշնորհումը կասկածում եմ, որ մարդիկ կգտնվեն, որ սխալ են համարում, բայց տեսնում եմ, որ նման մարդիկ ամեն դեպքում գտնվում են – դե ինչ համարենք, որ հարցը հետագա ապաշնորհության հետևանք է, որ ոչ բոլոր մարդիկ կարողացան դրանից օգտվել ու լավագույնը այդ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ կորզել։ Բայց որ այդ հիմնարար քայլը քական դեր խաղաց պատերազմի տարիներին ես կասկած չունեմ, չսեփականաշնորհեին հողերը գյուղացիներին, ինչպես շատ ճիշտ ինքշ Մանուկյանն է նկատել, դրանից էլ ինչպես շատ թալանված գործարանների նման, բան չեր մնա։

    Պաշտոնական տվյալներն էլ բերել եմ գյուղ արտադրությունը 90ականներին 98 տոկոսով տեղական էր, այն որ դա բավարար չէ այսօր ու մարդկանց ավելին է պետք ու ներմուծում են, դա լրիվ ուրիշ խոսակցություն է Վազգեն Մանուկյանին բոլորովին չառընչվող։

    Իսկ որ պնդումներ էք անում ինչ որ առօրյա հարցերի մասին, ինչ որտեղից Հայաստանը ներմուծում է, ինչ կապ ունի 90-91ին Վազգեն Մանուկյանի վարչապետության հետ՞

    Իսկ, որ կային թալանողներ – է դրանք երբ չեն եղել՞ Թալանողի ձեռքը վարչապետը պիտի բռներ՞, ուզում էր անել, տեսան որ նրա իշխանությունը մեծանում է, ամեն տեսակի կեխտ խաղի մեջ գցեցին ու որ տեսավ Մանուկյանը, որ բռնողները գործի մեջ փայ են ստանում փոխանակ բռնեն ու դրանց ամենաբարձր մակարդակներով հովանավորում են Մանուկյանը դուրս եկավ այդ իշխանությունից։

    Բարդել նրա վրա, թե նա մեղավոր էր սեփականաշնորհման հետևանքների համար, մերկապարանոց արտահայտություն է։ Իսկինքնին սեփականաշնորհումները հարցականի տակ դնելը, արդեն գաղափարական մեղմ ասենք հակասություն է հայ մարդու մտածողության հետ։
    Այստեղ եթե սեփականաշնորհման գաղափարին դեմ լինելուց է, որ Մաուկյանին չեք աջակցում, ապա ուրախ եմ, որ դուք նրան չեք աջակցում, ես չէի ցանկանա, որ նրա աջակիցների շարտքում սեփականաշնորհմանը դեմ մարդիկ լինեն ու նրանց աջակցության համար Մանուկյանը պարտավորություններ վերցնի։

    Ամեն ինչ պետք չէ մի նժարի դնել։ Բոլոր մանրամասները, ինչպիսի ուղի է անցել Վազգեն Մանուկյանը կարելի է ծանոթանալ այստեղ http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121, որտեղ կոնկրետ գնահատականներ է տրված մասնավորաբար նրա վարչապետության օրոք իրականացված քայլերին, ներառյալ նույնիսկ ինքնաքննադատությունը, նա իր ծրագրում ցանկանում է պետության կողմից ֆինանսավորվող հողակտորների մեծացում անել, այնպես որ սեփականատերը ստիպված չլինի վաճառել, բայց և միասնական մշակելու հնարավորություն ունենա ու արդյունավետ օգտագործվի հողը...


    Ես կոչ չարեցի ու չեմ անի երբեք, պաշտպանել այն թեկնածուին, որին շատերն են պաշտպանում, չգիտեմ որտեղից դա հնարեցիք, միգուցե, ձեզ արդեն ամեն կերպ փորձել են համոզել ԼՏՊի աւակիցները, որոնք նման սզբունքով են գործում «ապե սախ մեր հետ են, ուրեմն պետք է դու էլ լինես»։ Ես միայն ու միայն կոչ եմ անում ազատ ընտրություններ կազմակերպել, ՕԳՏՎԵԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ու ընտել։

    Դրանում ես մեղադրեցի այս հայտարարությունը կազմողներին – նրանք ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԵԼ։ Իսկ ում ԱԶԱՏ էք, նույնիսկ եթե նրա անունը չկա ցուցակում, ինչու համար էլ սեփական թեկնածուի անունը ավելացնելու մեխանիզմը հուշեցի....

    Որ համաձայնվեցիք այդ տարբերակի հետ ու թերթիկների վրա այն ինչ որ պետքն է գրելու եք, ուրախ եմ, դա լրիվ բավարար է։

    Համ էլ մարդիկ էլ կտեսնեն, թե ձեզ լսողները ինչքան են գնահատելով անվավեր թերթիկների քանակը։

    Չնայած վախենամ մեր այս խոսակցությունը կարդացող ՍԵՐԺանտները արդեն մատի փաթաթան կանեն ու ուղղակի կթաքցնեն թե քանի թերթիկի վրա է բան գրված եղել, կամ կփորձեն իրենց թեկնածուի օգտին հաշվեն:

    1996ից հետո 1998 կար, որի ժամանակ շատ էլ լավ նայող կար Մանուկյանին ու նրա հետ հաշվի նստող կար ու մինչև հիմա նրա ասածները ու մտքերը ինչքան էլ քմահարանքով հրապարակավ կարծես թե անտեսվում են, որպես իրական կոնստրուկտիվ ընդդիմություն նրան լսում են, ինչպես ամեն երկրում իշխանություն չունեցող ընդդիմությունը խոսում է ու ժողովրդին մտածելու առիթ է տալիս – դա է նրա արժեքը, որը Մանուկյանը լավ կատարում է։

    Դեմիրճյանների վերադարձը ու Մանուկյանի եկրորդ պլան անցնելը զուտ անցումային շրջան էին Հայ ժողովրդի համար, երբ նրանք ստրկական հաց ու սոխի կարոտ էին, ապրում էին հիշողություններով, այն լավ կյանքի մաիսն, որ կար սովետ միության ժամանակ։ Նման համաժողովրդական նոստալգիայի ժամանակ առաջ նաելու կոչերը անիմաստ են, ամեն ինչ իր ժամանակը ունի։

    Հուսամ հիմա մարդիկ չեն ընտրի հուշերով այլ հույսով – չի կարելի կոչ անել ՀՈՒՅՍ ՉԿԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ։

  13. #13
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀԱՄ-ի հայտարարությունները

    Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ իր ազատագրական պայքար 60-ամյակի առիթով:
    1948թ. սիոնիստական ազգայնամոլները ջհուդա-մասոնական տարաբնույթ օթյակների աջակցությամբ, նույն այդ ուժերի սպասավոր ՄԱԿ-ի հովանավորությամբ «կերտեցին» Իսրայել պետությունը՝ սկիզբ դնելով Պաղեստինի եւ արաբական այլ երկրների ժողովուրդների միջազգային հալածանքին: Անցել է 60 տարի, բայց պաղեստինցիները շարունակում են իրենց հերոսական պայքարը՝ դրանով նաեւ օրինակ ծառայելով այլ իրավազրկված ժողովուրդներին՝ հանուն հայրենիքի անդադրում պայքարելու առումով:
    Սիոնականությունը (Սիոնիզմ) չարիք է ոչ միայն պաղեստինցիների, ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ՝ ամբողջ աշխարհի համար: Այն համամարդկային չարիք է: Ուստի դրա դեմ պայքարն էլ պիտի լինի համամարդկային եւ ընդհանրական: Այն պետությունները, որոնք նպատակ ունեն լինել ազգային, կռիվ ունեն սիոնա-մասոնական ուժերի դեմ:
    Հայ ազգն էլ ունի ազատագրական պայքար, ինչը սկսվեց եւ ընդմիջվեց արցախյան ազատամարտով եւ կավարտվի Հայկական լեռնաշխարհի ամբողջական վերատիրմամբ:
    Մենք մեր աջակցությունն ենք հայտնում պաղեստինցիներին եւ տարածաշրջանի ու աշխարհի այն բոլոր երկրներին, որոնք պայքարում են սիոնական չարիքի դեմ: Հայ Արիական Միաբանությունն էլ վաղուց միացած է այդ պայքարին:
    Հաղթանակ ենք մաղթում Պաղեստինի ժողովրդին, խաղաղություն ենք մաղթում Լիբանանի ժողովրդին եւ համերաշխություն ենք մաղթում ընդհանուր պայքարի բոլոր ազգերին ու երկրների կառավարություններին:
    http://www.hayary.org/index.php?opti...=568&Itemid=56

    Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում կալանավորված ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանությունների կողմից կալանքի ժամկետի անհարկի երկարաձգման գործելաոճի առումով:
    Մենք մտահոգված ենք հատկապես քաղաքական մի շարք գործիչների առողջական լուրջ խնդիրներ ունենալու փաստով (ներկայումս ամենալուրջը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի վիճակն է): Մտահոգված ենք նաեւ արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկի՝ Ժիրայր Սէֆիլյանի հնարավոր արտաքսման հանգամանքով:

    Կարծում ենք՝ ինչպես վերոնշյալ երկու գործիչների, այնպես էլ ազատամարտի բովով անցած Վարդան Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Աշոտ Զաքարյանին, Սմբատ Այվազյանին կամ քաղաքական գործիչներ Պետրոս Մակեյանին, Շանթ Հարությունյանին, Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Վահագն Հայոցյանին, Գրիգոր Ոսկերչյանին եւ այլոց կալանքից ազատ արձակելը, ազատության մեջ նրանց մեղադրանք ներկայացնելն ու դատապարտելը դատավճիռների նկատմամբ առավել վստահություն կներշնչի, կլինի ավելի թափանցիկ, ուստիեւ՝ արդարացի:

    Իշխանություններին կոչ ենք անում՝ պատասխանատվության ենթարկել նաեւ ս/թ. մարտիմեկյան իրադարձություններում իրենց իրավասությունները գերազանցած եւ հատուկ դաժանությամբ աչքի ընկած ոստիկաններին ու զինվորականներին, ինչպեսեւ՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ընտրական տեղամասերում օրինական կարգը խախտած հանձնաժողովի անդամներին ու մի շարք լիազորված անձանց:

    Միայն այս ձեւով է հնարավոր վերականգնել հանրության եւ իշխանությունների փոխադարձ վստահությունը: Ինչն էլ մեր երկրի կայունության հիմնական երաշխիքներից է:
    http://www.hayary.org/index.php?opti...=579&Itemid=56

    Երկու հայտարարություն
    Մի հատ ներքաղաքական , մի հատ էլ տարածաշրջանին վերաբերվող:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  14. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀԱՄ-ի հայտարարությունները

    Ով ինֆորմացիա ունի այն մասին, թե ի՞նչ վիճակում է գնտվում հիմա Արմեն Ավետիսյանը…
    ՀԱՄ-ի սայթում չեն գրում…

  15. #15
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաարիական բեւեռը՝ աշխարհի գաղտնի ուժերի դեմ

    Մարտի 29-ին Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է համաշխարհային 2-րդ բեւեռի ստեղծման անհրաժեշտության մասին. «Հետեւելով Արեւմուտքի հերթական ռազմատենչ գործողություններին, վերստին բախվում ենք այն կործանարար իրականությանը, որ միաբեւեռ աշխարհը միշտ դեմ է լինելու ազգերի ու պետությունների անկախ գոյակցությանը եւ ի՛ր կամքն է թելադրելու համայն մարդկությանը: Սա հերթական ահազանգն է աշխարհի բոլոր պետություններին՝ 2-րդ համաշխարհային բեւեռի ստեղծման հրատապությանը լրջորեն վերաբերելու համար:

    ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ն չկարողացավ (կամ չթողեցին) դառնալ 2-րդ բեւեռը, իսկ ԱՊՀ-ն այդ ներուժը չունեցավ: Այլոց նախաձեռնություններն էլ մեծ հաջողություններ չունեցան: Վենեսուելայի ու Բոլիվիայի՝ Հարավամերիկյան դաշինքի ձեւավորման փորձերը, հետո այս երկրների, Բելառուսի ու Իրանի նախաձեռնած «Բարի առանցք»-ի ստեղծումը, Չինաստանի ու Ռուսաստանի (նաեւ եվրոպական որոշ երկրների (ամեն դեպքում Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան փորձում են)) առանձին թույլ ձգտումները ոչ մի լուրջ արդյունք չտվեցին:
    Այս ամեն էլ նպաստեց, որ ՆԱՏՕ-ն իրեն հռչակեց համաշխարհային ոստիկան (բայց իրականում՝ բռնակալ ռազմուժ) եւ պատերազմներ սանձազերծեց Աֆղանստանում, Իրաքում, Հարավսլավիայում (հետո՝ Սերբիայում) ու հասավ իր նպատակներին: Հիմա էլ վերստին Մերձավոր Արեւելքն է նորից թիրախ ընտրվել, իսկ քանի որ այս տարածաշրջանում մեծամասամբ արաբական երկրներ են, ապա հենց այդ երկրիներից էլ սկսվեցին Արեւմուտքի «բարեփոխումները»: Եվ դա չէր կարող չանդրադառնալ նաեւ հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներին:
    ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան նախաձեռնեցին այս տարածաշրջանի, գուցեեւ՝ աշխարհի վերաձեւման հերթական ալիքը: Մերձավոր Արեւելքը ոչ միայն որպես կենտրոնական, ենթակառուցվածքների տարածաշրջան է կարեւորվում (Եվրոպա-Ասիա-Աֆրիկա խաչմեչուկ), այլեւ հայտնի է նավթի, գազի հսկայական պաշարներով: Բացի այս, նաեւ Իսրայելի շահերն են խստիվ վտանգվում այստեղ, որից հատկապես զգուշանում են Արեւմուտքի երկր-ների իրական տերերը՝ սիոնիստա-մասոնական տարաբնույթ ուժերը:
    Այսօր էլ ՆԱՏՕ-ն փորձում է վերահաստատել իր համաշխարհային ժանդարմի կարգավիճակը, ինչը հղի է նոր վտանգներով:
    ՀԱՄ-ն աջակցություն է հայտնում արաբական այն երկրներին (ի դեմս՝ Լիբիայի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի... նաեւ Իրանի), որտեղ պայքար կա, փորձում են դիմագրավել համաշխարհային գաղտնի, մութ ուժերի հերթական սադրանքներին: Աշխարհի գաղտնի կառավարություն հռչակվածները մարդկայինից եւ ազատությունից (զարմանալի է շատ՝ նաեւ հավասարությունից) բարբաջելով ռմբակոծում են սուվերեն երկրները՝ սպանելով խաղաղ մարդկանց, ոտնձգություն կատարելով անկախ պետությունների դեմ...
    Մենք մտավախություն ունենք նաեւ, որ այս գործելաոճը կդառնա ցինիկ առօրյա, եւ կարող է կիրառվել նաեւ Կովկասի տարածաշրջանում եւ այլուր: Ուստի.‘
    1. ՀՀ իշխանություններին եւ հայությանը կոչ ենք անում՝ զգոն եւ անզիջում լինել, հանդես գալ այսօրինակ ջարդարարությունների դեմ, քանզի նման գործելաոճը հեռու չէ նաեւ մեր դեմ կիրառվելուց... Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհը հենց միջմայրցամաքային խաչմերուկում է, եւ հայերս չենք կարող հեռու մնալ այստեղ կատարվող իրադարձություններից, մեր բնական ու պատմական Հայրենիքին վերատի-րելու խնդրից (որն այսօր հիմնականում համաթուրանական տիրապետության ներքո է)...
    2. Աշխարհի անկախ երկրների իշխանություններին կոչ ենք հղում՝ առավել արագ նախաձեռնել համաշխարհային 2-րդ բեւեռի ձեւավորումը՝ աշխարհում իրապես կարգուկանոնը պահպանելու, միակողմանի պարտադրված թելադրանքները կանխելու համար:
    3. Տարածաշրջանի ու աշխարհի արիական ազգ-երկրներին հերթական կոչն ենք ուղղում՝ Համաարիական համաշխարհային առանցք ձեւավորելու եւ ա-վերող ու ձուլող «համամարդկային» քաղաքակրթությունից արարող եւ ինքնությունները պահպանող համամոլորակային քաղաքակրթության անցնելու համար:
    Հայությու՛ն, անսա՛ քո արարչական ոգուն եւ առաքելությանը ու վերականգնի՛ր Միացյալ Հայաստանը Հայկական բարձրավանդակում: Այսօր արդեն Հողահավաքի ու Ազգահավաքի առաջին քայլերն են արվում...»:

    Հայ Արիական Միաբանություն

    «Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •