Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…
Ճիշտն ասած այս՝ կարծես ինքնասպանությունից առաջ արտաբերված նախադասությունը մի քիչ նյարդայնացնում է ինձ: Պետք է այնպես ապրել, որ չառաջանա այդ հարցը: Եվ հետո խղճալի է հնչում «գեթ մի նպատակ»-ը: Ապրելու անթիվ, անհամար նպատակներ կան, որոնց մի մասը մարդիկ իրագործում են կյանքում՝ նույնիսկ չգիտակցելով, որ դա նպատակ էր, մյուս մասն էլ մարդիկ գիտակցաբար նպատակ են համարում, բայց հուսահատված կամ հուսահատված խաղալու ժամանակ մոռանում են այդ մասին, ու նվաղուն ձայնով տալիս ինձ նյարդայնացնող հարցը:
Ապրել բառն իր մեջ արդեն այնքան բան է ընդգրկում, որ կարելի է այսպես ասել. ապրելու նպատակը ապրելն է: