User Tag List

Էջ 12 28-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 410 հատից

Թեմա: Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

  1. #166
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞

    Դեմոգրաֆիական խնդիրը կլուծվի իսկ այ մարդ ինքն իրեն երջանիկ չի զգա որովհետև մարդ պետք է իրեն երջանիկ զգա երբ նույնիսկ մենակ էլ մնա, այլ կերպ ասած մարդն ինքն իր մեջ պետք է երջանիկ լինի այլ ոչ թե փնտրի երջանկությունն իրենից դուրս չնայած այդքան սիրելի ուրիշ մեկի մեջ կամ նրա հետ կապված: Ուզում եմ ասեմ, որ մարդն ինքն իր մեջ ու իրեն հետ լինելով էլ պետք է երջանիկ լինի ու թող այդ երջանկությունն ուրիշներին էլ փոխանցի բայց ոչ թե իր երջանկությունն տեսնի միայն ուրիշի մեջ չունենալով իրեն սեփական անհատական երջանկությունը: Ուրիշի մեջ տեսնելով սեփական երջանկությունն ու կյանքի իմաստն առաջանում է վախ ու մշտական տագնապ կորցնելու այդ մեկին ու նրա հետ նաև իր երջանկությունն ու կյանքի իմաստը:

    Առանց կյանքը ճիշտ իմաստավորելու ու ըստ այդ իմաստից բխող համապատասխան նորմերի էլ ապրելու մարդ չի կարողանա երջանիկ լինել:

    Մարդիկ հավերժի ճամփորդներ են ու սխալ է դիտել նրան մի կյանքի շրջանակի մեջ ու կյանքի իմաստն էլ գտնել ելնելով այդ սահմանափակ հատվածից:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #167
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞

    Ժողովուրդ ջան,,մարդ հենց ծնվում է արդեն կյանքը իմաստավորվում է,քանի վոր նրան տրվում է հնարավորություն ապրելու երկրային այդ մի քանի ակնթարթները,,
    այո ամեն մարդ աշխարհ է գալիս ինչ-որ նպատակով ,որը ղեկավարվում է գերբնական մի ուժով(մենք համարում ենք աստված),,պարզապես շատերը ռոբոտի նման առանց գիտակցելու ապրում են, անում են այն ինչ անում են և հեռանում են կյանքից,այդպես ել չհասկանալով թե ինչու եկան,ինչու են գնում,,
    ես եռջանիկ եմ համարում այն մարդկանց ,ովքեր գիտակցում են և ձգտում են գիտակցելով ապրել իրենց կյանքի ամեն մի վարկյանը,հասկանան ամեն մի վարկյանի իմաստը,իրենց արված քայլերի իմաստը ,և ոչ թե անեն նրա համար քանի որ մյուսներն ել են այդպես անում,մի խոսքով սա մի թեմա է ,որ ունի սկիզբ և չունի ավարտ մարդու բանականության նման...
    այնպես որ խորհեք իմ բարեկամներ,,,, խորհեք.. մտածեք,,, ձգտեք իմանալ առավելը,,դա կհեշտացնի ձեզ ապրել բանական մարդու կյանքով.....
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 14.09.2007, 17:02: Պատճառ: Ավելորդ սմայլերի խմբագրում

  3. #168
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞

    Գործն է Անմահ, Լա՛վ իմացեք, որ հիշվում է դարեդար,
    Երնեք նրան ով իր գործով կապրի անվերջ, անդադար…
    Շատ եմ սիրում այս տողերը որոշեցի տեղադրել այս թեմայում

    Այն միտքը դուրս եկավ, որ մարդու կյանքի իմաստը լավ ՄԱՐԴԿԱՆՑ դաստիարակելն է և "լավ մարդ" կոչվելու երջանկությւոնը ունենալն ու իր սերունդների մեջ լավ մարդ լինելը ներդնելը…

    Ես իմ օրինակով ասեմ…

    Երբ գա երկրին հարժեշտ տալու պահը ես ինձ երջանիկ կզգամ եթե իմանամ, որ կյանքս ապրել եմ իմ սիրելիի հետ և ինձնից հետո թողել եմ արժանի սերունդ, որոնք մարդկությանը ինչոր բանով պիտանի կլինեն
    Loading your personal settings....

  4. #169
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդն այս աշխարհում գոնե մի հոգու պետք է, ուրեմն իր ապրելն իմաստ ունի……
    Շատ դուրս եկավ էս տողը, երևի ճիշտա ու հաստատ կա գոնե մեկը, ու ես պետք եմ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  5. #170
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Եթե ես որևէ մարդու կարողացել եմ սովորեցնել հուսալ, ապա իմ կյանքն աննպատակ չի անցել:
    Մարտին Լյութեր Քինգ:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ուզում եմ ասել, որ որպես կյանքի նպատակ կարելի է դիտել նաև ուրիշներին իրենց կյանքի որոշ փուլերում իրենց առջև դրված նպատակների իրագործմանը հնարավորինս նպաստելու գործը: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք սպասում, աղոթեք Աստծուն:
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 15.09.2007, 11:28: Պատճառ: Գրառման ավելացում
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #171
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Մարդկանց ապրելու նպատակները տարբեր են, սակայն կա գերագույն նպատակ, որն է՝ Աստծո հետ ապրելը:

  7. #172
    Արեգակնային համակարգ Հրատացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Հասցե
    4-րդ մոլորակ
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Ապրի ամեն օրը այնպես ինչպես կապրեիր եթե դա լիներ քո վերջին օրը(մի օր հենց այդպես էլ կլինի) ու նման հարցեր չեն առաջանա
    Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:

  8. #173
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Գտնել քո երկրորդ կեսին ու հասկանալ ամենա անհասկանալի զգացմունքը , որը սերն է :

  9. #174
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Մեջբերում Հրո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց ապրելու նպատակները տարբեր են, սակայն կա գերագույն նպատակ, որն է՝ Աստծո հետ ապրելը:
    Համամիտ եմ քանի որ դա է այն նպատակը, որը և ապահովում է մեր երջանկությունը ....
    Love has an enemy, but it is already defeated!

  10. #175
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է նպատակը....

    Ոմանք սառուցի նման սառն են ու անտարբեր. նրանց համար ամեն ինչ նույնն է, ամբողջ աշխարհը իր խորությունով և աստղերով: Ոմանք երկրի վրա իրենց կոչումը տեսնում են անզուսպ գեդոնիզմի, հաճույքի մեջ: Ոմանք էլ տխրությամբ իրենց օրերն են հաշվում՝ միայն անդրաշխարհում, հանդերձյալ կյանքում ապրելու հույս ունենալով: Իսկ ես ուզում եմ լինել և՛ երկրային գոյի ներսում, և՛ նրա սահմաններից դուրս, ապրել՝ ամեն ինչ հասկանալով: Ուզում եմ խարհրդածել մեծի ու փոքրի մասին, հեռավորի ու մոտիկի մասին, նրա մասին, ինչը կարելի է ափի մեջ պահել, և նրա մասին, ինչը մատչելի է միայն երևակայությանը: Ուզում եմ իմանալ …
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 01.10.2007, 03:37:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  11. #176
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Հարգելի Բարեկամ, ապրելու նպատակը սիրելն ու սիրված լինելն է…

    Ավելացվել է 14 րոպե անց
    Կյանքը...կյանք է` սրտի տրոփյուն...
    Վերջին խմբագրող՝ Armushik: 01.10.2007, 16:03: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #177
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է կյանքի իմաստը...

    Կարելի է ասել կյանքի իմաստը, մարդու համար կայանում է նրանում,
    որպեսզի գտնի այս կյանքի իմաստը : Փնտրեք՝ և ինչ որ մի օր այն կտեսնեք
    այնքան պարզ, ինչպես ձեզ հաելու մեջ:
    Մարդկային կյանքի իմաստը կայանումա նաև նրանում, որպեսզի այն
    անիմաստ չանցնի:
    Իմաստ ամեն բանի մեջ էլ կա մենակ պետքա սովորեք տեսնել այդ իմաստը:


    Ու ընդհանրապես՝ Աստված ստեղծեց էս աշխարհը ու մարդկանց ոչ թե նրա համար որ... այլ՝ ՈՐՈՎՀԵՏԵՎ:
    Դուք ձեր զավակներին չեք սիրում նրա համար որ... այլ դուք սիրում եք ՈՐՈՎՀԵՏԵՎ: Նույն ձև էլ Աստված ստեղծեց այս աշխարհը ու մեզ, մենք բոլորս մեր ամբողջ կյանքի ընթացքում քննություն ենք տալիս: Այս կյանքը շարունակական քննաշրջանա: Մեր բոլորիս ամեն քայլափոխը քննությունա ու վերջում բոլորս էլ պատասխան ենք տալու Բարձրիալին մեր արարքների համար: ու իմաստը հենց նրա մեջա, որպեսզի բարի գործեր անենք մեզ շրջապատող յուրաքանչյուր մարդու համար և ամենակարևորը սիրենք միմիանց:

    Հ,Գ Բարի գործը մի հետաձգեք ու Լավություն անելու պահը ձեռքներիցտ բաց մի թողեք, հետո կարողա էլ այդպիսի պահ չլինի: Ես սրա մեջ եմ տեսնում կյանքի իմաստը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. #178
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Այն թե ինչպես կյանքդ կապրես և ինչի կհասնես.. (հետաքրքրություն)

  14. #179
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Ինձ լավ եմ զգում ապրելուց և ուզում եմ դեռ երկար վայելել էդ զգացումը:

  15. #180
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

    Որ վերջապես հասկանամ` թե ո՞րն է մեր ապրելու նպատակը…

Էջ 12 28-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  2. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20
  3. Մարդու դերը աշխարհում և մարդը որպես նպատակ, թե՞
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.03.2009, 11:50
  4. Մարտի 8-ը նշեք Cheers club-ում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2008, 14:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •