«Ժամանակ չունենալ» նշանակում է աշխատանք: Հացի կարօտ մարդը աշխատում է ապրեցնելու համար իր ընտանիքը, իսկ երբ ազատ ժամանակ է ունենում. յատկացնում է կամ զուարճութեան կամ նինջին:
Ճիշտ ես Երուանդ, պէտք էր խօսէի հոգեպէս սովածների մասին, որոնք 21րդ դարում ժամանակ ունենում են ձանձրանալու:
Որոշ նպատակ հետապնդող մարդը ապրում է իր առօրեայ կեանքի կշռոյթովը: Նա հպարտանում եւ ուրախանում է իր նուաճումներով, թէկուզ դրանք լինեն աննշան, մխիթարւում է:
Այսպիսի մտածումներ, այսինքն «կեանքի իմաստի փնտռտուք» ծագում են ձանձրոյթից, տաղտուկից: Ճանաչել եմ ծերունիներ, որոնք մինչեւ իրանց կեանքի վերջին օրը սովորելիք բան ունեցել են: Երեխայի խանդով ձեռնարկել են նոր գործի, հարստացել փող դիզել են ողջ կեանքում: Որոշ ժամանակ ետք, աշխատելու մարմաջը դառնում խառնուածք, բնաւորութիւն: Անձը հասնում է նապատակներին, սակայն չի կարողանում տանը նստել եւ մահը սպասել: Նա ամէն առաւօտ, հարուստ ծնած զաւակներից առաջ պիտի զարթնի եւ գնայ իր գործին:
Նպատակ ունենալը կեանքն իմաստաւորում է: Նպատակ հետապնդող անձը ներքուստ ուրախ անձ է, եւ արդէն նրա մտքով չի անցնում կեանքն ու իր իմաստը, մահուան գաղափարը: Նա անցել է այդ մտածումներից եւ գտել է իր տեղը: Մնում է լինել խելացի եւ հեշտ իրականանալի նպատակներ հետապնդել: Խելացի որոշումները եւ հաճելի նորութիւնները եւս մարդուն երջանիկ են դարձնում: Հնարամիտ անձինք մարդկութեան զարգացման նպաստում են, երջանկացնելով իրանց անձը եւ ուրախացնելով շուրջինները:
Նորութիւնները միշտ հաճելի են եւ կեանքը դարձնում են հետքրքիր:
Ուրախ լինելու գաղտնիքներէն մին էլ եղածով գոհանալու կարողութիւնն է: Ունեցածովը ուրախանալ խելացութեան գագաթնակէտն է, ապա թէ ոչ ամէնատխուր անձը կը լինես: Մնացածը կուգայ ինքնիրեն...
Էջանիշներ