Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞
Ճիշտն ասած նման հարցեր ինքս իմ առաջ երբեք չեմ դրել, ու դժվար էլ դնեմ:
Պատճառը երևի իմ սեփական աշխարհաընկալման մեջ է: Էս հարցի հետ կապված "իմ աշխարհաընկալումը" ինձ հուշում է, որ
1. աշխարհը ՝ դա ես չեմ, ու աշխարհը ինձանով չի սկսվել, ու ինձանով չի ավարտվելու /ի տարբերություն Կանտի աշխարահայացքի/:
2. աշխարհը ունի հետադարձ կապի հետաքրքիր, մշակված մեխանիզմ, ըստ որի, եթե ես պետք է լինեմ "ուրիշ", քան կամ այժմ, ապա աշխարհը կմտնի իմ հետ պայքարի մեջ, ու կփորձի ինձ պարտադրել այդ "ուրիշը":

Ըստ վերևի ասվածի, հարցը ձևափոխեմ մի քիչ:
-Իմաստ ունի՞ ոտքիս վրա շրջագայող մրջունի գոյությունը, երբ որ հիմա ես նրան կվերացնեմ... Իմաստ ունի՞ Երկրի գոյությունը, տիեզերքի գոյությունը,... աստծո գոյությունը:
"Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ:" Հետո՞ ինչ:
Իսկ մտածել եք երբևէ, իմաստ ունի՞ հենց "իմաստ" բառը: Տաֆտալոգիա է ստացվում, չէ՞ : Նույն ձևի տաֆտալոգիա է սեփական կյանքի իմաստի փնտրտուքը:
Այնքան էլ դժվար չէ հասկանալ ու ընդունել, որ մեր կյանքը նրա համար չէ, որ անիմաստ ժամանակ ծախսենք... այն մեզ տրված չէ բնութագրելու, արժեքավորելու, իմաստավորելու համար, այլ տրված է ապրելու համար: Իսկ ապրելու համար հաճախ պետք է գալիս բնութագրել, արժեքավորել, իմաստավորել... սակայն ոչ մեր կյանքը, այլ մեզ շրջապատող կյանքը: Սա էներգետիկայի հարց է: Իսկ էներգետիկան մեր սնունդն է, տիեզերքի սնունդն է: Սա մեր,... տրեզերքի ծրագրում է գրված:

Հ.Գ. Համարում եմ, որ դեպրեսիոն հարցադրումներ ունենում են ամուր հողի վրա չկանգնած հոգեվիճակները, և ստեղ տեղին չէ խելոք ու անխելք բաժանումները: Դա կարող է պատահել ինչպես անգրագետ բոմժի հետ, այնպես էլ ակադեմիկոսի հետ:

Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
ՇԱտ լավ թեմա է
Միշտ մտածել եմ այս հարցերի շուրջ…
մի անգամ մեր դասախոսներից մեկը շատ հետաքրքիր մտքեր ասեց, որ ի վերուստ մենք բոլորս էլ ունենք ինչոր դեր ինչ որ նպատակ և ծնվում ենք այն իրագործելու ակնկալիքով բայց քանի որ մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն շատ քչերին է հաջողվում գտնել իր դերը իր նշանակությունը պամության մեջ:
Մարդու դերը դա նա է, ինչի մեջ գտնվում է մարդը հենց հիմա, այս պահին: Դա է իր դերը : Մնացած /ենթադրյալ/ տարբերակները հոգու սփոփաքի ու ինքնախաբեության համար են միայն /որոնք երբեմն էնքան էլ վատ բան չեն/:
Մարդ, անհատը, ինչ որ է տվյալ պահին, նա հենց այդ է, և ոչ ուրիշ մի բան: