Մեջբերում kiki-ի խոսքերից
չէ, դու չհասկացար ես ինչ եմ ասում ... բնականաբար, մենք չենք կարող իմանալ ինչ կլինի մեզ հետ մի րոպե հետո, ուր մնաց մի 11 տարի ... ու ամեն ինչ իրոք Աստծո ձեռքերում է, ճիշտ ես ... բայց, մարդ պետք է իմանա ինչի համար է ապրում, պետք է անկապ իր համար չապրի, ասելով թե Աստված գիտի ինչի է ինձ ստեղծել, ու ամբողջ օրը փռված մնա ասենք ... ամեն մեկը պիտի կյանքում նպատակ ունենա, որ ամեն վայրկյան, ինքն իրեն հարց տալուց "ինչի՞ համար եմ ես ապրում... ինչի՞ համար արթնացա...ինչի՞ եմ գնում այստեղ..." , ունենա հստակ պատասխան ... որ նրա կյանքը անիմաստ չլինի ... դե ամեն մեկի համար այդ նպատակը տարբեր է . ասենք մեկը ծնվում է ընտանիք կազմելու , երեխա մեծացնելու համար , մյուսը ՝ հանրաճանաչ մարդ դառնալու , միգուցե մեկն էլ իր կյանքի նպատակը համարում է հենց այդ պարապ սարապ նստելը ... բայց այդ նպատակը պետք է լինի, հնարավոր է, դրանք շատ լինեն, կամ փոխարինեն իրար, ասենք տարիքի հետ կապված...մի խոսքով, հուսով եմ հասկացար ասածս ...
Կիկի ջան, նախ ես հրաշալի հասկացել էի գրածդ, և երկրորդ՝ իմ գրածը բոլորովին էլ քեզ չէր ուղղված, և քեզ ու քո գրած մտքերի հետ բացարձակապես կապ չուներ. ես ընդամենը իմ կարծիքն էի գրել թեմայի վերաբերյալ: