Կյանքի ընթացքում միշտ էլ լինում են կրիզիսներ... Ամեն դեպքում, 19 տարեկանի համար շուտ է նման մտքեր արտահայտելը... սովորաբար 40-50-ի մոտ է մարդ սկսում մտածել իր ապրածի ու չապրածի մասին:
Կառաջարկեի ընդամենը, որ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելիս շատ հեռու չգնաս ու իրականությունից չկտրվես: Ինչքան պլաններդ կարճաժամկետ ու իրատեսական լինեն, այդքան դրանք ավելի մեծ հավանականությամբ կյանքի կկոչվեն: Ու դու էլ հիասթափվելու առիթ չես ունենա: Սակայն պետք է նաեւ պլաններիդ իրականցմանն ուղղված աշխատանքներ տանես: Ինչ վերաբերում է նրան, թե՝ ՚՚ինձ անտանելի մենակ եմ զգում և ինձ թվում է մոտս երբեք և ոչինչ չի ստացվելու՚՚, ապա գնա, հոսող ջրին նման մտքեր պատմի, թող քշի-տանի![]()
Էջանիշներ