User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 410 հատից

Թեմա: Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանից լավ չեմ կարող գրել կարծիքս, բայց ոնց որ սրտիս խոսքը լինի

    Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
    Քո օրացույցի դեղին էջերին,
    Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
    Տերևների պես, քո կյանքի ծառից

    Երբ ժամացույցի լարված զսպանակը
    Կացինն է ճոճում քո պարանոցին`
    Անցյալը դատարկ իմաստազրկվում է,
    Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին

    Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
    Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
    Երբ տապալվում է կանգնած արձանը,
    Ժամանակը միշտ վիժում է նորին

    Փողոց ու այգի իմաստազրկվում են
    Իմաստազրկված քաղաքի մեջքին,
    Տները նույնպես իմաստազրկվում են,
    Երբ վերածվում են ապաստարանի

    Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
    Ծնվել երախում բյուր ժողովրդի,
    Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է
    Այն վազքի նման, որ ավարտ չունի

    Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
    Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
    Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
    Պատճառները բյուր առանց պատճառի

    Անիմաստության խորտակվող իմ նավը
    Նորից փրկության ափին է զարնվում,
    Երբ վերարկույով քնած զավակներս
    Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում

    Նրանց աչքերի առկայծող լույսերը
    Ոգուս սառույցի կեղևն են փշրում,
    Անկարողության պոկում կապանքները,
    Եվ կյանքս նորից իմաստավորում…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (06.12.2010), Rozet (05.12.2010), ~Anna~ (10.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  2. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20
  3. Մարդու դերը աշխարհում և մարդը որպես նպատակ, թե՞
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.03.2009, 11:50
  4. Մարտի 8-ը նշեք Cheers club-ում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2008, 14:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •