[QUOTE=Sambitbaba;2118143]
Մեջբերում ԳագոՋան-ի խոսքերից Նայել գրառումը

Լավ: Ասենք թե: Համաձայն եմ` կան այդ "կենդանի արարածները": Հետո՞ ինչ: Դու` նրանցի՞ց ես: Ո՛չ: Ես էլ` հուսով եմ, որ ոչ: Վեյն էլ նրանցից չի, Մաջիք-Մաշրումն էլ, Վիստոլոգն էլ, Ինտերնացիոնալն էլ, Քույր Քերրին էլ, Լորդն էլ... Տես, սրանք ընդամենը միայն այս 23-րդ էջի վրա գտնվողներն էին: Պատկերացրու, թե ինչքան շատ են "մերոնքականները" ուրիշ էջերի վրա; ավելի շատ` "Ակումբում"; անթիվ-անհամար` ակումբից դուրս: Ավելի լավ չէ՞ սրանց կյանքի իմաստի մասին խոսենք, իսկ ավելի ճիշտ կլիներ երևի փորձեինք ՄԵ՛Ր կյանքի իմաստը գտնել: Ի՞նչ ենք կպել այդ "արարածներից", Գագոջան ջան:
Գիտե՞ս, ռուսները մի լավ խոսք ունեն, ասում են. կեղտին որ չբզբզես` հոտը չի գա: Միգուցե կա՞ իմաստ նույն կերպ վարվել այդ "կենդանի արարածների" հետ էլ. ձեռք չտալ նրանց, չհիշել, մոռանալ: Ինչ որ բանի գոյություն ունենելը քեզ համար` միայն քեզանից է կախված: Հիշում ես` այն կա, մոռացար` չկա:
ՈՒ ես համոզված եմ, որ կյանքի իմաստը գտնելը մի առանձնապես բարդ բան էլ չի: Հիմա, ասենք, Մաջիք-Մաշրումը, Գագոջան ջան, չի՞ տխրում արդյոք Քույր Քերրի քույրիկի տխուր պատասխանից: Համոզված եմ, որ տխրում է: Իսկ եթե փորձեր, ասենք, գոնե մտածել մի թեթև, թե ինչպե՞ս կարելի է օգնել Քույր Քերրիին` ուրեմն իր կյանքն էլ ինչ-որ իմաստով կլցվեր, ճիշտ չէ՞:
Նախ,երկնքին նաելով մի ապրի,մի օր փոսի մեջ կհայտնվես,հետո չտեսա,չհիշեցի ու ոտքս կեղտի մեջ թաղեցի,կեղտը վերացնելա պետք,ոչ թե անտեսել:
Ընկեր Sambitbaba , մարդ պետքա անկաղ ամեն ինչից լավատես լինի,բայց լավատես մնալու համար ,նախ և առաջ պետքա ռեալ դատի,հիշել չհիշելով խոչնդոտը չես վերացնի:Իվերջո դժվարությունները պետքա հաղթահարել,ոչ թե շրջանցել,մարդուն հենց էտա Մարդ դարձնում,ու հենց էտ «մարդուց-Մարդ» ուղինա,որ կյանքը իմաստովա լցնում:
Այ էս էլ են փոքրիկ նրբությունը ,որն ինկատի ունեի: