EgoBrain-ի խոսքերից
Ոչինչ էլ չի գիտակցում կյանքի վերջում մարդը: Լինելով մաշված ու հյուծված թե հոգեպես և թե ֆիզիկապես, վերջում/կամ վատագույն դեպքում շատ ավելի շուտ/ գիտակցում ես, որ լրիվ անիմաստ էր գոյությունդ, դու անպետք իրի նման քարշ ես տվել գոյությունդ, մասնակցել ես հավերժ ու զզվելի գոյության կռվին, հաղթել ու պարտվել ես, բայց լրիվ անիմաստ: Մեր կյանքը նման է մեր խաղալիքների "կյանքին": Բոլորս էլ ունեցել ենք խաղալիքներ, խաղացել ենք նրանցով, հիացել, ուրախացել, նրանք երբեմն նույնիսկ մեր կյանքի մի մասն են դարձել, բայց տարիներ անց մոռացել ու դեն ենք նետել դրանց, և այն, ինչը առաջ մեզ անհրաժեշտ էր, հիմա պարզապես աղբ է: Ճիշտ այդպես էլ կյանքն է մեր հետ վարվում:
Էջանիշներ