Մեջբերում Arisol-ի խոսքերից
Ինչի՞ համար ա կյանքը: Բոլորս էլ երևի մտածել ենք էս հարցի շուրջը, բայց արդյո՞ք որևէ մեկը գտել ա էս հարցի պատասխանը … Երբեմն էս միտքն ընկնում ա գլուխս ու երկա՜ր, շատ երկա՜ր սկսում եմ մտածել սրա շուրջ, բայց ապարդյուն, միևնույն ա՝ ոչ մի արդյունքի չեմ հասնում…
Ձեր կարծիքով ինչի՞ համար ենք մենք(մարդիկ և բոլոր շնչող էակները), ո՞րն ա մեր գոյության իմաստը, ինչի՞ համար են տառապանքներն ու ուրախությունները, մահը և այն, ինչ մահից հետո ա:
Կյանքը իրոք դժվար կատիգորիա է...
Պետք չէ շատ մտածել այս հարցի շուրջ,որովհետև,եթե ապրում ես, տառապում ես,ուրախանում ես,անտարբեր ես դառնում,համբերում ես,հիասթափվում ես ...... այդ կյանքը կազմող զգացմունքների ամբողջությունն է,ուղակի պետք է ձգտել հաղթահարել ամեն ինչ հեշտությամբ և առաջնորդվել հետևյալ կարգախոսով "Ամեն ինչ լավ կլինի":
________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական: