Մեջբերում azat11-ի խոսքերից Նայել գրառումը
Ամբողջությամբ համաձայն եմ, բայց այն չի հակասում «երջանիկ լինել» հավաքական նպատակին: Պարզապես յուրաքանչյուր մարդ յուրովի է պատկերացնում երջանիկ լինելը: Կարծում եմ ժամանակի տվյալ պահին յուրաքանչյուր մարդ իր կյանքի նպատակն է համարում այն, ինչը չի հերիքում իրեն երջանիկ լինելու համար:
Այն ընկած է շատ արևելյան տեսությունների և փիլիսոփայությունների հիմքում: Շատ հետաքրքիր է նաև յոգայի ուսմունքը, որը նույնպես տալիս է երջանկության հասնելու ողիներ: Ի դեպ արևելյան փիլիսոփայությունները հետաքրքիր թեմա կարող են լինել, Մերկուրի կսկսես?
Որպես առանձին թեմա՞։Կարծում եմ իմ համար մի քիչ բարդ կլինի Բայց եթե հիմքը դրվի, հաճույքով կմասնակցեմ քննարկումներին։
Բայց նպատակը հաճախ կարող է իր վերջնակետում միայն երջանկություն պարգևել, իսկ այն իրագործելու ուղին շատ բարդ և անգամ դժբախտացնող։ Բայց դրանից նա չի կորցնում իր իմաստը և կարևորությունը։